Ստելլան Սկարսգորդ
Ստելլան Սկարսգորդ շվեդ.՝ Stellan Skarsgård | |
---|---|
Ծնվել է | հունիսի 13, 1951[1][2][3][…] (73 տարեկան) |
Ծննդավայր | Göteborgs Kristine församling, Գյոթեբորգ համայնք, Gothenburg and Bohus County, Շվեդիա[4] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, դերասան, կինոպրոդյուսեր, կինոդերասան և սցենարիստ |
Ամուսին(ներ) | Մյու Սկարսգորդ[4] և Megan Everett? |
Երեխա(ներ) | Ալեքսանդր Սկարսգորդ, Գուստաֆ Սկարսգորդ, Բիլլ Սկարսգարդ, Valter Skarsgård?, Kolbjörn Skarsgård?, Eija Skarsgård?, Sam Skarsgård? և Ossian Skarsgård? |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստելլան Յուն Սկարսգորդ (շվեդ.՝ Stellan John Skarsgård [ˈstɛlːan ˈskɒːʂɡoːɖ], արտասանվում է՝ Սկարշգորդ, հունիսի 13, 1951[1][2][3][…], Göteborgs Kristine församling, Գյոթեբորգ համայնք, Gothenburg and Bohus County, Շվեդիա[4]), կինոյի և թատրոնի շվեդ դերասան, Բեռլինի կինոփառատոնի մրցանակակիր։ Ներկայիս շվեդ ամենահայտնի դերասաններից մեկն է։ Հայտնի է դանիացի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի հետ երկարաժամկետ համագործակցությամբ։ Նկարահանվել է նրա ֆիլմերից հինգում` «Ճեղքելով ալիքները», «Խավարում պարողը», «Դոգվիլ», «Մելանխոլիա» և «Նիմֆոմանուհի»։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկարսգորդը հայտնի է դարձել դեռևս երիտասարդ տարիքում` ազգային հեռուստատեսության ֆիլմերում կերտած դերերի շնորհիվ։ 1972-1988 թվականներին խաղացել է Ստոկհոլմի Թագավորական դրամատիկական թատրոնում։ Կինոյում սկսել է նկարահանվել 1982 թվականից։ 1980-ական թվականներին կինոյում կատարած ներդրումների համար Բեռլինյան կինոփառատոնում արժանացել է «Արծաթե արջ» մրցանակին։ Տասնմեկ անգամ առաջադրվել է մրցանակների՝ տարբեր ֆիլմերի անվանակարգերում՝ արժանանալով այդ մրցանակներից հինգին։ Հայտնի է դարձել Հոլիվուդում Ֆիլիպ Քաուֆմանի «Գոյության անտանելի թեթևություն» (1988) ֆիլմից հետո։ Մինչ օրս նկարահանվել է ավելի քան 120 հեռուստասերիալներում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1975-2007 թվականներին ամուսնացած է եղել մասնագիտությամբ բժիշկ Մյու Գյունտերի հետ։ Ունեցել են վեց զավակ։ Երեխաներից չորսը դարձել են դերասան՝ ավագ որդին` Ալեքսանդր Սկարսգորդը (ծնվ. 1976, նկարահանվել է «Իսկական արյուն» և «Սերնդի սպանությունը» ֆիլմերում), Գուստաֆ Սկարսգորդ (ծնվ. 1980), Սեմ Սկարսգորդը (ծնվ. 1982), Բիլ Սկարսգորդ (ծնվ. 1990), մոդել Էիյա Սկարսգորդ (ծնվ. 1992) և Վալտեր Սկարսգորդ (ծնվ. 1995)։
Այժմ ամուսնացած է Մեգան Էվերետի հետ։ Նրանք ունեն երկու որդի` Օսիանը (ծնվ. 2009) և Կոլբեյնը (ծնվ. 2012)[6]: Բնակվում է Շվեդիայում[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Sveriges befolkning 2000 (շվեդերեն) — Sveriges Släktforskarförbund, 2020.
- ↑ https://web.archive.org/web/20191009193802/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-1998.75.0.html
- ↑ «Skarsgard welcomes lucky number seven». Wenn.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 5-ին.
- ↑ «STELLAN SKARSGÅRD: "YES LARS, I'LL BE THERE"» (անգլերեն). The Talks. 19 сентября 2012. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստելլան Սկարսգորդ» հոդվածին։ |
|
- Հունիսի 13 ծնունդներ
- 1951 ծնունդներ
- Ապրող անձինք
- Շվեդիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի դերասաններ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Աթեիստ ակտիվիստներ
- Կինոդերասաններ
- Կինոպրոդյուսերներ
- Կրոնների քննադատներ
- Հեռուստատեսային դերասաններ
- Շվեդ արվեստագետներ
- Շվեդ դերասաններ
- Շվեդ հումանիստներ
- Շվեդ սցենարիստներ