Jump to content

Պակ Չան Ուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
16:01, 5 Ապրիլի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Պակ Չան Ուկ
박찬욱
Պակ Չան Ուկը Կանի կինոփառատոնի ժամանակ (2009)
Ծնվել էօգոստոսի 23, 1963(1963-08-23)[1][2] (61 տարեկան)
ԾննդավայրՍեուլ, Հարավային Կորեա[3]
ԿրթությունՍոգանի համալսարան
Քաղաքացիություն Հարավային Կորեա
Մասնագիտացումսցենարիստ, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, կինոքննադատ, քաղաքական գործիչ և ռեժիսոր
Պարգևներ
IMDbID ID 0661791

Պակ Չան Ուկ, (կոր.՝ 박찬욱, 朴贊郁, [pak̚t͡ɕʰanuk̚ ], ծնվ. օգոստոսի 23 1963, Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեական կինոռեժիսոր, սցենարիստ և նախկին կինոքննադատ։ Կորեական և միջազգային կինոմրցանակների բազմակի դափնեկիր։

Պակ Չան Ուկը ցանկացել է դառնալ գեղարվեստական քննադատ և դրա համար փորձել է ընդունվել Սեուլի համալսարանի էսթետիկայի ֆակուլտետ։ Ի վերջո նա ընդունվել է Սոգանի մասնավոր կաթոլիկ համալսարանի փիլիսոփայական ֆակուլտետ[4]։ Չորս տարվա ընթացքում Պակը փիլիսոփայության միայն մեկ կուրս է անցել, որի ընթացքում չի կարողացել հիմնավոր ուսումնասիրել առարկան, հանուն որի ընդունվել էր համալսարան։ Որոշ դեգերումներից հետո նա տարվել է լուսանկարչությամբ և դարձել լուսանկարչական ակումբի անդամ[4]։

Դեռևս ուսանողական տարիներին տեսնելով Ալֆրեդ Հիչքոքի «Գլխապտույտ» կինոնկարը, շատ է ազդվել, և որոշել է դառնալ կինոռեժիսոր[4]։ Հիչքոքից բացի նրա վրա ազդեցություն են թողել Սոֆոկլեսի, Շեքսպիրի, Կաֆկայի, Դոստոևսկու, Բալզակի, Զոլայի, Ստենդալի, Օսթինի և Վոննեգուտի ստեղծագործությունները[4]։

Համալսարանում նա ստեղծել է «Club Movie Gang» անվանումով կինոսիրողների ակումբ։ Ուսումն ավարտելուց և փիլիսոփայական գիտական աստիճան ստանալուց հետո, որոշել է ֆիլմեր նկարահանել, որոնք ավելի լավը կլինեն քան այդ պահին Կորեայում արդեն եղածները։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիջեսի 2009 թվականի կինոփառատոնի ժամանակ
Տարի Ֆիլմ Կարգավիճակ
ռեժիսոր սցենարիստ պրոդյուսեր
1992 Լուսին - արևի երազանք Կաղապար:Այո Կաղապար:Այո
1997 Տրիո Կաղապար:Այո Կաղապար:Այո
1999 Դատ (կ/մ) Կաղապար:Այո Կաղապար:Այո
2000 Անարխիստները Կաղապար:Այո
2000 Անվտանգության միացյալ զոնա Կաղապար:Այո Կաղապար:Այո
2001 Հումանիստը Կաղապար:Այո
2002 Համակրանք պարոն Վրիժառությանը Կաղապար:Այո Կաղապար:Այո
2002 Անսովոր սիրային եռանկյունի Կաղապար:Այո
2003 Եթե դուք ես լինեիք (Երբեք չավարտվող աշխարհնու սերը) Կաղապար:Այո Կաղապար:Այո
2003 Օլդբոյ Կաղապար:Այո Կաղապար:Այո
2004 Երեք…էքստրիմ (Նկարահանված է) Կաղապար:Այո Կաղապար:Այո
2005 Համակրանք տիկին Վրիժառությանը Կաղապար:Այո Կաղապար:Այո
2005 Տղան երկնքում Կաղապար:Այո
2006 Ես կիբօրգ եմ, բայց դա նորմալ է Կաղապար:Այո Կաղապար:Այո Կաղապար:Այո
2008 Տիկին Գազար Կաղապար:Այո Կաղապար:Այո
2009 Ծարավ Կաղապար:Այո Կաղապար:Այո Կաղապար:Այո
2011 Գիշերային ձկնորսություն (կ/մ) Կաղապար:Այո Կաղապար:Այո Կաղապար:Այո
2011 60 վայրկյան միայնություն զրոյական տարում (կ/մ) Կաղապար:Այո Կաղապար:Այո
2012 մեկօրյա ժամփորդություն (կ/մ) Կաղապար:Այո Կաղապար:Այո Կաղապար:Այո
2012 Արատավոր խաղեր Կաղապար:Այո
2013 Ձյան միջով Կաղապար:Այո
2016 Աղախինը Կաղապար:Այո Կաղապար:Այո Կաղապար:Այո
  • 1999 - Դատ (կարճամետրաժ) - Կլերմոն-Ֆերանի կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոն
  • 2000 - Անվտանգության միացյալ զոնա - Բեռլինի միջազգային կինոփառատոն 2001
  • 2002 - Համակրանք պարոն Վրիժառությանը - Բեռլինի միջազգային կինոփառատոն 2003
  • 2003 - Օլդբոյ - Կանի միջազգային կինոփառատոն 2004

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Internet Movie Database — 1990.
  2. Munzinger Personen (գերմ.)
  3. Deutsche Nationalbibliothek Record #131384414 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Интервью Пак Чхан-Ука для "The Hollywood Reporter"». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
  5. http://book.naver.com/bookdb/book_detail.nhn?bid=1990820 (կոր.)
  6. http://book.daum.net/detail/book.do?bookid=KOR9788989351818 Արխիվացված 2011-10-06 Wayback Machine (կոր.)
  7. http://book.naver.com/bookdb/book_detail.nhn?bid=1990821 (կոր.)
  8. http://book.daum.net/detail/book.do?bookid=KOR9788989351825 Արխիվացված 2011-10-06 Wayback Machine (կոր.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պակ Չան Ուկ» հոդվածին։