Jump to content

Անդրեաս Արծկեացի Պարոտներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անդրեաս Արծկեացի Պարոտներ (ծննդյան և մահվան թվականները անհայտ), հայ տաղերգու։ Ենթադրվում է, որ ապրել է 17-րդ դարում։

Ստեղծագործություններ

Հայտնի է նրա 4 տաղը։ Երգել է գարնան, վայելքի բերկրանքը («Տաղ վարդի և պլպալի...», Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր №2339, «Տաղ սեղանոյ և ուրախութեան», ձեռագիր №3751): Նրա երգերում արտացոլվել են նան հայ ժողովրդի հինավուրց ցավի՝ պանդխտության վիշտն ու տառապանքը («Տաղ ղարիպի», ձեռագիր №2339, «Տաղ ի վերայ ղարիպի...», ձեռագիր №8274, նաև Վիեննայի Մխիթարյան մատենադարան, ձեռագիր №412):

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշո��մ–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։