Jump to content

Մոգական խորհրդանշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
03:15, 27 փետրվարի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Հատված «Սեֆեր Ռազիել ՀաՄալախ» գրքից, որտեղ պատկերված են տարբեր մոգական խորհրդանիշներ:

Մոգական խորհրդանշան (սիգիլ, լատիներեն՝ sigillum «կնիք»), խորհրդանշան, որն օգտագործվում է մոգության մեջ։ Տերմինը սովորաբար օգտագործվում է դևի կամ այլ էակի պատկերային ստորագրությունը մատնանշելու համար։ Ներկայումս կիրառվում է հատկապես քաոսի մոգության մեջ որպես՝ մոգի ցանկալի արդյունքի խորհրդանիշ։

Լատիներեն sigillum բառը նշանակում է «կնիք», այն կարող է ծագած լինել եբրայերեն סגולה (սեգուլա, «հոգևոր ազդեցություն ունեցող բառ կամ գործողություն, թալիսման»)։ Բառի ներկա իմաստի կիրառումը ծագել է վերածննդյան մոգությունից՝ իր հերթին անտիկ մոգությամբ ներշնչված։

Միջնադարյան ծիսական մոգության մեջ մոգական խորհրդանիշը սովորաբար օգտագործվում էր որպես օկուլտական խորհրդանիշ՝ ներկայացնելով տարբեր հրեշտակներ և դևեր, որոնց մոգը կանչում էր։ Մոգության դասագրքերը՝ գրիմուարները, հաճախ պարունակում էին մոգական խորհրդանիշները ներկայացնող էջեր։ Մասնավորապես հայտնի է «Սողոմոնի փոքր բանալին բանալին», որտեղ մոգության նպատակներով բերված են դժոխքի 72 դևերի մոգական խորհրդանիշները։ Այս մոգական խորհրդանիշները համարվում էին հոգու իրական անունը՝ մոգին թույլ տալով կառավարել էակին։

Կոնկրետ հոգու մոգական խորհրդանիշն ստեղծելու համար օգտագործվում է կամեասը (մոգական քառակուսիներ). հոգու անունը վերածում էին թվերի, որոնք գրում էին մոգական քառակուսու մեջ։ Ապա թվերի դիրքերը գծերով միացվում էին իրար՝ ստեղծելով մի աբստրակտ պատկեր[1]։

Ծիսական կամ մոգական նպատակներով խորհրդանիշների օգտագործումը տարածված էր առնվազն նոր քարեդարյան ժամանակաշրջանից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Greer, John Michael (2003). The New Encyclopedia of The Occult. Llewellyn Worldwide. էջ 438. ISBN 1-56718-336-0.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոգական խորհրդանշան» հոդվածին։