Ռիշար Բերի
Ռիշար Բերի ֆր.՝ Richard Berry | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 31, 1950[1][2][3][…] (74 տարեկան) |
Ծննդավայր | Փարիզի 12-րդ շրջան, Փարիզ |
Կրթություն | Բարձրագույն ազգային դրամատիկ արվեստների կոնսերվատորիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, թատրոնի դերասան, կինոդերասան, կինոպրոդյուսեր և երգիչ |
Ամուսին(ներ) | Jeane Manson?, Ջեսիկա Ֆո��դ և Pascale Louange? |
Երեխա(ներ) | Ժոզեֆին Բերի |
Պարգևներ և մրցանակներ | |
Ռիշար Բերի (Ռիշար Էլի Բենգուիգու) (հուլիսի 31, 1950[1][2][3][…], Փարիզի 12-րդ շրջան, Փարիզ), ֆրանսիացի դերասան, ռեժիսոր և սցենարիստ։ 1972 թվականից սկսած հայտնվել է ավելի քան 100 ֆիլմերում։ Նա նկարահանվել է «Ջութակահարը» ֆիլմում, որը մասնակցել է Կաննի կինոփառատոնին[4]։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա ծնողները ալժիրյան ծագում ունեցող ֆրանսիացիներ էին և զբաղվում էին կոմերցիոն գործունեությամբ։ Մանկությունն անցել է փարիզյան արվարձաններից մեկում՝ 10–րդ օկրուգում։ Բոլոն–Բիանկուրեում նրա ծնողներն ունեցել են հագուստի բուտիկ։ 16 տարեկանում Ռիշարը տարվում է թատրոնով, միանում է սիրողական դերասաններից կազմված մի թատերախմբի և սկսում է հետաքրքրվել դասական արվեստի ներակայցուցիչներով՝ Ժան Ռասին, Պիեռ Կոռնեյլ, Մոլիեր, Պիեռ Բոմարշե։ 1969 թ. նա հաղթահարում է մրցույթը և ընդունվում է Դրամատիկ արվեստի բարձրագույն ազգային կոնսերվատորիա, որտեղ նրա ուսուցիչներն էին Ժան Լարան Կոշեն և Անտուան Վիտեզը։ Նա ստացել է իր առաջին մրցանակը 1973 թ., մինչ Կոմեդի Ֆրանսեզ տեղափոխվելը, իսկ 1973–1980 թթ․ նա եղել է Կոմեդի ֆրանսեզ թատրոնի սան։ Նա հարաբերություններ է ունեցել Քեթրին Հիգլի հետ և ունի մի աղջիկ Փիեր Հիգլը։ Ամուսնացել է լուսանկարչուհի և դերասանուհի Ջեսիկա Ֆորդի հետ, որից ունեցել է դուստր՝ դերասանուհի Ժոսեֆինա Բերին[5], այնուհետև ամուսնալուծվելով Ջեսիկա Ֆորդից 1984 թ. ամուսնանում է դերասանուհի և երգչուհի Ջեյն Մենսոնի հետ, սակայն 1986 թ. ամուսնալուծվում են։ 2009 թվականից հարաբերություններ է ունեցել դերասանուհի Պասկալ Լավինի հետ, և 2014 թ.ն ունեցել է մի աղջիկ[5]։ 2005 թվականին նա իր երիկամներից մեկը նվիրաբերեց իր քրոջը՝ Մարի Բերիին, ով ի ծնե ուներ երիկամների գենետիկ հիվանդություն՝ Ալպորտ սինդրոմ։ Ռիշար Բերին շախմատի սիրահար է ու կոլեկցիոներ, ունի ժամացույցների հավաքածու[5]։ Նրա եղբայրը՝ Ֆիլիպ Բերին քանդակագործ է, իսկ նրա նախկին կինը դերասանուհի Ժոզիան Բալասկոն էր։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1974 թվականին Ռիշարը իր դեբյուտն է կատարել Կլոդ Պինոտի «Ապտակ» ֆիլմում, նկարահանվելով Լինո Վենտուրայի և Աննի Ժիրարդոյի հետ։ Չորս տարի անց՝ 1978 թվականին Էլի Շուրակին նրան առաջարկում է իր առաջին գլխավոր դերը, որը պետք է կատարեր «Իմ առաջին սերը» ֆիլմում, նկարահանվելով Անուկ Էմեի և Նատալի Բեյի հետ։ Նա նկարահանվել է ռեժիսոր Ալեքսանդր Արկադիի «Հատուցման օրը», «Հատուցման օրը 2», «Մեծ դիմակահանդես», «Սուրբ դաշինք», «Սաշայի համար» և «Վերջին լուսաբացը» ֆիլմերում։ 1992 թվականին նա «Պարադի փողոց 588» ֆիլմում կատարում է գլխավոր դեր՝ Ազատ Զաքարյան/Պիեր Զաքար։ Ռիշարը նկարահանվել է նաև ֆրանսիացի ռեժիսոր Քրիստինե Պասկալի երեք ֆիլմերում՝ «Անբարոյականը», Ամուսնական դավաճանության տեխնիկա և «Փոքրիկ իշխանն ասաց» ֆիլմերում։ Ռիշարի աշխատանքը, որպես լավագույն դերասան առաջադրվել և արժանացել է «Սեզար» կինոմրցանակին, նաև մասնակցել է Մոնրեալի կինոփառատոնին և ստացել մրցանակ լավագույն կատարման համար։ 2001 թ. Ռիշարը, որպես ռեժիսոր Պատրիկ Տիմսիտի հետ նկարահանում է իր առաջին ֆիլմը՝ «Գայթակղելու արվեստը»[6] և Սեսիլ դը Ֆրանսին տալիս է իր առաջին մեծ դերը կինոյում։ Երկու տարի անց՝ 2003 թվականին նա հրավիրում է Սեսիլ դը Ֆրանսին նկարահանվելու իր «Ես կեսարն եմ» ֆիլմում, այդ ֆիլմում նկարահանվում էր նաև նրա դուստր Ժոզեֆինա Բերին։ Այս երկու կատակերգական ֆիլմերից հետո նա նկարահանում է հոգեբանական թրիլեր՝ «Սև արկղ» ֆիլմը, որում գլխավոր դերերը կատարում էին Մարիոն Քոտիարը և Խոսե Գարսիան։ Նույն թվականին նա նկարահանվում է Ֆրանսիս Վեբերի «Անհաջողակը» կատակերգությունում Ժերար Դեպարդիեի և Ժան Ռենոյի հետ միասին։ Ռիշարը նկարահանվել է Ֆրանսիս Վեբերի ֆիլմերից չորսում։ 2010 թ. վարձույթով սկսեց ցուցադրվել Ռիշարի չորրորդ ռեժիսորական աշխատանքը՝ «22 փամփուշտ․ Անմահը», գլխավոր դերերում հանդես են գալիս Ժան Ռենոը, Կադ Մերադը և Ժան–Պիեր Դարուսինը։ Ֆիլմի հիմքում ընկած են իրական դեպքեր։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կին – Ջեսիկա Ֆորդ – դերասանուհի, ռեժիսոր, լուսանկարչուհի
- Դուստր – Ժոսեֆինա Բերի – դերասանուհի
- Դուստր – Քոլին Բերի
- Եղբայր – Ֆիլիպ Բերի – ժամանակակից արվեստի քանդակագործ
- Զարմուհի – Մարիլու Բերի – դերասանուհի, Ֆիլիպ Բերիի և Ժոզիան Բալասկոյի դուստրը։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1972 – Ապտակ
- 1974 – Կրկնվող բացակայությունները
- 1978 – Իմ առաջին սերը
- 1982 – Հատուցման օրը
- 1982 – Մի սենյակ քաղաքում
- 1982 – Իրազեկիչը
- 1983 – Նորապսակը
- 1983 – Մեծ դիմակահանդես
- 1984 – Կապվածություն
- 1984 – Անբարոյականը
- 1985 – Հատուկ ոստիկանությունը
- 1986 – Հետևեք իմ հայացքին
- 1986 – Տղակարդը և կինը։ Քսան տարի անց
- 1989 – Սուրբ դաշինք
- 1990 – Սաշայի համար
- 1991 – Իմ կյանքը դժոխք է
- 1991 – Մայրիկ
- 1992 – Պարադի փողոց 588
- 1992 – Հատուցման օրը 2
- 1992 – Փոքրիկ իշխանն ասաց
- 1994 – Ջութակահարը
- 1995 – Խայծը
- 1995 – Ամուսնական դավաճանության տեխնիկա
- 1996 – Նուրբ երկնագույն կամ խաղեր ֆրանսիական ձևով
- 1998 – Սիրո ճիչը
- 1999 – Կվազիմոդո
- 2001 – Օգոստոսի 15
- 2002 – Ա՜խ եթե ես հարուստ լինեի
- 2002 – Վերջին լուսաբացը
- 2003 – Անհաջողակը
- 2003 – Իմ վերևի հարևանը
- 2004 – Ամերիկյան
- 2006 – Փոխարինողը
- 2007 – Ինչպես է քո հայրը
- 2008 – Խաչաձև կրակոցը
- 2008 – Հաճախորդը
- 2008 – Տաղտկալի մարդը
- 2010 – Անմահը
- 2013 – Ձմռան շեմին
Ռեժիսոր, սցենարիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակներ և նոմինացիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1992 – Մոնրեալի ֆիլմերի փառատոնի ժամանակ «Փոքրիկ իշխանն ասաց» ֆիլմում նկարահանվելու համար արժանացել է լավագույն դերասան մրցանակին։
- 1993 – Արժանացել է «Սեզար» կինոմրցանակին «Փոքրիկ իշխանն ասաց» ֆիլմում նկարահանվելու համար, որպես լավագույն դերասան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 MusicBrainz — MetaBrainz Foundation, 2000.
- ↑ «Կանի ֆիլմերի փառատոն։ «Ջութակահարը»». festival-cannes.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 29 օգոստոսի 2009թ-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 «Ռիշար Բերի։ Պասկալ Լավին, Մարի Բերի․․․». Pure Trend.
- ↑ Interview de Frédéric Taddéi dans Regarde les hommes changer sur Europe 1, le 21 mars 2010.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիշար Բերի» հոդվածին։ |
|