Jump to content

Ջորջ Մարթին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
14:40, 7 Մարտի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ջորջ Մարթին
անգլ.՝ George Henry Martin և անգլ.՝ George Martin
Դիմանկար
Ծնվել էհունվարի 3, 1926(1926-01-03)[1][2][3][…]
ԾննդավայրHighbury, Իսլինգթոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Մահացել էմարտի 8, 2016(2016-03-08)[4][1][2][…] (90 տարեկան)
Մահվան վայրColeshill, Vale of White Horse, Օքսֆորդշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԳիլդհոլի երաժշտության և թատրոնի դպրոց
Մասնագիտություներաժշտական գործիքավորող, կոմպոզիտոր, դիրիժոր, հնչյունային օպերատոր, երաժիշտ և երաժշտական պրոդյուսեր
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունGeorge Martin and His Orchestra? և Ray Cathode?
 George Martin Վիքիպահեստում

Սըր Ջորջ Հենրի Մարթին (անգլ.՝ George Henry Martin; 1926 հունվարի 3, Լոնդոն, Մեծ Բրիտանիա - 2016 մարտի 8, Սուինդոն, Մեծ Բրիտանիա), բրիտանական երաժշտական պրոդյուսեր, գործիքավորող և երգահան, առավել հայտնի The Beatles խմբի հետ իր աշխատանքով (նրան երբեմն անվանում են «հինգերորդ բիթլ». նա է խմբի գրեթե բոլոր ալբոմների պրոդյուսերը՝ "Please, please me", "Revolver", "Sgt Pepper's Lonely Hearts Band", "Abbey Road", և այլն)։ Մարթինը թողարկել է Մեծ Բրիտանիայի 30 #մեկ հիթեր և ԱՄՆ 23 #մեկ հիթեր։ Արժանացել է 6 Գրեմմիի[7]։ 1999 թ. Մարթինի անունը տեղ գտավ Ռոք-ն-ռոլլի փառքի սրահում[8]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Մարթինը վեց տարեկան էր, նրա ընտանիքը ձեռք բերեց դաշնամուր, այսպիսով խթանելով երեխայի հետաքրքրությունը երաժշտության հանդեպ։ Ութ տարեկանում Մարթինը համոզեց իր ծնողներին՝ Հենրի և Բերթա Բեատրիսին, որ իրեն ուղարկեն դաշնամուրի դասերի, բայց գնաց ընդամենը ութ դասի, քանի որ անհամաձայնություն ծագեց նրա մոր և ուսուցչի միջև։ Սովորել է մի քանի դպրոցներում։

1943 թ.-ին, երբ Մարթինը տասնյոթ տարեկան էր, նա միանում է Թագավորական նավատորմի Օդային ուժերին՝ որպես ենթասպա և թողնում է ծառայությունը 1947 թ.՝ պատերազմի ավարտից հետո։

1947-1950 թթ. Մարթինը սովորել է Գիլդհոլլի երաժշտության և դրամայի դպրոցում՝ դաշնամուրի և հոբոյի դասարանում։ Դրանից հետո աշխատել է BBC-ի եվրոպական դասական երաժշտության բաժնում, 1950 թվականին տեղափոխվել է EMI: Նրա գործունեությունը տևել է վեց տասնամյակից ավելի. նա աշխատել է երաժշտության, կինոյի, հեռուստատեսության և համերգային ոլորտներում։

Նա աշխատել է The Beatles խմբի անդամների հետագա պրոեկտներում, Մահավիշնուի, Սելին Դիոնի, Ջեֆֆ Բեկի հետ։ Բրիտանական կայսրության օրդենի կոմանդոր։

Բիթլզի "Sgt. Pepper"ալբոմը 1967 թ. երկու Գրեմմի մրցանակի արժանացավ, հետագայում Մարթինը երկու անգամ նաև արժանացավ BRIT Awards մրցանակին։ Նրա վերջին աշխատանքներից է Բիթլզի Love ալբոմը (որդու՝ Ջայլզի հետ), որի համար 2008 թ. նա կրկին Grammy ստացավ։

Մարթինի մահից հետո 2016 թ. Փոլ Մաքքարթնին գրեց, որ "եթե ինչ-որ մեկն արժանի է հինգերորդ բիթլի կոչմանը, դա Ջորջն է"[9]: Ըստ Ալան Պարսոնսի՝ "Նա իրավամբ վաստակեց հինգերորդ բիթլի կոչումը"[10]:

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Off the Beatle Track (1964 Parlophone PCS 3057)
  • A Hard Day's Night: Instrumental Versions of the Motion Picture Score (1965 թ. 19 փետրվարի, United Artists)
  • George Martin Scores Instrumental Versions of the Hits (1965)
  • Help! (1965 Columbia TWO 102)
  • ..and I Love Her (1966 Columbia TWO 141)
  • George Martin Instrumentally Salutes The Beatle Girls (1966)
  • British Maid (1968 United Artists SULP 1196, ԱՄՆ-ում թողարկվել է London by George անվամբ)
  • Yellow Submarine (կողմ առաջին։ The Beatles, կողմ երկրորդ։ The George Martin Orchestra, 1969)
  • By George! (1970 Sunset SLS 50182, reissue of British Maid)
  • Live and Let Die (Փոլ Մաքքարթնիի երգի պրոդյուսեր, երաժշտության հեղինակ, 1973)
  • Beatles to Bond and Bach (1978)
  • In My Life (1998)
  • Produced by George Martin (2001)
  • The Family Way (2003)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. http://www.bbc.com/news/entertainment-arts-35761464
  5. https://www.swindonadvertiser.co.uk/news/14330967.fifth-beatle-sir-george-martin-90-dies-peacefully-at-his-coleshill-home/
  6. Honorary Degree RecipientsBerklee College of Music.
  7. «Մահացել է «հինգերորդ բիթլը»՝ Ջորջ Մարտինը, Երկիր Մեդիա». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
  8. Sir George Martin, Beatles producer, dead at 90, By Todd Leopold, CNN
  9. Paul McCartney: I’m so sad to hear the news of the passing of dear George Martin.
  10. Alan Parsons. I send my sincere condolences to George’s wife Judy, 2016

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Մարթին» հոդվածին։