Եվգենի Միրոնով (լուսանկարիչ)
Եվգենի Միրոնով | |
---|---|
Ծնվել է | 1988 |
Ծննդավայր | Տվեր, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մասնագիտություն | լուսանկարիչ |
Կայք | arttaiga.com |
Եվգենի Միրոնով (ռուս.՝ Евгений Викторович Миронов, 1988, Տվեր, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս լուսանկարիչ, նկարիչ։ Կանդինսկու անվան մրցանակի թեկնածու[1]։ Ընդգրկվել է 2017 թվականի Ռուսաստանի TOP 100 երիտասարդ նկարիչների վարկանիշային աղյուսակի առաջին տասնյակում[2]։ Ավելի քան 100 աշխատանք գտնվում է Մուլտիմեդիա արվեստի թանգարանի հավաքածուի մեջ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Կալինինում (այժմ` Տվեր), ավարտել է Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտի լուսանկարչության բաժինը։ Ռուսաստանի լուսանկարիչների միության անդամ է[3]։ Մոսկվայի մուլտիմեդիաի արվեստի թանգարանում և Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանում 2014 և 2016թվականներին մասնակցել է «Մոսկվայի ֆոտոբիենալե» լուսանկարների միջազգային ցուցահանդեսին[4]։ 2014 թվականին առաջադրվել է Կանդինսկու և 2012 թվականին՝ Պյոտր Կոնչալովսկու մրցանակներին։ Առաջադրվել է MAP Toulouse of Photography 2012 (Ֆրանսիա), Nord Art 2015 (Գերմանիա) և Blooom Award by WARSTEINER 2016 (Գերմանիա) մրցանակների։
Հեղինակի գործերը պահվում են Մոսկվայի Մուլտիմեդիա արվեստի թանգարանում, հայրենական և արտասահմանյան մասնավոր հավաքածուներում, մասնավորապես՝ RosAtom հավաքածուում, Մոսկվայում Դանիայի Թագավորության դեսպանատան հավաքածուում, Nord Art հավաքածուում (Գերմանիա), Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Կանադայում։
Անհատական ցուցահանդեսներ (ըստ ցանկության)
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2017 թվական՝ Les Traversées du Marais փառատոն, Cité internationale des art. Փարիզ
- 2016 թվական՝ «Կոպիտ մայրամուտ», Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարան, Մոսկվա։
- 2016 թվական՝ «Ճապոնական պլաստիկ», Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարան, Մոսկվա։
- 2016 թվական՝ «Փոխաբերությունների կառուցում 2.0», «Աչք» պատկերասրահ, Մոսկվա։
- 2015 թվական՝ «Բենտոս», «Агентство Арт ру», Մոսկվա։
- 2014 թվական՝ «Փոխաբերություն կառուռում», «Ատոմի բնույթը», Մուլտիմեդիա Արտ Թանգարան, Մոսկվա։
- 2011 թվական՝ «Տարածքների դետոքսիզացիա», «Հագուստների մաքրում» պատկերասրահ, Մոսկվա։
- 2011թվական՝ «Ներկայության նոր որակ», «Այլընտրանքային» պատկերասրահ, Կալինինգրադ։
- 2010 թվական՝ «Ներկայության նոր որակ», «Հագուստների մաքրում» պատկերասրահ, Մոսկվա։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Пять из тридцати пяти: Премия Кандинского в Ударнике
- ↑ «Аналитический обзор Российского современного искусства 2017». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ Принят в Союз фотохудожников России в 2009г
- ↑ «Московский музей современного искусства - ФОТОБИЕННАЛЕ 2014». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Рейтинг ТОП 100 молодых художников
- Телеканал Культура — Фотобиеннале 2016 Արխիվացված 2020-10-27 Wayback Machine
- Телеканал Культура — Выставка Арктика Արխիվացված 2019-09-25 Wayback Machine
- Вести Москва — Премия Кандинского (хронометраж 7:52) Արխիվացված 2018-06-16 Wayback Machine
- Телеканал Россия 1 — Московский музей современного искусства Արխիվացված 2018-08-17 Wayback Machine
- Журнал Bleek-magazine. Интервью.(չաշխատող հղում)
- Степень культуры. Интервью.
- Свободный доступ с Женей Мироновым(չաշխատող հղում)
- Первый образовательный. Арт терапия, интервью 2013.
- Телеканал Москва 24 — Новое крыло дома Гоголя
- Коммерсант. Уникальная формула искусства
- Атомная энергия 2.0. — Объединяющая энергия атома. Россия и Франция
- L’oeil de la photographie
- Официальный сайт художника
|