Jump to content

Մարիա Ղամբարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
03:12, 3 Մարտի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Մարիա Ղամբարյան
Ծնվել էհոկտեմ��երի 1, 1925(1925-10-01)[1] (99 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդաշնակահարուհի և երաժշտության ուսուցիչ
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա[1], Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա[1], Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտ և Պրահայի Կարլի համալսարան
ԿրթությունԿենտրոնական երաժշտական դպրոց և Մոսկվայի կոնսերվատորիա (1951)[1]
ԱմուսինՎլադիմիր Վոլկենշտեյն
Պարգևներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ
և Մովսես Խորենացու մեդալ

Մարիա Ստեփանի Ղամբարյան (հոկտեմբերի 1, 1925(1925-10-01)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային դաշնակահարուհի, մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1966), Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (2005)։

Քիմիկոս Ստեփան Ղամբարյանի դուստրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Ղամբարյանը ծնվել է Երևանում։ Սովորել է Երևանի «Պրոֆդպրոցում»։ 1948 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (Կ․ Ն․ Իգումնովի դասարան), 1951 թվականին՝ ասպիրանտուրան (դասատուները՝ Գ․ Գ․ Նեյգաուզ, Լ․ Ն․ Օբորին)։ 1953-1955 թվականներին դասավանդել է Լենինգրադի կոնսերվատորիայում, ապա՝ Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական, մանկավարժական ինստիտուտում։ 2003 թվականից հանդիսանում է Մոսկվայի մշակույթի և արվեստի պետական համալսարանի մասնագիտական դաշնամուրի ամբիոնի հիմնադիրը, 1998 թվականից Պրահայի Կարլի համալսարանի պատվավոր պրոֆեսոր է[2]։

Համերգային գործունեությունը սկսել է 1951 թվականից։ Կատարմանը բնորոշ է ոճի հստակությունը, բարձր պրոֆեսիոնալիզմը։ Համերգացանկը ընդգրկում է Բախի, Բեթհովենի, Շոպենի, Շումանի, Շուբերտի, Սպիրիդոն Մելիքյանի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Էդուարդ Բաղդասարյանի, Տիգրան Մանսուրյանի երկերը։ Համերգային ծրագրերով ներկայացել է աշխարհի բազմաթիվ երկրներում։ 1991 թվականին վարպետության դասընթացներով հանդես է եկել Իսպանիայում։ 1992 թվականին Կորեայում թողարկվել է նրա կատարմամբ երկու ձայնասկավառակ[3]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Н. Суслова. Мария Гамбарян играет Шопена. Московская консерватория имени П. И. Чайковского (13 июня 2013). Проверено 3 февраля 2014.
  • Мария Гамбарян. ИА Северная звезда (28 апреля 2012). Проверено 3 февраля 2014.
  • Н. Габриэлян Мгновенья чистой красоты // Ноев ковчег : газета. - М., 2007. - № 3 (114).
  • Л. Григорьев Л. Я. Платек Гамбарян Мария Степановна // Современные пианисты. - М.: Советский композитор, 1990.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «Հանդիպում դաշնակահար Մարիա Ղամբարյանի հետ». nt.am.
  3. «Մարիա Ղամբարյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 4-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 24