Jump to content

Էկզորսիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
16:43, 9 Մարտի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
սուրբ Ֆրանցիսկո Բորջիան մահացողի միջից դուրս է հանում հրեշներին,
Ֆրանցիսկո Գոյայի կտավ

Էկզորսիզմ (կաթոլիկ ավանդույթներում հունարեն ἐξορκισμός), մարդու միջից դևերի, չար ոգիների և այլ գերբնական արարածների վանումը աղոթքների և որոշակի կրոնական արարողությունների միջոցով։ Էկզորսիզմի երևույթը ունի հին պատմություն և հանդիսանում է շատ կրոնների ծիսական արարողություններից մեկը։

Էկզորսիզմի տարրերը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պարզել միջոցը, որի միջոցով չար ոգին մտել է մարդու մեջ
  • Չար ոգու անվան պարզում
  • Աղոթքների ընթերցում
  • Սուրբ ջրով մարդու մարմնի վրա ողողում և այլն.

Էկզորսիզմը մեր օրերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս կաթոլիկ եկեղեցին Athenaeum Pontificium Regina Apostolorum համալսարանում պատրաստում է, այսպես ասած, էկզորզիստներ։ Բողոքական մի քանի եկեղեցիներում այն նույնպես ընդունված արարողակարգ է։

Էկզորսիզմը հայտնի է նաև իսլամում «ջինի վանում» անունով։ Այն շատ նման է քրիստոնեական արարողակարգին[1].

Քրիստոնեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաթոլիկ քրիստոնեության մեջ էկզորսիզմը իրականացվում է Հիսուս Քրիստոսի անունից[2]։ Տարբերություն կա ֆորմալ էկզորսիզմի, որը իրականացվում է քահանայի կողմից կնունքի ժամանակ, կամ եպիսկոպոսի թույլտվությամբ, և «փրկության աղոթքների» միջև։ Վերջինս կարող է իրականացվել յուրաքանչյուրի կողմից։

Ֆորմալ էկզորսիզմի ծիսակատարությունը կոչվում է «գլխավոր էկզորսիզմ» և իրականացվում է Ռիտուալ Ռոմանումի 11-րդ մասի համաձայն[3][4]։

Ծիսակատարության համար նախատեսված ցանկերը ուղորդում են քահանային էկզորսիզմ իրականացնելու ժամանակ և որոշելու՝ երբ է հարկավոր ֆորմալ էկզորսիզմ իրականացնել[5]։ Քահանաների համար նկարագրված է, որ նախքան էկզորսիզմը իրականացնելը առկա տառապանքի բնույթը իրականում հոգեբանական կամ ֆիզիկական հիվանդության արդյունք չէ[2]։

Կաթոլիկ պրակտիկայում էկզորսիզմը իրականացնող անձը (էկզորսիստ)կոչվում է ձեռնադրող քահանա։ Էկզորսիստը անգիր աղոթքներ է ասում՝ համաձայն ծեսի բաժինների և կարող է կիրառել կրոնական նյութեր, օրինակ սրբապատկերներ և սրբազան իրեր։ Քահանան վկայակոչում է Աստծու անունը, մասնավորապես Քրիստոսի անունը, ինչպես նաև Հաղթական Եկեղեցու անդամների և Միքայել հրեշտակապետի անունը։

Ընդհանրապես դիվահար անձինք ոչ չար հոգի ունեն իրենց մեջ, ոչ էլ պատասխանատու են իրենց արարքների համար[6]։ Ուստի մասնագետները էկզորսիզմը դիտարկում են, որպես բուժում և ոչ թե պատժամիջոց։ Կաթոլիկ ծիսակատարության ժամանակ սովորաբար ասվում է, որ ոչ մի դաժան քայլ չի իրականացվում դիվահարների նկատմամբ, միայն ��արելի է պատահել, որ նրանց կապեն՝ եթե մասնագետները կարծում են, որ նման կարիգ կա[7]։

Էկզորսիզմի պրակտիկայի հետ կապված հավատները և փորձերը ակնհայտորեն կապված են հինդուիզմի հետ։ Ասում են, որ չորս Վեդաներից (Հինդուիզմի) Աթարվա Վեդան պարունակում է գաղտնիքներ՝ կապված մոգության և ոսկեփոխության հետ[8][9]։ Էկզորսիզմի հիմնական միջոցներից են մանտրան և յաջնան, որոնք կիրառվում են և Վեդիկ և Տանտրիկ ավանդույթներում։

Համաձայն Պադմա Պուրանայի Գիտա Մահատմայի՝ կարդալով Բհագավադ Գիտայի 3-րդ, 7-րդ և 9-րդ գլուխները և հոգևոր կերպով այն փոխանցելով հոգին լքած մարմնին՝ օգնում է նրան դուրս գալ ցնորական վիճակից։ Կիրտան աղոթքի ժամանակ զուգահեռաբար կիրառվում են սուրբ գրություններ և կենդանակերպ աստվածների նկարներ (Շիվա, Վիշնու, Հանուման, Բրահմա, Շակտի և այլն)։ Տանը խունկ են ծխում, սուրբ գետերից բերված ջուր են շաղ տալիս և այլ էֆեկտիվ գործողություններ։

Հոգիների և մահվան վերաբերյալ հիմնական պուրանական աղբյուրը Գարուդա Պուրանան է։

Ծնունդի, մահվան և մարդկային հոգու մասին ամբողջական նկարագրություն է տրվում Կատո Ուպանիշադում, որը Յաջուր Վեդայի մաս է։

Իսլամում էկզորսիզմը անվանում են ռուքյա (ruqya)։ Նրա միջոցով վերացնում են սիհրի կամ սև մոգության կողմից առաջացրած չարիքը։ Մեր ժամանակներում էկզորսիզմը ժամանակակից իսլամական այլընտրանքային դեղամիջոց «ալ-Տիբբ ալ Նաբավի»-ի (մարգարեների բժշկություն)մաս է կազմում[10]։ Իսլամական էկզորսիզմի ժամանակ բուժվող անձը պառկում է, իսկ շեյխը, ձեռքը դնելով հիվանդի գլխին, Ղուրանից հատվածներ է ասում[10] Ինչպես նաև կարող են հիվանդին խմեցնել սուրբ ջուր ծիսակատարության ժամանակ[11]։ Ղուրանից ընթերցվում են հատուկ հատվածներ, որոնք փառաբանում են Աստծուն և աղերսում նրան՝ օգնության համար։

Ժոզեֆուսը հաղորդում է, որ էկզորսիզմի ծիսակատարության ընթացքում օգտագործել են թունավոր արմատներից պատրաստված էքստրակտներ և զոհաբերություններ են արել[12]։ "Մեռած Ծովի ձեռագրերում" նշվում է, որ էկզորսիզմ իրականացնում էին Հուդաիզմի Էսսեն ճյուղի ներկայացուցիչները։

Դեռ ոչ շատ վաղուց Ռաբբի Յեհուդա Ֆետայան գիրք գրեց՝ "Մինչատ Յահուդա", որում մեծապես խոսվում էր էկզորսիզմի, դևահար մարդկանց հետ ունեցած նրա փորձի և հրեական այլ գաղափարների մասին։ Գիրքը գրվել է եբրայերենով և թարգմանվել անգլերեն։

Նոր Մեխիկոյից Ռաբբի Գերշուն բացատրում է, որ հրեական էկզորսիզմի գործընթացը միտում ունի բժշկելու միջոցով օգնել և դիվահար անձին և չար ոգուն։ Հրեական էկզորսիզմի ծիսակատարությունը կատարում է ռաբբին, ով սովորել է գործնական Կաբալահ։ Այդ ընթացքում նաև ներկա է գտնվում չափահաս տղամարդկանցից կազմված մի խումբ (Մինյան), որոնք շրջապատում են դիվահար մարդուն։ Խումբը երեք անգամ ասում է 91-րդ սաղմոսը, այնուհետև ռաբբին փչում է շեփորը (shofar )[13]։

Շեփորի փչելը կատարվում է հատուկ ձևով՝ տարբեր նոտաներով և հնչյուններով, որպեսզի «կոտրվի մարմինը», իսկ այն տիրապետող ուժը թուլանա։ Երբ այն արդեն թուլանում է, ռաբբին փորձում է շփման մեջ մտնել՝ տարբեր հարցեր ուղղելով նրան, օրինակ՝ թե ինչու է այն տվյալ մարմինը տիրապետում։ Մինյանը աղոթում է այդ ուժի համար, որպեսզի այն ապահով զգալով՝ թողնի դիվահար մարդու մարմինը[13]։

Գիտական տեսակետներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն "Հոգեկան խանգարումների ախտորոշման և վիճակագրական ձեռնարկի" (DSM-V) կամ "Հիվանդությունների և առողջական խնդիրների հետ կապված միջազգային վիճակագրական դասակարգման" (ICD-10)դիվային տիրապետման տակ գտնվելը գործող հոգեբուժական կամ բժշկական ախտորոշում չէ։ Նրանք, ովքեր հավատում են դիվային տիրապետմանը, հաճախ նրան են վերագրում այնպիսի ախտանիշեր, որոնք կապված են ֆիզիկական կամ մտավոր հիվանդությունների հետ՝ հիստերիան, մոլությունը, փսիխոզը, Տոուրետի ախտանիշը, էպիլեպսիան, շիզոֆրենիան[14][15][16]։

Այն պատրանքը, որ էկզորսիզմը օգնում է տիրապետման ախտանիշ ունեցող մարդկանց, շատերի կողմից վերագրվում է որպես Պլացեբոյի ազդեցություն և ղեկավարելու ուժ[17]։ Որոշների կարծիքով էլ ենթադրվող տիրապետության տակ գտնվող անձը հավանաբար նարցիսիստ է կամ ունի ցածր ինքնագնահատական և նման կերպ է վարվում, որպեսզի ուշադրություն գրավի[14]։

Հոգեբույժ Սկոտ Պեկը ուսումնասիրել է էկզորսիզմի մի շարք դեպքեր և հայտարարել, որ երկու անգամ էկզորսիզմ է իրականացրել իր վրա։ Նա ասել է, որ դիվահարության մասին քրիստոնեական գաղափարները իրական երևույթներ են։ Նրա բացատրությունները ախտորոշման չափանիշների վերաբերյալ տարբեր էին Հռոմեական Կաթոլիկ եկեղեցու մոտեցումներից։

Պեկի աշխատանքները չարքի և դիվահարության վերաբերյալ արժանացան ծաղրանքի և քննադատության։

Հոգեվիրաբուժություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հազարամյակների ընթացքում էկզորսիզմը վիճահարույց թեմա է եղել՝ անձի բարոյական հավատներից ելնելով[18] Նյարդավիրաբուժական էկզորսիզմը, որը նաև հայտնի է որպես Հոգեվիրաբուժություն, առաջարկում էր դիվահարության բուժում, իսկ ավելի ուշ կիրառվում էր համառ հիվանդների դեպքում[18]։ Հոգեվիրաբուժությունը ստեղծել է Անտոնիո Էգքաս Մոնիզը։ 1900-ականներին տարբեր նյարդաբաններ կատարում էին նմանատիպ վիրաբուժություններ։

Կարծիքներ կան, որ էկզորսիզմը հոգեթերապիայի ձև է, իսկ հոգեթերապիան էկզորսիզմի ձև է[19]։

Էկզորսիզմի հայտնի դեպքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի հոկտեմբերին Նոր Զելանդիայում տեղի ունեցած էկզորսիզմի ընթացքում մի կին խեղդվել է ջրում, իսկ մի դեռահասի հոսպիտալացրել են։ Երկար տևած դատերից հետո, ընտանիքի 5 անդամները դատապարտվել են ոչ քրեական պատժի[20]։ Ենթադրվում է, որ մայր Թերեզան էկզորսիզմի է ենթարկվել Կալկաթայի արքեպիսկոպոսի կողմից այն բանից հետո, երբ վերջինս նկատեց, որ նա քնի մեջ ցնցումներ է ունենում՝ կարծելով, որ նրա վրա չար ուժեր են հարձակվում[21]։ Լուիզիանա նահանգի կառավարիչ Բոբի Ջինդալը 1994 թվականին ակնարկ է գրում այն մասին, որ քոլեջում սովորելու տարիներին էկզորսիզմ է իրականացրել իր մոտ ընկեր "Սյուզանի" նկատմամբ[22]։Հայտնի է նաև 1970-ականներին մի գերմանուհու`Անելիզ Միխելի հետ պատահած դեպքը։

Կարծիք կա, որ Սալվադոր Դալին էկզորսիզմի է ենթարկվել իտալացի վանական Գաբրիել Մարիա Բերարդի կողմից, երբ 1947 թվականին գտնվում էր Ֆրանսիայում։ Դալին քանդակ է ստեղծել՝ "Քրիստոսը խաչի վրա", նվիրելով այն վանականին՝ ի նշան երախտագիտության[23]։

Էքսորկիզմը ֆիլմերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ջինի վանման գործողություն
  2. 2,0 2,1 Libreria Editrice Vaticana; Pope John Paul II, eds. (2000 թ․ ապրիլի 28), «Part II: The Celebration of The Christian Mystery, Section II: The Seven Sacraments of The Church, Chapter IV: Other Liturgical Celebrations», Catechism of the Catholic Church (2ND ed.), Citta del Vaticano: United States Conference of Catholic Bishops, էջ 928, ISBN 978-1-57455-110-5, Վերցված է 2012 թ․ փետրվարի 15-ին {{citation}}: |chapter= ignored (օգնություն)
  3. «THE ROMAN RITUAL Translated by PHILIP T. WELLER, S.T.D.». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգ��ստոսի 16-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 12-ին.
  4. http://www.liturgia.it/ritrom.pdf Արխիվացված 2013-09-29 Wayback Machine RITUALE ROMANUM
  5. The Rite by Matt Baglio; Doubleday, New York, 2009.
  6. p.33, An Exorcist Tells His Story by Fr. Gabriele Amorth; Ignatius Press, San Francisco, 1999.
  7. Malachi M. (1976) Hostage to the Devil: the possession and exorcism of five living Americans. San Francisco, Harpercollins p.462 ISBN 0-06-065337-X
  8. Werner 1994, էջ. 166
  9. Monier-Williams 1974, էջեր. 25–41
  10. 10,0 10,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 12-ին.
  11. http://english.alarabiya.net/articles/2012/05/14/214122.html
  12. Josephus, "B. J." vii. 6, § 3; Sanh. 65b.
  13. 13,0 13,1 An interview with a Rabbi concerning the Jewish view of possession and exorcism.
  14. 14,0 14,1 How Exorcism Works
  15. «J. Goodwin, S. Hill, R. Attias "Historical and folk techniques of exorcism: applications to the treatment of dissociative disorders"». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 12-ին.
  16. Journal of Personality Assessment (abstract)
  17. Voice of Reason: Exorcisms, Fictional and Fatal
  18. 18,0 18,1 Silverman, W A. "Neurosurgical Exorcism." Paediatric and Perinatal Epidemiology, 15.2 (2001): 98-99.
  19. Gettis, Alan. "Psychotherapy as exorcism." Journal of Religion and Health 15.3 (1976): 188-190.
  20. «Deadly curse verdict: five found guilty». The Dominion Post. 2009 թ․ հունիսի 13. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 30-ին.
  21. Archbishop: Mother Teresa underwent exorcism Արխիվացված 2005-09-17 Wayback Machine CNN 04 September 2001
  22. http://www.motherjones.com/mojo/2012/05/bobby-jindal-exorcised-his-college-girlfriend
  23. Dali's gift to exorcist uncovered Արխիվացված 2007-10-11 Wayback Machine Catholic News 14 October 2005

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]