Jump to content

Էշլի Յանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
19:04, 23 Մարտի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Էշլի Յանգ
անգլ.՝ Ashley Young
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ashley Simon Young
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 9, 1985(1985-07-09)[1][2][3] (39 տարեկան)
Ծննդավայր Սթիվենջ, Stevenage, Հարթֆորշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]
Հասակ 1.75 մ
Քաշ 64 կիլոգրամ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Համար 18
Պատանեկան կարիերա
2000–2002 Ուոտֆորդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002–2007 թթ.
2007– 2011
2011-ներկա
Ուոտֆորդ
Աստոն Վիլլա
Մանչեսթեր Յունայթեդ
101 (20)
157 (30)
24 (6)
Ազգային հավաքական
2007 – ներկա Անգլիա Անգլիա 25 (6)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Էշլի Յանգ (անգլ.՝ Ashley Simon Young, հուլիսի 9, 1985(1985-07-09)[1][2][3], Սթիվենջ, Stevenage, Հարթֆորշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի ֆուտբոլիստ, եզրային կիսապաշտպան, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի և Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող։

Յանգը ֆուտբոլային կարիերան սկսել է «Ուոտֆորդում»։ 2007-ից 2010 թվականներին խաղացել է «Աստոն Վիլլայի» կազմում, իսկ 2011 թվականի ամռանը տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»։

Ակումբային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էշլի Յանգն առաջին անգամ հանդես է եկել «Ուոթֆորդ» ակումբի հիմնական կազմում 2003 թվականի սեպտեմբերին՝ որպես փոխարինող դուրս գալով «Միլուալի» դեմ խաղում[5]։ 2003/04 մրցաշրջանի ընթացքում նա հինգ անգամ դուրս է եկել փոխարինման ու խփել է հինգ գնդակ, ինչպես նաև մեկնարկային կազմում առաջին անգամ խաղացել է իր ակումբի կազմում Ֆուտբոլային լիգայի գավաթում։ Հաջորդ մրցաշրջանում Յանգը սկսեց պարբերաբար խաղալ ակումբի հիմնական կազմում՝ առաջնությունում հանդես գալով 34 խաղում։ Չնայած նրան, որ նա այդ մրցաշրջանում ոչ մի գոլ չի խփել, նրան պարգևատրեցին ակումբային «Մրցաշրջանի երիտասարդ խաղացող» մրցանակով։

2005/06 մրցաշրջանում Էյդի Բութրոյդի ղեկավարությամբ Յանգը սկսեց հաջողությամբ խաղալ որպես հարձակվող։ Առաջնության 41 խաղերում նա խփեց 15 գնդակ՝ ներառյալ կիսաեզրափակչում գոլ է հեղինակել «Քրիսթալ Փելասի» դեմ։ Փլեյ-օֆի եզրափակչում «Ուոթֆորդը» պարտության մատնեց «Լիդս Յունայթեդին» 3:0 հաշվով և հայտնվեց Պրեմիեր Լիգայում։

Յանգը վստահորեն սկսեց Պրեմիեր Լիգայի 2006/07 մրցաշրջանը, նա առաջնության սկզբում 3 գոլ հեղինակեց, այդ թվում հեռահար դիրքից «Ֆուլհեմի» դարպասը վերջին րոպեներին։ 2007 թվականի հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ 3 ակումբներ առաջարկեցին գնել Յանգին £5 մլն դիմաց։ «Ուոթֆորդը» հրաժարվեց այդ առաջարկներից, ինչպես նաև հունվարի 12-ին £7 միլիոնանոց առաջարկից (ակումբը, որը փորձում էր ձեռք բերել Յանգին, չի նշվում)[6]։

Այն բանից հետո, երբ «Վեստ Հեմը» բարելավեց առաջարկը £10 միլիոնով, «Ուոթֆորդն» ընդունեց առաջարկը։ Սակայն ինքը Յանգը հրաժարվեց տեղափոխվել, քանի որ «մրճահարները» չէին կարողացել վաստակել Պրեմիեր Լիգայի ուղեգիր[7]։

2007 թվականի հունվարի 18-ին «Աստոն Վիլլա» ակումբի հետ պայմանավորվեց Յանգի տրանսֆերի շուրջ, որը կազմում էր £8 մլն (ներառյալ լրացուցիչ վճարներ, ընդհանուր կազմել է £9,65 մլն)։

Պայմաները քննարկելուց հետո պայմանագիր կնքվեց ֆուտբոլիստի հետ։ Հունվարի 21-ին երիտասարդը բուժզննում անցավ, իսկ արդեն հունվարի 23-ին դարձավ «Աստոն Վիլլա»-ի խաղացող[8]։ «Աստոն Վիլլայի» կազմում Յանգը առաջին գոլի հեղինակ դարձավ հունվարի 31-ին «Նյուքասլ Յունայթեդի» դեմ «Սենտ Ջեյմս Պարկ» մարզադաշտում։ Չնայած դրան՝ «Աստոն Վիլլան» պարտվեց 3:1 հաշվով[9]։ Յանգը վստահ սկսեց 2007/2008 մրցաշրջանը և մի քանի անգամ ճանաչվել է «հանդիպման խաղացող»։ Երիտասարդ ֆուտբոլիստի առաջընթացը աննկատ չմնաց, և նա կանչվեց հավաքական։

2008 թվականի ապրիլի 20-ին Էշլի Յանգը երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ դարձավ բիրմինգհեմյան դերբիում՝ «Բիրմինգհեմ Սիթիի» դեմ խաղում «Վիլլա Պարկ» մարզադաշտում, որտեղ «Աստոն Վիլլան» հաղթանակ տոնեց 5:1 հաշվով։ Ինտերտոտոյի գավաթի 3-րդ տուրում Յանգը հաղթական գոլի հեղինակ դարձավ դանիական «Օդենսի» դեմ խաղում։

Գոլային փոխանցումների համար Յանգը Սեսկ Ֆաբրեգասից հետո 2007/2008 մրցաշրջանում գրավեց երկրորդ տեղը՝ իր անվան տակ գրանցելով 17 գոլային փոխանցում[10]։ Նա ընդգրկվել է խորհրդանշական ՖՊԱ «Տարվա թիմում»՝ դառնալով երկրորդը խաղացողը «Պորտսմուտի» դարպասապահի Դեյվիդ Ջեմսից հետո, որը մտել էր կազմի մեջ՝ հանդես չգալով «մեծ քառյակի» ակումբներում («Մանչեստր Յունայթեդ», «Չելսի», «Արսենալ» և «Լիվերպուլ»)։ Էշլի Յանգը ճանաչման է հասել իր բարձր արագության, ստանդարտ հարվածներ իրացնելու և լավ փոխանցումներ ու հարվածներ իրականացնելու համար։

2008 թվականի հոկտեմբերի 10-ին Էշլի Յանգը ստացավ «Անգլիական Պրեմիեր Լիգայի ամսվա խաղացող» մրցանակը իր կարիերայում երկրորդ անգամ (առաջինը անգամ նա ստացել էր 2008 թվականի ապրիլին)։ 2008 թվականի նոյեմբերի 4-ին Յանգը «Աստոն Վիլլայի» հետ նոր պայմանագիր ստացավ մինչև 2012 թվականը[11]։ 2009 թվականի հունվարի 10-ին Յանգը երրորդ անգամ ստացավ «Ամսվա խաղացող» մրցանակը 2008 թվականի դեկտեմբերին իր ցուցադրած խաղի համար, իսկ «Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Մարտին Օնեյլը ստացավ «Ամսվա մարզիչ» մրցանակը։ Այսպիսով Յանգը դարձավ միակ ֆուտբոլիստը, որը մեկ տարվա ընթացքում 3 անգամ նվաճեց «Տարվա խաղացող» կոչումը[12]։ 2009 թվականի հունվարի 18-ին տեղի ունեցած «Սանդերլանդի» դեմ խաղում Յանգը հեռացվեց Դին Ուայթհեդին երկու ոտքով հարվածելու համար[13]։

2009 թվականի օգոստոսի 24-ին «Էնֆիլդում» տեղի ունեցած «Լիվերպուլի» դեմ խաղում Յանգը իրացրեց 11 մետրանոցը։ «Աստոն Վիլլան» հաղթեց 3:1 հաշվով։ Օգոստոսի 27-ին ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա խաղարկությունում «Ռապիդ Վիեննայի» դեմ խաղում Յանգը չկարողացավ իրացնել 11 մետրանոցը։ Առաջի խաղակեսում Յանգը երկու 11 մետրանոց հարված վաստակեց իր թիմի համար (առաջինը նա չիրացրեց, իսկ երկրորդը իրացրեց Ջեյմս Միլները), սակայն «Աստոն Վիլլան» դուրս մնաց մրցաշարից սեփական հարկում գոլեր ընդունելու պատճառով։ 2010/2011 մրցաշրջանում Էշլի Յանգը «Աստոն Վիլլայում» ստացավ փոխավագի պաշտոնը ու սկսեց խաղալ իր նոր հարձակվողական դիրքում, ինչը նրան թույլ տվեց տեղափոխվել ձախ թևից աջ թև, ինչպես նաև կենտրոնական հարձակվողի դիրքը։ 2010/11 մրցաշրջանում Յանգը իր առաջին գոլը խփեց տուգանային հարվածից, 2010 թվականի սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած «Բոլթոն Ուոնդերերսի» դեմ խաղում։ Ամբողջ մրցաշրջանում «Աստոն Վիլլաի» կազմում Յանգը անցկացրել է 39 խաղ և դարձավ 9 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։

Մանչեսթեր Յունայթեդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի 23-ին «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց Յանգի հետ 5 տարվա պայմանագիր կնքելու մասին[14]։ Ըստ որոշ տվյալների տրանսֆերի գինը կազմել է 17 մլն եվրո[15]։ Յանգը իր դեբյուտը նշել է հուլիսի 13-ին «Նյու Ինգլանդ Ռևոլուշն» ակումբի դեմ ընկերական խաղում[16]։ Օգոստոսի 7-ին Յանգը նշել է իր առաջի պաշտոնական խաղը Անգլիայի Սուպերգավաթում «[[Մանչեսթեր Սիթի]]» դեմ[17]։ Օգոստոսի 28-ին Յանգը առաջի գոլը խփեց «Յունայթեդի» պաշտոնական խաղում, դուբլ է ձևակերպել «Արսենալի» դարպասին «Օլդ Թրաֆորդում», իսկ խաղը ավարտվեց 8:2 հաշվով՝ «Մանչեսթեր Յունայթեդի» օգտին[18]։

2015 թվականի օգոստոսին Յանգը կնքեց նոր պայմանագիր մինչև 2018 թվականը և ևս մեկ տարի ավելացնելու հնարավորությամբ[19]։

Ելույթների Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ
Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա Անգլիայի Գավաթ Լիգայի գավաթ Եվրագավաթներ[20] Այլ[21] Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ուոթֆորդ 2003/04 5 3 0 0 1 0 0 0 0 0 6 3
2004/05 34 0 0 0 4 0 0 0 0 0 38 0
2005/06 39 13 1 1 0 0 0 0 3 1 43 15
2006/07 20 3 1 0 2 1 0 0 0 0 23 4
Ընդհանուր 98 19 2 1 7 1 0 0 3 1 110 22
Աստոն Վիլլա 2006/07 13 2 0 0 0 0 0 0 0 0 13 2
2007/08 37 8 1 0 0 0 0 0 0 0 38 8
2008/09 36 8 3 0 1 0 8 2 0 0 48 9
2009/10 37 5 6 2 5 2 2 0 0 0 49 9
2010/11 34 7 2 0 3 2 1 0 0 0 39 9
Ընդհանուր 157 30 12 2 10 4 11 2 0 0 190 38
Մանչեսթեր Յունայթեդ 2011/12 25 6 0 0 0 0 7 2 1 0 33 8
2012/13 19 0 2 0 0 0 2 0 0 0 23 0
2013/14 20 2 0 0 2 1 8 0 0 0 30 3
2014/15 26 2 3 0 0 0 0 0 0 0 29 2
2015/16 18 1 1 0 2 0 5 0 0 0 26 1
2016/17 12 0 3 0 1 0 7 0 0 0 23 0
2017/18 17 2 0 0 0 0 2 0 0 0 19 2
Ընդհանուր 137 13 9 0 5 1 31 2 1 0 183 16
Ընդհանուր կարիերայում 392 62 23 3 22 6 42 4 4 1 483 76

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ընկերուհու՝ Նիկի Պայկի հետ մեծացնում են իր տղային՝ Թայլեր Ջեյային (ծնվ. 15.08.2006) և աղջկան՝ Էլեենու Ռուբիին (ծնվ. 03.08.2009)[22]։

Գործունեությունը հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի օգոստոսի 31-ին Սթիվ Մակլարենը ներգրավեց Յանգին ազգային հավաքականի կազմում Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Իսրայելի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում Եվրո 2008-ում։ Դրանից հետո Յանգը կրկին կանչվեց հավաքական Էստոնիայի և Ռուսաստանի ազգային հավաքականների դեմ խաղում։ 2007 թվականի նոյեմբերի 16-ին Յանգը առաջին անգամ Անգլիայի հավաքականի կազմում խաղադաշտ դուրս եկավ՝ որպես փոխարինող Ավստրիայի դեմ ընկերական խաղում։ 2010 թվականի հոկտեմբերի 12-ին Յանգը առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ Անգլիայի հավաքականի հիմնական կազմում Մոնտենեգրոյի դեմ խաղում[23]։ 2011 թվականի փետրվարի 9-ին նա առաջի գոլը խփեց Անգլիայի հավաքականի կազմում, Դանիայի դեմ խաղում, որտեղ նրանք հաղթեցին։ 2011 թվականի հունիսի 4-ին Յանգը խփեց իր երկրորդ գոլը հավաքականի կազմում Շվեցարիայի հավաքանին դեմ խաղում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Ֆրենկ Լեմպարդին, խաղը ավարտվեց 2:2 հաշվով[24]։ Նա ստացավ Եվրո-2012 մասնակցելու իրավունք, որտեղ մասնակցեց իր թիմի բոլոր խաղերում, իսկ քառորդ եզրափակչում Իտալիայի հավաքականի դեմ խաղում չիրացրեց 11 մետրանոցը, իսկ Անգլիան դուրս մնաց մրցաշարից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  4. 4,0 4,1 4,2 http://www.transfermarkt.co.uk/ashley-young/profil/spieler/14086
  5. «Young tipped for big Villa impact» (անգլերեն). BBC Sport.
  6. «Watford reject £7m bid for Young» (անգլերեն). BBC Sport. 12.01.2007.
  7. «Young rejects Hammers move» (անգլերեն). BreakingNews.ie. 15.01.2007.(չաշխատող հղում)
  8. «Young completes £9.65m Villa move» (անգլերեն). BBC Sport. 23.01.2007.
  9. «Tactical Formation» (անգլերեն). Football Lineups.
  10. «Statistics 2007/2008» (անգլերեն). Premier League. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.
  11. «Young signs four-year Villa deal» (անգլերեն). BBC Sport. 04.11.2008.
  12. «Young handed third monthly award» (անգլերեն). BBC Sport. 16.01.2009.
  13. Stewart, Rob (17.01.2009). «Ashley Young sent off as Aston Villa run continues» (անգլերեն). Daily Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.
  14. «Reds sign Ashley Young» (անգլերեն). ManUtd.com. 23.06.2011.
  15. «United complete Young signing but miss out on Varane to Real» (անգլերեն). The Independent. 24.06.2011.
  16. Coppack, Nick (13.07.2011). «Young shines on debut» (անգլերեն). ManUtd.com.
  17. Bevan, Chris (07.08.2011). «Man City 2–3 Man Utd» (անգլերեն). BBC Sport.
  18. «Man Utd 8-2 Arsenal» (անգլերեն). BBC Sport. 28.08.2011.
  19. «Ashley Young signs new deal with United» (անգլերեն). ManUtd.com. 2015 թ․ օգոստոսի 7.
  20. ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա, ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա։
  21. Ֆուտբոլային լիգայի առաջնության Փլեյ-օֆֆ, Անգլիայի Սուպերգավաթ։
  22. «Ashley Young and his girlfriend Nicky Pike» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.
  23. «Young impresses as England year with qualifying draw» (անգլերեն). AVFC.co.uk. 13.10.2010.
  24. «Frank Lampard and Ashley Young save face for slapdash England» (անգլերեն). Guardian. 04.06.2011.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էշլի Յանգ» հոդվածին։