Jump to content

Ճնճղուկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
07:43, 5 Դեկտեմբերի 2024 տարբերակ, 5.77.197.144 (Քննարկում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ճնճղուկներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկանմաններ
Ընտանիք Ճնճղուկներ
Լատիներեն անվանում
Passeridae
Sundevall, 1836



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 179626
NCBI 135446

Ճնճղուկներ (լատին․՝ Ploceidae), ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք։

Հայտնի է 200, Հայաստանում՝ 6 տեսակ՝ դաշտային ճնճղուկ, ժայռային ճնճղուկ, իսպանական ճնճղուկ, կարճամատ ճնճղուկ, ձյան ճնճղուկ, տնային ճնճղուկ։ Ձագուկները ձվից դուրս գալուց 10 օր հետո դուրս են թռչում բնից։ Ընդհանրապես ճնճղուկները սնվում են սերմերով, հատիկներով ու փշրանքներով։ Ճնճղուկների կյանքի տևողությունը կազմում է մոտ 1-2 տարի։ Ճնճղուկը կարող է ընդամենը 2 օր սոված մնալ։ Ճնճղուկները շատ թեթև են կշռում` մոտավորապես 20-35 գրամ։ Ճնճղուկների սիրտը շատ արագ է բաբախում, մարդու սրտից մոտ 10 անգամ ավելի արագ։ Մեկ ամառվա ընթացքում հասցնում են 2 անգամ ձու դնել , ամեն անգամ միջինը 5-7 ձու։ Ճնճղուկը թուխս է նստում 13 օր։

Արտաքին կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմինն ամրակազմ է, երկարությունը՝ 7,6—30 սմ։ Թևերի երկարությունը՝ 14-17 սմ, կենդանի զանգվածը՝ 20-35 գ։ Փետրածածկը խիտ է՝ բաց մոխրագույն, շագանակագույն, դեղնադարչնագույն՝ սպիտակ գծերով։ Գլուխը կլորավուն է, պարանոցը՝ կարճ, կտուցը՝ սուր կոնաձև։ Թևերը կարճ են, կլորավուն։ Գունավորումը կախված է բնակավայրից։

Հանդիպում են Աֆրիկայում, որը նրանց կենտրոնական բնակատեղին է, Եվրոպայում, Ասիայում, Ավստրալիայում։

Ճնճղուկների ընտանիքը նեռառում է 17 ցեղ՝

  • Amblyospiza albifrons
  • Anaplectes
  • Anomalospiza
  • Brachycope
  • Bubalornis
  • Dinemellia
  • Euplectes
  • Foudia
  • Histurgops
  • Malimbus
  • Philetairus
  • Plocepasser
  • Ploceus
  • Pseudonigrita
  • Quelea
  • Sporopipes
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ճնճղուկներ հոդվածին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճնճղուկներ» հոդվածին։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճնճղուկներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճնճղուկներ» հոդվածին։