Jump to content

Հայ-ղփչաղերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
08:50, 16 Նոյեմբերի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Հայ-ղփչաղերեն
Տեսակլեզու
ԵնթադասԿիպչակ-կումանսկի
Երկրներ Հայաստան, Ուկրաինա, Լեհաստան,  Մոլդովա և Ռումինիա
Գրերի համակարգՀայոց գրեր

Հայ-ղփչաղերեն, թյուրքական լեզվաընտանիքի ղփչաղա-պոլովական ենթախմբի լեզու, որով խոսում էին Հայ առաքելական եկեղեցու հետևորդ ղփչաղալեզու հայերը։ Հայ-ղփչաղերեն լեզվի կրողները իրենց անմիջապես անվանում էին էրմենիլեր (ինչը նշանակում է «հայեր»), իսկ լեզուն երեք ձևով՝ ղփչաղ (այսինքն «չփչաղերեն»), բիզիմ տիլ («մեր լեզուն», ի տարբերություն հայերենի) և 'թաթարչա («թաթարերեն»)։

Հայ-ղփչաղերեն լեզուն հայտնի է Հայ առաքելական եկեղեցու հավատքը դավանող ղփչաղալեզու հայերի գրային հուշարձաններով, որոնք բնակվում էին մեծ գաղութներով Կամենեց-Պոդոլսկիում, Լվովում, Լուցկում, Մոգիլյով-Պոդոլսկիում, Սուչավայում, Սերետում, Զամոսցում, ��աշում, Բելգորոդ-Դնեստրովսկիում և ներկայիս Ուկրաինայի, Լեհաստանի, Ռումինիայի, Մոլդովայի տարածքներում գտնվող այլ քաղաքներում, որտեղ այդ հայերը տեղափոխվել էին Ղրիմից (հիմնականում Կաֆայից) և, հնարավոր է, որ Հայաստանից մոնղոլական արշավանքից հետո[1]։ Վիմագրական հուշարձանները վկայում են նաև նրա մասին, որ 12-13-րդ դարերում Հայաստանի տարածքում ապրում էին Հայ առաքելական եկեղեցու դավանանքը ընդունած ղփչաղներ։ 12-13-րդ դարերում կառուցված Հառիճավանքի համալիրի տաճարներից մեկը կրում է «Ղփչաղավանք» անվանումը[2]։

Աղոթքներ Փարիցի Ազգային Գրադարանում պապանվող ձեռագրից

Հայ-ղփչաղերենում օգտագործվում էր հայկական գրային համակարգ՝ բոլորագիր (ուղիղ հորիզոնական և ուղղաձիգ տարրերով կլոր մեծատառերի և շեղատառ փոքրատառերի օգտագործումով) և առավելապես՝ նոտրագիր՝ շեղատառ արագագիր կլորացված տարրերի օգտագործումով)։

  • 1) Օրինակներ տեքստից՝
Köp χïyïn bilä čïχardïχ χïpčaχ tilinä ermeni Saγmosnu, yamanlama±ïz, zera χudrätimiz bunča edi, artïχïn K‘risdos tügällägäy (Վենետիկ, 359։ 124)

Թարգմանությունը՝

Մեծ տանջանքներով թարգմանեցինք մենք հայոց Սաղմոսագիրքը ղփչաղերեն, չվատաբանեք, չէ որ մեր ուժերը միայն սրան հերիքեց, իսկ ավելին թող լրացնի Քրիստոսը։
  • 2) Օրինակ՝
Batmutiun hayi ew χïpčaχ lezui (Մատենադարան, 2267։ 431)

Թարգմանությունը՝

Հայերենի և ղփչաղերենի պատմություն
  • 3) Օրինակ՝
Basˆlanïyïrlar töräläri ermenilärni± ermeni tilindän…

Tilindän ermeniniŋ latingä čïχargandïr, latindän polskiygä, a polskiydän bizim tilgä… Ne türlü ki bu bitiktä yazïlïptïr eki türlü til bilä — nemiččä da tatarča (Վրոցլավ, 1916։ 209; 297)

Թարգմանությունը՝

Հայերի իրավունքը սկզբում կազմված էին հայոց լեզվով... Թարգմանություն էր կատարվել հայերենից լատիներեն, հետո լատիներենից՝ լեհերեն, իսկ լեհերենից՝ մեր լեզու։ Այդ պատճառով այս գիրը գրվում է երկու լեզվով՝ գերմաներեն և թաթարերեն։

Atamïz bizim ki köktäsen,
Ari bolsun atïŋ seniŋ,
Kelsin χanlïχïŋ seniŋ,
Bolsun erkiŋ seniŋ nečik köktä alay yerdä,
Ötmäkimizni bizim kündälik ber bizgä bügün,
Bošat bizgä borčumuznu bizim,
Nečik ki biz bošatïrbiz bizim borčlularïmïzga,
Bermägin bizni sïnamaχlïχka,
Yoχsa χutχar bizni yamandan,
Zerä seniŋdir χanlïχ da χuvat,
Da saŋa haybat meŋilik.
Amen.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Ալեքսանդր Գարկավեց։ Ղփչաղական լեզուները. կումաներենը և հայ-ղփչաղերենը։ Ալմաթա, «Գիտություն», 1987». Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 3-ին.
  2. Ա.Ն. Գարկավեց, 1. Ղփչաղալեզու հայերի պատմությունից, հանելուկային ուկրաինահայերը, որոնք խոսում, գրում և աղոթում էին չփչաղերեն 400 տարի առաջ և տպել էին աշխարհի առաջին ղփչաղերեն գիրքը։