Էռնստ Վեռներ
Էռնստ Վեռներ | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 20, 1920[1] |
Ծննդավայր | Tisá |
Մահացել է | փետրվարի 15, 1993[1] (72 տարեկան) |
Մահվան վայր | Լայպցիգ, Leipzig Government Region, Սաքսոնիա, Գերմանիա |
Քաղաքացիություն | Գերմանիա և Արևելյան Գերմանիա |
Մասնագիտություն | միջնադարագետ |
Կուսակցություն | Գերմանական սոցիալիստական միասնական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Բեռլինի գիտությունների ակադեմիա և Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա |
Էռնստ Վեռներ (գերմ.` Ernst Werner, նոյեմբերի 20, 1920[1], Tisá - փետրվարի 15, 1993[1], Լայպցիգ, Leipzig Government Region, Սաքսոնիա, Գերմանիա), գերմանացի պատմաբան, արևելագետ, Լայպցիգի համալսարանի պրոֆեսոր։
Հեղինակ է Թուրքիայի պատմությանը և հայերի ցեղասպանությանը, ինչպես նաև թուրքական ժամանակակից պատմագրության քննադատությանը նվիրված մի շարք աշխատությունների։ 1973 թվականին Գերմանիայում հրատարակված «Հայկական սարսափներ 1915-16՝ հայի հնարած է արդյո՞ք» աշխատության մեջ ցույց է տվել, որ երիտթուրքական կառավարության նպատակն էր ամբողջովին ոչնչացնել հայերին Թուրքիայում, իսկ կայզերական Գերմանիան աջակցել է նրան այդ հանցագործության մեջ։ Այս կապակցությամբ Վեռներնը հերքում է թուրք որոշ պատմաբանների այն պնդումը, որով մեծ տերություններին՝ Ռուսաստանին, Ֆրանսիային և Անգլիային է վերագրվում հայերի ցեղասպանության մեղքը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Երկ Թուրքիան եռյակ միության և Անտանտի միջև 1914 թվականին։ Պատրանքներ և իրականություն Բոսֆորի ափերին», ԼՀԳ, 1970, N7։
- «Пантюркизм ս некоторые тенденции современной турецкой историографии», ԼԳՀ, 1966, N 6։ Die Armeniergreu 1915/16-ein armemsches Gmeimanchen?, "Zieischnt Ur GeschiMsmssenschaH։ XX, Jahrgang, 1973, Het 2
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |