Our Last Night
Our Last Night | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | ալտերնատիվ մետալ Փանկ ռոք պոստ հարդքոր |
Գործունեություն | 2004 | –այժմ
Լեյբլ | Epitaph Records |
Կապված | Dangerous Kids Set It Off The Devil Wears Prada |
Կայք | ourlastnight.com |
Անդամներ | |
Թրևոր Ուենթվորթ Մեթ Ուենթվորթ Ալեքս «Վուդի» Վուդրոու Թիմ Մոլոյ | |
Նախկին անդամներ | |
Թիմ Վալիչ Նիք Փերիքոն Քոլին Փերի Մեթյու Վալիչ Ջոուի Փերիքոն |
Our Last Night (թարգմանած անգլ.՝ Մեր վերջին գիշերը), ամերիկյան պոստ հարդքոր խումբ, որը ձևավորվել է 2004 թվականին։ Դրա կազմի մեջ էին մտնում եղբայրներ Թրևոր (վոկալ) և Մեթյու (կիթառ, վոկալ) Ուենթվորթները, Ալեքս «Վուդի» Վուդրոուն (բաս կիթառ) և Թիմոթի Մոլոյը (հարվածայիններ)։ Խումբը հայտնի է հայտնի փոփ երգերի պոստ հարդքոր և ալտերնատիվ մետալ քավերներով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ (2004-2011)
[խմբագրել | խմբագրել կոդը]Խումբը ձևավորվել է 2004 թվականի սկզբին եղբայրներ Թրևոր և Մեթյու Ուենթվորթների, Թիմ և Մեթյու Վալիչների ու Ալեքս «Վուդի» Վուդրոուի կողմից։ Նրանք թողարկել են իրենց առաջին մինի ալբոմը՝ «We've Been Holding Back»-ը։ Այդ ժամանակ նրանք դեռ սովորում էին ավագ դպրոցում, ինչի շնորհիվ ավելի շատ երիտասարդ հանդիսատեսներ ունեին Նոր Անգլիայում։
2005 թվականի հոկտեմբերի 17-ին խումբը թողարկել է իր երկրորդ մինի ալբոմը՝ «Building Cities from Scratch»-ը, բայց առանց Մեթյուի և Թիմի մասնակցության։ Նրանց փոխարինել են եղբայրներ Նիք (կիթառ) և Ջոուի (հարվածայիններ) Փերիքոնները։
Մի շարք փոփոխություններից հետո խմբի վերջնական կազմում են եղել Թրևոր Ուենթվորթը (վոկալ), Մեթ Ուենթվորթը (կիթառ և վոկալ), Քոլին Փերին (կիթառ), Ալեքս «Վուդի» Վուդրոուն (բաս կիթառ) և Թիմ Մոլոյը (հարվածայիններ)։ 2007 թվականին խումբը պայմանագիր է կնքել Epitaph Records-ի հետ։ Երբ նրանք ուղևորվել են իրենց առաջին շրջագայությունը, Թրևորը դեռ 13 տարեկան էր[1]։
2007 թվականի օգոստոսին, որոշ ժամանակ անցկացնելով տեղի ակումբային բեմում[2], Our Last Night-ը պայմանագիր է ստորագրել Epitaph Records-ի՝ Bad Religion-ից Բրեթ Գուրևիցին պատկանող լեյբլի հետ[3] և թողարկել իր առաջին ալբոմը՝ «The Ghosts Among Us»-ը, 2008 թվականի մարտի 4-ին[4]։ Այն վեցերորդ հորիզոնական է զբաղեցրել 2008 թվականի մարտի 22-ին Billboard-ի Top Heatseekers-ում։ Այնուհետև խումբը շրջագայել է Միացյալ Նահանգներում մինչև 2008 թվականի վերջը, ներառյալ Լոս Անջելեսում երկարատեւ կանգառը՝ նոր երգեր ձայնագրելու համար[5]։
«We Will All Evolve»-ը պրոդյուսեր��վորվել է Էնդրյու Ուեյդի կողմից, ով աշխատում էր A Day to Remember, VersaEmerge, In Fear and Faith և VEARA խմբերի հետ։ Խումբը շրջագայել է From First to Last, We Came as Romans և A Bullet for a Pretty Boy-ի հետ մայիսից մինչև հունիս ընկած ժամանակաշրջանում։ Ապրիլի 7-ին թողարկվել է «Across the Ocean»-ը իրենց Myspace-ում և Absolutepunk.net-ում։ Ապրիլի 23-ին նրանք թողարկել են «Elephants» երգի տեսահոլովակը Myspace-ում և տարբեր կայքերում։ Ապրիլի 30-ին նրանք հայտարարել են սեփական շոուի մասին CD ձևաչափով՝ «We Will All Evolve»-ի աջակցության համար։
2011 թվականի փետրվարի 1-ին նրանք ճանապարհորդել են Տոկիո՝ Ճապոնիայում շրջագայության համար։ 2011 թվականի մարտի 19-ին նրանք՝ Attila, Vanna, Arsonists Get All the Girls, A Bullet for a Pretty Boy, Armor for the Broken, և Across the Sun խմբերի հետ միասին, դարձել են «Young & Restless Tour» հեդլայնը։
2011 թվականի հունիսի 7-ին խումբը տեղադրել է «Across the Ocean»-ի ակուստիկ տարբերակը իրենց ՅուԹյուբյան ալիքում։ Սա առաջին դեպքն էր, երբ խմբի ֆրոնտմեն Թրևորը մաքուր վոկալ է օգտագործել իր սովորաբար անմաքուր վոկալի փոխարեն խմբի երգերից մեկում։ 2011 թվականի օգոստոսի 27-ին խումբը իր ֆեյսբուքյան էջում վերբեռնել է 30 վայրկյանանոց նոր երգի տեսահոլովակը, որի վրա նրանք աշխատում էին։
2012 թվականի հունվարի 6-ից մինչև 27-ը խումբը միացել է «I See Stars»-ին նրանց «Leave It 2 the Suits» շրջագայության ժամանակ՝ Stick to Your Guns, Memphis May Fire, and Make Me Famous խմբերի հետ միասին։
Վերջին տարիներ (2012-այժմ)
[խմբագրել | խմբագրել կոդը]Խումբը մի շարք քավերներ է ձայնագրել իրենց ՅուԹյուբյան ալիքում, ներառյալ Imagine Dragons-ի «Radioactive», Թեյլոր Սվիֆթի «Blank Space», Էդ Շիրանի «Shape of You» և Բիլլի Այլիշի «No Time To Die» երգերը։
«Age of Ignorance»-ը թողարկվել է 2012 թվականի օգոստոսի 21-ին։ 2012 թվականի հունիսի 24-ին նրանք թողարկել են նոր սինգլ՝ «Liberate Me», ՅուԹյուբում։ Հուլիսի 6-ին՝ մի շաբաթ առաջ մինչև նրանց «I Set My Friends On Fire» հեդլայն շրջագայությունը, Քոլին Փերին (ռիթմ կիթառ) լքել է խումբը։ 2012 թվականի հուլիսի 23-ին նրանք թողարկել են ալբոմի գլխավոր թրեքը՝ «Age of Ignorance»-ը, Ֆեյսբուքում և ՅուԹյուբում։ 2012 թվականի օգոստոսի 6-ին LoudWire-ում թողարկվել է նոր երգ՝ «Invincible», իսկ հետո նաև Ֆեյսբուքում և ՅուԹյուբում[6]։ 2013 թվականի մայիսին նրանք աջակցել են Sleeping With Sirens-ին նրանց Մեծ Բրիտանիայով շրջագայության ժամանակ՝ The Word Alive-ի հետ միասին։ 2013 թվականի մայիսին խումբը նաև հայտնվել է Slam Dunk փառատոնին։
Epitaph Records-ից բաժանվելուց հետո խումբը հայտարարել է 2013 թվականի հոկտեմբերի 9-ին, որ նրանք ձայնագրում են երկու մինի ալբոմներ՝ 2013 թվականի սեպտեմբերին Indiegogo արշավի համար, որտեղ նրանք ավելի քան եռապատկել են իրենց նախնական թիրախը՝ $15 000-ի չափով՝ $46 551-ի վերջնական հավաքած գումարով։ Դրանից հետո խումբը թողարկել է բոնուս քավեր՝ Մայլի Սայրուսի «Wrecking Ball» երգի վրա[7]։
Առաջին սինգլը՝ «Same Old War»-ը, թողարկվել է 2013 թվականի հոկտեմբերի 22-ին ՅուԹյուբում՝ տեսահոլովակի հետ միասին։ Նոյեմբերի 1-ին նրանք թողարկել են ալբոմի երկրորդ երգը՝ «I've Never Felt This Way»-ը ՅուԹյուբում՝ երգի տեքստով տեսահոլովակի հետ միասին։ 2013 թվականի նոյեմբերի 4-ին թողարկվել է լրիվությամբ մինի ալբոմը՝ «Oak Island»-ը։
2014 թվականի հունվարի 7-ին թողարկվել է «Oak Island» մինի ալբոմի «Sunrise» երգի տեսահոլովակը[8]։ 2014 թվականի հունվարի 27-ին նրանք թողարկել են Քեթի Փերրիի «Dark Horse» երգի քավեր տարբերակը ՅուԹյուբում և iTunes-ում[9][10]։
2014 թվականի հունիսի 3-ին թողարկվել է «Same Old War» երգի ակուստիկ տարբերակը՝ «Oak Island» ալբոմի հունիսի 24-ին թողարկված ակուստիկ տարբերակից[11]։ 2014 թվականի հուլիսի 9-ին խումբը թողարկել է NSYNC-ի «Bye Bye Bye» երգի քավերը՝ Set It Off խմբից Քոդի Քարսոնի մասնակցությամբ[12]։ 2014 թվականի հոկտեմբերի 7-ին թողարկվել է Maroon 5-ի «Maps» երգի նրանց քավեր տարբերակը։ Դրան հետևել են Թեյլոր Սվիֆթի «Blank Space», Սելենա Գոմեսի «The Heart Wants What It Wants» և «Left Swipe Dat» երգերի քավեր տարբերակները[13]։
2016 թվականի նոյեմբերի 4-ին խումբը «Face to Face» երկամսյա շրջագայություն է սկսել ԱՄՆ-ով[14], իսկ նոհեմբերի 16-ին՝ թողարկել է նոր սինգլ՝ «Common Ground», իրենց ՅուԹյուբյան ալիքում[15]։ Շրջագայությանը մասնակցել են Hands Like Houses, The Color Morale և Out Came the Wolves խմբերը։
2017 թվականի մայիսի 5-ին խումբը նոր V.I.P կայք է բացել՝ «The Nightclub» անվանմամբ, որն առաջարկում էր բացառիկ հանդիպումներ, չթողարկված երաժշտություն և երաժշտությունը մինչև թողարկվելը լսելու հնարավորություն[14]։ 2017 թվականի մայիսի 30-ին խումբը հայտարարել է «Selective Hearing» մինի ալբոմի թողարկման մասին, որը թողարկվել է հունիսի 9-ին[16]։ Մինի ալբոմի երրորդ սինգլը «Tongue Tied»-ն է։
2019 թվականի փետրվարի 7-ին խումբը թողարկել է նոր սինգլ՝ «Demons» անվանմամբ, սպասվող «Let Light Overcome» ալբոմի մասին հայտարարությամբ։ Նրանք թողարկել են «Bury the Hatchet» և «The Leap» սինգլները, համապատասխանաբար փետրվարի 22-ին և մարտի 1-ին։
Երաժշտական ոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խմբի երաժշտության ձայնը նկարագրվել է որպես պոստ հարդքորի և ալտերնատիվ ռոքի խառնույթ՝ մետալքորի տարրերով[17]։
Անդամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկա անդամներ
- Թրևոր Ուենթվորթ՝ գլխավոր վոկալ, կիթառներ, ծրագրավորում (2004-այժմ)
- Մեթ Ուենթվորթ՝ գլխավոր վոկալ, գլխավոր կիթառ, դաշնամուր, ծրագրավորում, ստեղնաշարայիններ (2004-այժմ)
- Ալեքս «Վուդի» Վուդրոու՝ բաս կիթառ, բեք վոկալ (2004-այժմ)
- Թիմ Մոլոյ՝ հարվածայիններ, պերկուսիա (2006-այժմ)
Նախկին անդամներ
- Թիմ Վալիչ՝ ռիթմ կիթառ (2004-2005)
- Նիք Փերիքոն՝ ռիթմ կիթառ (2005-2006)
- Քոլին Փերի՝ ռիթմ կիթառ, բեք վոկալ (2006-2012, շրջագայության անդամ 2015-2017)
- Մեթյու Վալիչ՝ հարվածայիններ (2004-2005)
- Ջոուի Փերիքոն՝ հարվածայիններ (2005-2006)
Ժամանակագիծ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիական ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Ghosts Among Us (2008)
- We Will All Evolve (2010)
- Age of Ignorance (2012)
- Younger Dreams (2015)
- Let Light Overcome (2019)
- Overcome the Darkness (2019)
Մինի ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- We've Been Holding Back (2004)
- Building Cities from Scratch (2005)
- A Summer of Covers (2013)
- Oak Island (2013)
- Oak Island Acoustic (2014)
- Decades of Covers (2016)
- Selective Hearing (2017)
Ժողովածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- New Noise (Epitaph) (2010)
- Worship and Tributes: Volume II (rocksound) (2019)
Տեսահոլովակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «OUR LAST NIGHT PROFILE PAGE». Musicemissions.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Our Last Night detail Epitaph debut, set release date». Punknews.org. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Our Last Night Signs With Epitaph Records - Blabbermouth.net». BLABBERMOUTH.NET. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ Top Music Charts - Hot 100 - Billboard 200. Billboard.com.
- ↑ Douy Walilen, "Our Last Night: Kinetic Fusion of Metal, Pop, Punk". Hartford Courant, December 18, 2008.
- ↑ «Exclusive premier...». Facebook. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Our Last Night cover Miley Cyrus' "Wrecking Ball" and announce Oak Island EP - Alternative Press». Alternative Press. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Our Last Night release "Sunrise" music video - Alternative Press». Alternative Press. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Our Last Night cover Katy Perry's "Dark Horse" - Alternative Press». Alternative Press. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Our Last Night to record 'Oak Island Acoustic' after "Oak Island European Tour" - Alternative Press». Alternative Press. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Our Last Night release "Same Old War" acoustic video». Alternative Press. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Our Last Night cover NSYNC's "Bye Bye Bye" (ft. Set It Off's Cody Carson)». Alternative Press. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Our Last Night cover The Truth Campaign's "Left Swipe Dat" (ft. Lycia Faith)». Youtube. Վերցված է 2015 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ 14,0 14,1 «Face To Face Tour w/ Our Last Night & Hands Like Houses - Tickets - Scout Bar - Houston, TX - November 9th, 2016». Ticketfly. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ «Our Last Night - "Common Ground" (OFFICIAL)». YouTube. 2016 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2017 թ․ մարտի 2-ին.
- ↑ «Our Last Night "Selective Hearing"». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Our Last Night reviews, music, news». sputnikmusic. Վերցված է 2017 թ․ մարտի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խմբի պաշտոնական կայք(անգլ.)
- Our Last Night Last.fm-ում
- Our Last Night Myspace-ում
- Our Last Night Ֆեյսբուքում
- Our Last Night Թվիթթերում
- Our Last Night ՅուԹյուբում
- Our Last Night Tumblr-ում
|