Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պյոտր Ալեքսեևիչ Ալեքսեև (հունվարի 14 (26), 1849 կամ 1849, Նովինսկոե, Սիչևսկի գավառ, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 16 (28), 1891, Յակուտական մարզ, Ռուսական կայսրություն), ռուս առաջին բանվոր-հեղափոխականը։ Հեղափոխական գործունեության համար 1875 թվականի ապրիլին ձերբակալվել է, իսկ, 1877 թվականին՝ «50-ի դատավարությամբ» դատապարտվել 10 տարվա տաժանակիր աշխատանքի Յակուտիայում։ Դատարանում արտասանած՝ «Կբարձրանա միլիոնավոր բանվոր մարդկանց մկանուտ ձեռքը, և զինվորների սվիններով պաշտպանված դեսպոտիզմի լուծը հողմացրիվ կլինի» վերջին խոսքը Վլադիմիր Իլյիչ Լենինն անվանել է «... ռուս բանվոր-հեղափոխականների մեծ մարգարեությունը»։ Ալեքսեևը Յակուտիայից վերադառնալիս՝ ճանապարհին սպանվել է ավազակի ձեռքով։
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 160)։
|