Պետրուշկայի համախտանիշ
Պետրուշկայի համախտանիշ ռուս.՝ Синдром Петрушки | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Ժանր | դրամա |
Թվական | 2015 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Elena Hazanova?[1] |
Դերակատարներ | Եվգենի Միրոնով, Չուլպան Խամատովա, Մերաբ Նինիձե և Ալեքսանդր Կուզնեցով |
Պատմվածքի վայր | Սանկտ Պետերբուրգ |
«Պետրուշկայի համախտանիշ» (ռուս.՝ «Синдром Петрушки»), ռուսական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ելենա Խազանովան Դինա Ռուբինայի համանուն վեպի հիման վրա։
Պրեմիերան կայացել է 2015 թվականի հունիսի 9-ին Սոչիի «Կինոտավր» փառատոնում[2], որտեղ կինոնկարն ստացել է Միքայել Թարիվերդիևի անվան մրցանակ ֆիլմի լավագույն երաժշտության համար[3]։ Ֆիլմը թողարկվել է 2015 թվականի նոյեմբերի 5-ին[4]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոքրիկ Պետյան ականատես է լինում, թե ինչպես է պատուհանից դուրս նետվում այդ ժամանակ իրեն անծանոթ փոքրիկ աղջկա՝ Լիզայի մայրը։ Նա նկատում է, որ մահածացի նման կարմրահեր է նաև մանկասայլակում նստած երկու տարեկան աղջիկը, որը մնացել է առանց հսկողության։ Նա երեխային տանում է իր ընկերոջ՝ Բորյայի տուն, և միայն վերջինիս տատի՝ Վերա Լեոպոլդովնայի զգոնության ու հնարամտության շնորհիվ ոչ միայն երեխան վերադարձվում է ընտանիքին, այլև Պետյան սկսում է համարվել աղջկան փրկած հերոս, ինչի շնորհիվ նրան թույլ են տալիս շարունակել շփվելու երեխայի հետ։ Պետյան իր ամբողջ ազատ ժամանակն անցկացնում է նրա հետ, իսկ երբ մեկնում է սովորելու Սանկտ Պետերբուրգում՝ աղջկան տանում է իր հետ՝ հակառակ նրա հոր կամքի։
Տարիներ անց Պյոտրն աշխատում է որպես դերասան-տիկնիկագործ։ Նրա կինը՝ Լիզան, որդի է ունենում Անջելմանի համախտանիշով՝ հազվադեպ ժառանգական հիվանդությամբ, որը հայտնի է նաև որպես «Պետրուշկայի համախտանիշ»։ Երեխայի մահը ազդում է Լիզայի հոգեկան հավասարակշռության վրա, որին հսկողության տակ է վերցնում Պետյայի՝ հոգեբուժական կլինիկայում աշխատող ընկերը՝ Բորիսը։
Լիզայի հիվանդության պատճառով խախտվում է յուրահատուկ պարային համարներով ելույթների գրաֆիկը, որոնք բեմադրել էր Պետյան իրենց երկուսի համար․ վարպետը կենդանացնում է տիկնիկին, որի հետ կատարում է պարը։ Պարընկերուհուն փոխարինելու համար Պետյան ստեղծում է Լիզայի տիկնիկային պատճենը, որը ստանում է Էլիս անունը։ Ապաքինվել սկսող Լիզայի համար դա նոր հարված է դառնում։ «Մրցակցի» մասին մտքերը հանգիստ չեն տալիս նրան, և կինն «որս» սկսում է նրա դեմ, մինչև ելույթներից մեկից հետո գողանում է տիկնիկը և վերջնականապես հաշվեհարդար է տեսնում նրա հետ։
Լիզայի՝ նորից հղիանալու փորձը կապված է հոգեբանական վախի հետ։ Որպեսզի կնոջն օգնի ազատվել տագնապից, Պետյան օգտագործում է ընտանեկան լեգենդը Կորչմարի տեսքով ընտանեկան «հղի կուռքի» մասին, որը նա պատանեկության տարիներին լսել էր Լիզայի հորից։ Պահպանված լուսանկարների հիմանվրա վերստեղծելով տիկնիկը՝ Պետյան Լիզային պարգևում է հանգստություն և նրա մտքից հանում է վախը նոր հղիությունից։ Նրանք ունենում են կրակագույն-կարմիր մազերով աղջիկ։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եվգենի Միրոնով – Պետյա
- Չուլպան Խամատովա – Լիզա / Էլիս
- Մերաբ Նինիձե – Բորիս
- Զուրաբ Ղիփշիձե – Թեդի Վիլկովսկի
- Ալեքսանդր Կուզնեցով – Պետյա, 20 տարեկան
- Ալինա Գվասալիա – Լիզա, 18 տարեկան
- Ալեքսեյ Լյուբիմով – Բորյա, 20 տարեկան
- Արտյոմ Ֆադեև – Պետյա, 8 տարեկան
- Գլեբ Պրոտասով – Բորյա, 8 տարեկան
- Օլեսյա Գալինսկայա – Լիզա, 5 տարեկան
- Սլավա Պրոտասով – Լիզա, 2 տարի
- Էրա Զիգանշինա – Վերա Լեոպոլդովնա, Բորյայի տատը
- Վլադիմիր Սելեզնյով – Ռոմկա, Պետյայի հայրը
- Յուլյա Մարչենկո – Կատյա, Պետյայի մայրը
- Քսենյա Մորոզովա – Եվա
- Ալեքսեյ Վեդերնիկով – Եվայի երկրպագուն
- Աննա Իվանովա-Բրաշինսկայա – Խանա
- Սեմյոն Սիտնիկ – գլխավոր բժիշկ
- Նատալյա Իոխվիդովա – մաթեմատիկոս
- Բորիս Պետրով – բեռնակիր
- Ֆիլիպ Երշով – Պետյայի 1-ին ընկերը
- Ալեքսանդր Կրիմով – Պետյայի 2-րդ ընկերը
- Կիրիլ Ֆրոլով – Պետյայի 3-րդ ընկերը
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Ալյոնա Ալովա, Դինա Ռուբինայի «Պետրուշկայի համախտանիշ» վեպի հիման վրա
- Բեմադրող ռեժիսոր՝ Ելենա Խազանովա
- Բեմադրող օպերատոր՝ Ազիզ Ժամբակիև
- Բեմադրող նկարիչ՝ Նատալյա Նավոենկո
- Կոմպոզիտոր՝ Նիկոլյա Ռաբեյուս
- Սանկտ Պետերբուրգի սիմֆոնիկ նվագախումբ
- Դիրիժոր՝ Վսեվոլոդ Պոլոնսկի
- Պարուսույց՝ Ռադու Պոկլիտարու
- Տնօրեն՝ Նադեժդա Պոպովա
- Համապրոդյուսերներ՝ Ունդին Ֆիլտեր, Թոմաս Կրալ, Պիեռ-Անդրե Տիեբո՝ Անտոնիո Էքսակոստոսի, Յոզեֆ Ռատցինգերի հետ համատեղ
- Պրոդյուսերներ՝ Իլյա Գավրիլով, Ալեքսանդր Նովին, Դմիտրի Արոնին, Ասյա Տեմնիկովա, Ելենա Բրենկովա, Աննա Կաչկո
- Գեղարվեստական ղեկավար՝ Եվգենի Միրոնով
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Ներկայացված | Արդյունքներ |
---|---|---|---|---|
2015 | Միքայել Թարիվերդիևի անվան մրցանակ «Ֆիլմի լավագույն երաժշտության համար» | Նիկոլյա Ռաբեյուս | Հաղթանակ |
Նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի հիմնական մասը նկարահանվել է Սանկտ Պետերբուրգում և նրա շրջակայքում (Լոմոնոսովի Օրանիենբաում պալատ-պարկային անսամբլ և Վիբորգ[5]։
Գլխավոր համարը, որով հանդես է գալիս տիկնիկագործ Պետյան, բեմադրել է բալետմայստեր Ռադու Պոկլիտարուն՝ «Կիև Մոդեռն-բալետ» թատրոնի ստեղծողը[6]։ Սա նրա առաջին աշխատանքնէ կինոյոմ որպես խորեոգրաֆ[7][8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «Кинотавр-2015»: премьеры фильмов «Синдром Петрушки» и No Comment
- ↑ В Сочи завершился фестиваль «Кинотавр»
- ↑ Елена КУЗНЕЦОВА (1 ноября 2015). «Евгений Миронов об эротической сцене с Чулпан Хаматовой и прыжках в космос» (ռուսերեն). HELLO!. Վերցված է 2016 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Евгений Миронов рассказал о постельной сцене с Чулпан Хаматовой» (ռուսերեն). Starhit. 28 октября 2015. Վերցված է 2016 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ Евгений Миронов и Чулпан Хаматова готовят совместную работу
- ↑ Юлия МЯСОЕДОВА (4 июня 2015). «Хореограф Раду Поклитару: Меня впечатлили иностранные гости» (ռուսերեն). Ivona. Վերցված է 2016 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Синдром Петрушки». Чёрно-белый танец: Чулпан Хаматова и Евгений Миронов
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Պետրուշկայի համախտանիշ» ֆիլմը Արխիվացված 2021-12-18 Wayback Machine Рускино.ру կայքում
- «Պետրուշկայի համախտանիշ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|