Մասնակից:Jeltyj/Ավազարկղ1
Գերմանական աշուն (գերմ.՝ Deutscher Herbst), 1977 թվականի երկրորդ կեսին տեղի ունեցած իրադարձությունների շարք, որը կապված էր Կարմիր բանակ կուսակցության (RAF) կողմից արդյունաբերող և քաղաքական գործիչ (նախկին նացիստ[1] և ՔԴՄ անդամ), այդ ժամանակ Արևմտյան Գերմանիայի Գործատուների միությունների դաշնային միության (BDA) և Գերմանական արդյունաբերողների ֆեդերացիայի (BDI) նախագահ, Հանս Մարտին Շլեյերի առևանգման և սպանության, ինչպես նաև Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի կողմից Լուֆթհանզա ավիակընկերության "Landshut" ինքնաթիռի գրավման հետ:
Ահաբեկիչները պահանջել են ազատ արձակել Շտամմհայմի բանտում պահվող RAF կուսակցության տասը անդամներին և Թուրքիայում պահվող պաղեստինցի երկու հայրենակիցներին, ինչպես նաև 15 միլիոն դոլար՝ պատանդների դիմաց: Բանկիր Յուրգեն Պոնտոյի սպանությունը 1977 թվականի հուլիսի 30-ին նշանավորեց "Գերմանական աշնան" սկիզբը։ Այն ավարտվել է հոկտեմբերի 18-ին "Landshut"-ի ազատագրմամբ, Շլեյերի սպանությամբ և իրենց իսկ բանտախցերում RAF ահաբեկիչների առաջին սերնդի առաջնորդների մահով։
- ↑ Кай Германн. Ханс-Мартин Шлейер — нацист, делец, политикан Արխիվացված է Հունվար 22, 2019 Wayback Machine-ի միջոցով: // «За рубежом», 1975, № 10.