Հրաչյա Հարությունյան (դերասան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրաչյա Հարությունյան (այլ կիրառումներ)
Հրաչյա Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 14, 1961 (63 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | Դերասան, Բեմադրիչ |
Ամուսին(ներ) | Սյուզան Մարգարյան |
Երեխա(ներ) | Սիրուշո |
Պարգևներ և մրցանակներ | |
Հրաչյա Կամսարի Հարությունյան (փետրվարի 14, 1961, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, բեմադրիչ։ Հայաստանի վաստակավոր արտիստ։ Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրաչյա Հարությունյանը ծնվել է Երևանում, 1961 թվականի փետրվարի 14-ին։ 1979-1981 թվականներին Հրաչյա Հարությունյանը սովորել է «Հայհամերգ» միավորմանը կից էստրադային-կրկեսային ստուդիայի կրկեսային բաժնում, ստացել է օրիգինալ ժանրի արտիստի որակավորում։ 1984 թվականին ավարտել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը։ 1978 թվականից աշխատում է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում որպես դերասան և բեմադրիչ։
Դերակատարումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սերգեյ՝ «Իրկուտսկյան պատմություն» - Ա․ Արբուզով
- Կարլ՝ «Ժաննա դ՛Արկ» - Ժ․ Անույ
- Անպատասխանատու՝ «Ավտոբուս» - Ս․ Ստրատիև
- Ստվեր՝ «Ստվերը» - Շվարց
- Մարկ Անտոնիոս՝ «Հուլիոս Կեսար» - Շեքսպիր
- Ռոմեո՝ «Ռոմեո և Ջուլիետ» - Շեքսպիր
- Տղամարդ՝ «Կինը և Տղամարդը» - Ն․ Ադալյան
- Վենասն՝ «Չաո» - Մ․ Սովաժոն
- Հիսուս Նազովրեցի՝ «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը» - Պ․ Զեյթունցյան
- Գնդապետ՝ «Գնդապետ Թռչունը» - Խ․ Բոյչև
- Համլետ՝ «Համլետ» - Շեքսպիր
- Ջոն՝ «Ձայն լռության կամ վեցերորդ պատվիրանը» - Գ․ Խանջյան, Վ․ Չալդրանյան
- Ֆիլիպ Դեբնի՝ «Սիրային Խառնաշփոթ» - Հ․ Բերգեր
- Ջեկ Թեմփլթոն՝ «Վերջին Ծաղրածուն» - Բ․ Սլեյդ
- Դատավոր՝ «Փարիզյան Դատավճիռ» - Պ․ Զեյթունցյան
- Մարվին՝ «№707» - Ն․ Սայմոն
- Կոլոմբ՝ «Սերը տարիք չի հարցնում» - Ժան Կլոդ Իսլեր
- Օրնիֆլ՝ «Օրնիֆլ» - Ժան Անույ
- Ժերոմ Կուֆիսել՝«Չաո» - Մարկ Սովաժոն
Ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երևանում և ԱՄՆ-ում բեմադրել է մի շարք ներկայացումներ՝
- «Բեատրիչե»
- «Ցիլինդր»
- «Չաո»
- «Հյուրանոցի տիրուհին»
- «Վայրի աղջիկը 20 տարի անց»
- «Մահ իտալական ձևով»
- «Վերջին տանգոն»
- «№ 707»
- «Սերը տարիք չի հարցնում»
- «Օրնիֆլ»
- «Չաո»
Հեռուստաներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Սպանել տղամարդուն»
- «Մի ամիս գյուղում»
- «Վերելակում»
- «Չարենցի ուղղիչ տունը»
- «Անհամբեր սիրահարներ»
- «Ես և նա»
- «Եղեգնուհի»
- «Հաղթանակած կինը»
- «Փուշը»
- «Փայտե մարդը»
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արա՝ «Ճերմակ Անուրջներ»
- Աբեղա՝ «Հին Աստվածներ»
- Քավոր Պետրոս՝ «Խաչագողի Հիշատակարանը»
- Ռշտունի՝ «Լքյալները»
- Նախարար՝ «Քրմուհին»
- Արշակ՝ «Պատանդներ»
- «Տեր Ողորմեա»
- Հայր՝ «Եղնիկների Կածանը» (20-մասանոց գեղարվեստական ֆիլմ)
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի Պետական մրցանակ (2012)[1]
- Հայաստանի վաստակավոր արտիստ (2006)
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է։ Կինը ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Սյուզան Մարգարյանն է, դուստրը՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի Սիրուշոն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|