Jump to content

Ատոպիկ մաշկաբորբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ատոպիկ մաշկաբորբ
Տեսակհիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Հիվանդության ախտանշաններallergic response?[1] և մաշկաբորբ[1]
Բժշկական մասնագիտությունմաշկաբանություն
 Atopic dermatitis Վիքիպահեստում

Ատոպիկ մաշկաբորբ (ԱՄ), հայտնի է նաև որպես ատոպիկ էկզեմա, մաշկի բորբոքային ախտահարման տեսակ (դերմատիտ)[2]։ Հանգեցնում է մաշկի քորի, կարմրության, այտուցվածության և ճաքերի առաջացման[2]։ «Լացող» մաքուր արտադրությունը ժամանակի ընթացքում կարող է պղտորվել[2]։ Թեև այս վիճակը կարող է զարգանալ ցանկացած տարիքում, տիպիկ է համարվում նրա զարգացումը մանկական հասակում և տարիների ընթացքում ծանրանում է[2][3]։ Մինչև մեկ տարեկան երեխաների մոտ պրոցեսի մեջ կարող է ընդգրկված լինել ամբողջ մարմինը[3]։ Տարիքի աճին զուգահեռ հիմնական ախտահարման տեղերը դառնում են ծնկների հետին մակերեսները և դաստակի առաջային մասը[3]։ Մեծահասակների մոտ ձեռքերը և ոտքերը ամենահաճախ ախտահարվող տեղամասերն են[3]։ Քորելու հետևանքով ախտանիշները վատթարանում են և մեծ է մաշկային ինֆեկցիաների զարգացման ռիսկը[2]։ Ատոպիկ դերմատիտով տառապող շատ մարդկանց մոտ զարգանում է ալերգիկ ռինիտ կամ ասթմա[2]։

Պատճառն անհայտ է, բայց համարվում է, որ կա կապ ժառանգականության, իմուն համակարգի դիսֆունկցիայի, արտաքին միջավայրի ազդեցության և մաշկի թափանցելիության փոփոխության հետ[2][3]։ Եթե միաձվանի երկվորյակներից մեկն ունի այս խնդիրը, ապա մյուսի ախտահարվելու հավանականությունը 85% է[4]։ Քաղաքաբնակները և չոր կլիմայական պայմաններում բնակվողները ավելի հաճախ են հիվանդանում[2]։ Որոշ քիմիական նյութեր, ինչպես նաև ձեռքերի հաճախակի լվացումը վատացնում է հիվանդի վիճակը[2]։ Էմոցիոնալ լարված վիճակը թեև կարող է վատացնել վիճակը, սակայն չի հանդիսանում պատճառ[2]։ Այս վիճակը վարակիչ չէ[2]։ Ախտորոշումը մեծ մասամբ հիմնվում է ախտանշանների վրա[3]։ Այլ հիվանդություններից, որոնք պետք է բացառել մինչև վերջնական ախտորոշումը դնելը, ներառում են կոնտակտային դերմատիտը, պսորիազը և սեբորեային դերմատիտը[3]։

Բուժումը նախ և առաջ ներառում է խուսափում այնպիսի նյութերի հետ շփումից, որոնցից վիճակը վատթարանում է, ամենօրյա լոգանքներ և դրանից հետո խոնավեցնող քսուկների օգտարգործում, սրացումների շրջանում ստերոիդային կրեմների կիրառում և հակաքորային միջոցներով ախտանշանային բուժում[2][3]։ Վիճակի վատացման պատճառ կարող են լինել բրդյա հագուստը, օճառը, օծանելիքը, փոշին, ծխախոտի ծուխը և քլորը[2]։ Որոշների մոտ կարող է անցկացվել բուսաբուժում[2]։ Ստերոիդային դեղահաբերը և կրեմները, հիմնված կալցինեվրինի արգելակիչների վրա, երբեմն կարող են լինել օգտակար, այլ միջոցների անարդյունավետության դեպքում[2][5]։ Հակաբիոտիկների (ներքին ընդունման կամ տեղային) անհրաժեշտություն կարող է առաջանալ բակտերիալ ինֆեկցիայի միացման դեպքում[3]։ Սննդակարգի փոփոխության կարիք կարող է լինել սննդային ալերգիայի կասկածի դեպքում[2]։

Ատոպիկ դերմատիտ զարգանում է մարդկանց 20%-ի մոտ՝ նրանց կյանքի որոշակի շրջանում[2][6]։ Այն առավել հաճախ է հանդիպում մանկահասակ երեխաների մոտ[3]։ Կանայք և տղամարդիկ ախտահարվում են հավասար հաճախականությամբ[2]։ Շատերի մոտ այս վիճակը հետ է զարգանում[3]։ Ատոպիկ դերմատիտը, երբեմն անվանվում է էկզեմա տերմինով, որը մաշկային մեծ խումբ կազմող հիվանդությունների ընդհանուր բնորոշումն է[2]։ Այլ անուններից են «մանկական էկզեմա», «ծալիչ էկզեմա», «Բեզնիերի քորպտիկ», «ալեգիկ դերմատիտ» և «նեյրոդերմիտ»[7]։

Ատոպիկ էկզեմայի բնույթի փոփոխությունը՝ պայմանավորված տարիքով։

ԱԴ-ով տառապող մարդիկ հաճախ ունենում են չոր և թեփոտվող մաշկ, որը տարածվում է ամբողջ մարմնի մակերեսով, երբեմն չախտահարելով միայն երեխայի տակդիրի հետ շփվող տեղամասերը։ Արտահայտվում է ուժեղ քորվող, կարմիր, բծավոր ցանավորումով, մաշկից բարձրացած ախտահարումներով, որոնք հաճախ տեղակայվում են ձեռքերի կամ ոտքերի ծալիչ հատվածներում, դեմքին և պարանոցին[8][9][10][11][12]։

ԱԴ-ն սովորաբար հանդիպում է կոպերի շրջանում և դրսևորվում է այնպիսի նշաններով, ինչպիսիք են Դեննի-Մորգանի ենթաակնակապճային ծալքը, ստորականջային ճաքը, հարակնակապճային գունակավորումը[13]։ Հետբորբոքային գերգունակավորումը տալիս է «կեղտոտ պարանոցի» պատկեր։ Որքինացումը, քերծվածքները և էրոզիաները կամ իրանի շրջանում կեղևների ի հայտ գալը վկայում է երկրորդային ինֆեկցիայի միացման մասին։ Ծալիչ էկզեման՝ ոչ հստակ եզրերով, հաճախ տեղակայվում է դաստակի վրա, կոճերի շրջանում, ձեռքի մատների մանր հոդերի և ոտքերի վրա[14]։

Պատճառագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱԴ-ի պատճառը հայտնի չէ, չնայած կան որոշ վկայություններ գենետիկական, էկոլոգիական և իմունոլոգիական գործոնների ունեցած դերի վերաբերյալ[15]։

ԱԴ ունեցող շատ մարդկանց մոտ դիտվում են ատոպիայի ընտանեկան դեպքեր։ Ատոպիան դանդաղ տիպի ալերգիկ գերզգայունության ռեակցիա է, որը դրսևորվում է ասթմայով, սննդային ալերգիայով, ատոպիկ դերմատիտով կամ ռինիտով[8][9]։

Ատոպիկ դերմատիտով տառապողների 30%-ի մոտ հայտնաբերված է ֆիլագրինի սինթեզի համար պատասխանատու գենի մուտացիա, ինչն էլ մեծացնում է ատոպիկ դերմատիտի և բրոնխիալ ասթմայի վաղ սկզբի ռիսկը[16][17]։

Հիգիենիկ կանխավարկած

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիգիենիկ կանխավարկածի համաձայն, այն դեպքում երբ երեխաները մեծանում են ալերգենների հետ մշտական կոնտակտի պայմաններում, նրանց իմուն համակարգը մեծ մաս դեպքերում դիմադրունակ է դառնում, և, ընդհակառակը, այն երեխաները, ովքեր մեծանում են «սանիտարական» միջավայրում հետագայում դառնում են առավել խ��ցելի և նրանց մոտ հաճախ են դիտվում ալերգիաներ։ Այս կանխավարկածն ունի որոշակի ընդունում[18]։ Մանկական հասակում կոնտակտը շների հետ հանդիսանում է ցածր ռիսկի գործոն դերմատիտի զարգացման համար[19]։ Համաճարակաբանական հետազոտությունները ցույց են տալիս, որ հելմինթներն ունեն պաշտպանիչ դեր՝ կանխելով ալերգիկ վիճակների զարգացումը[20]։ Վատ հիգիենա ունեցող երեխաների մոտ դերմատիտի զարգացման ռիսկը նույնքան ցածր է, որքան այն երեխաների մոտ, ովքեր խմում են կաթ առանց պաստերիզացման[20]։

Ոչ մեծ տոկոս դեպքերում ատոպիկ դերմատիտը պայմանավորված է լինում սննդի հանդեպ գերզգայունության առաջացմամբ[21]։ Բացի դրանից, առկա դերմատիտի պարագայում ինչպես սննդային, այնպես էլ միջավայրային ալերգենները կարող են վատթարացնել իրավիճակը[22]։ Համարվում է, որ փոշու տզերի հետ կոնտակտը մեծացնում է ատոպիկ դերմատիտի առաջացման ռիսկը[23]։ Սննդակարգում մրգերի գերակայությունն ունի պաշտպանողական, իսկ արագ սնունդը ընդհակառակը վնասող ազդեցություն[20]։ Երբեմն ատոպիկ դերմատիտը ասոցացվում է ցելիակիայի և գլյուտենային գերզգայունության հետ, սննդակարգից գլյուտենի բացառումը բերում է վիճակի լավացման, ինչն էլ ենթադրում է, որ վերջինս ունի գրգռող ազդեցություն[24][25]։

Ոսկեգույն ստաֆիլակոկի դերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱԴ-ով տառապողների մաշկային միկրոֆլորայում բավականին հաճախ է հանդիպում ոսկեգույն ստաֆիլակոկը (S. aureus)[26]: Հետազոտությունները ցույց են տվել, որ S. aureus - ը ներթափանցելով պատնեշային ֆունկցիան կորցրած մաշկով, բերում է որոշակի ցիտոկինների էքսպրեսիայի մեծացման, ինչն էլ ավելի է սրում հիվանդի վիճակը[27]։

Երեխաների մոտ ատոպիկ դերմատիտը կարող է կապված լինել ջրում կալցիումի կարբոնատի մակարդակի կամ այսպես կոչված կոշտ ջրի ներքին ընդունման հետ[28]։ Մինչ օրս այս տեսակետը պաշտպանվում է Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի և Ճապոնիայի կողմից[28]։

Ախտաֆիզիոլոգիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախտաֆիզիոլիգիան կարող է ընդգրկել առաջին և երկրորդ տիպի գերզգայունության ռեակցիաների միաժամանակյա դրսևորումները[29]։

Ատոպիկ դերմատիտը սովորաբար ախտորոշվում է կլինիկորեն՝ առանց լրացուցիչ հատուկ թեստավորման[30]։ Այդուհանդերձ, կան մշակված որոշակի չափորոշիչներ, որոնք օգնում են ախտորոշման ընթացքում.[31] Բազմաթիվ չափորոշիչների մեջ առավել մեծ հավանության է արժանացել Հանիֆինի և Ռաջկայի աշխատանքների վրա հիմնված բրիտանական չափանիշները[31][32]։

Բրիտանական ախտորոշիչ չափանիշներ[32]
Մարդիկ պետք է ունենան մաշկի քոր, քորածի հետքեր կամ քերծվածքներ, գումարած ստորև նշվածներից ցանկացած երեքը
Ծալիչ դերմատիտներ՝ տեղակայված սրունք-թաթային հոդի առաջային հատվածում, արմնկային ծալքում, ծնկափոսում, աչքերի հարակից հատվածներում,

պարանոցի ծալքերում, իսկ մինչև 10 տարեկան երեխաների մոտ այտերի վրա

Անամնեզում ասթմայի կամ ալերգիկ ռինիտի առկայություն (ընտանիքում ԱԴ-ով տառապողներ, վերջինս հաշվի է առնվում մինչև 4 տարեկան

երեխաներին ախտորոշելիս)

Ախտանիշների ի հայտ գալը նախքան 2 տարեկանը լրանալը (հաշվի է առնվում 4 տարեկանից բարձր պացիենտների մոտ)
Չոր մաշկի առկայություն (նախորդ տարվա ընթացքում)
Դերմատիտներ ծալիչ մակերեսներին (≥4 պացիենտներ) կամ այտերին, ճակատին և տարածիչ մակերեսներին (<4 պացիենտներ)

Չկա բուժման հստակ մարտավարություն ԱԴ-ի համար, կիրառվում է ախտանշանային բուժում, որն օգնում է գանգատների մեղմացմանը[8]։

Խոնավեցնող միջոցների կիրառումը կանխում է մաշկի չորությունը և նվազեցնում դեղորայքային միջոցների օգտագործման անհրաժեշտությունը[33]։ Ատոպիկ դերմատիտով տառապողները փաստում են, որ մաշկի հիդրատացիային զուգահեռ նրանց մոտ հիմնական ախտանշաբանություն�� թեթևանում է[8]։

Առողջության պահպանման ոլորտի մասնագետները ԱԴ ունեցողներին խորհուրդ են տալիս կանոնավոր կերպով գոլ լոգանքներ ընդունել, հատկապես աղաջրով, որը միտված է մաշկի խոնավության պահպանմանը[9][34]։ Բամբակյա հագուստից խուսափելը, որպես կանոն բերում է վիճակի լավացման։ Մետաքսյա և արծաթապատ հագուստը կարող է դրական ազդեցություն ունենալ[34]։ Հաղորդվել է նաև սպիտակեցնող նյութերով լոգանքի ընդունման լավ ներգործության մասին[34]։

D վիտամինի ունեցած դերի մասին հավաստի տվյալներ չկան, թեև կան որոշակի ապացույցներ՝ կապված այս վիտամինի և ատոպիկ դերմատիտի ախտանշաբանության բարելավման հետ[35][36]։

Արվել են հետազոտություններ՝ պարզելու համար երկար շղթայով պոլիչհագեցած ճարպաթթուների դերը այս ախտաբանության կանխատեսման և նաև բուժման մեջ, սակայն արդյունքները միանշանակ չեն և վիճարկվում են։ Անհայտ է մնում, թե արդյոք n-3 ճարպաթթուների ընդունումը ունի հստակ կանխարգելիչ կամ բուժական ազդեցություն կամ արդյոք n-6 ճարպաթթուների ներընդունումը նպաստում է ատոպիկ հիվանդությունների զարգացմանը[37]։

Որոշ պրոբիոտիկներ, ունեն դրական ազդեցություն և իջեցնում են ԱԴ-ի հանդիպման հաճախականությունը մոտ 20%-ով[38]։ Դա վկայում է հիվանդության ախտաբանության մեջ բակտերալ որոշ շտամների ունեցած դերը[39]։

Ցելիակիա կամ գլյուտենային գերզգայունություն ունեցող մարդկանց մոտ սննդակարգից գլյուտենի բացառումը բարելավում է ախտանշաբանությունը, ինչպես նաև կանխում է նոր սրացումների առաջացումը[24][25]։

Դեղորայքային բուժում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորտիկոստերոիդները, օրինակ հիդրոկորտիզոնը արդյունավետ է ԱԴ-ի բուժման մեջ[8][9]։ Եթե կորտիկոստերոիդներով կամ խոնավեցնող միջոցներով բուժումը արդյունք չի տալիս, դիմում են կարճաժամկետ բուժման կուրսի կալցինեվրինի արգելակիչներով, օրինակ տակրոլիմուսով կամ պիմեկրոլիմուսով, թեև նրանց օգտագործումը վիճելի է, քանզի կան արված որոշ հետազոտություններ, որտեղից պարզ է դարձել, որ այս խմբի դեղորայքն ունի մաշկի քաղցկեղ և լիմֆոմա առաջացնելու հակում[8][40]։ 2007 թվականի մետաանալիզի տվյալները ցույց տվեցին, որ պիմեկրոլիմուսը պակաս արդյունավետ է, քան կորտիկոստերոիդները և տակրոլիմուսը[41]։ Սակայն 2015 թվականի մետաանալիզի տվյալներից պարզ դարձավ, որ տակրոլիմուսը և պիմեկրոլիմուսը ավելի արդյունավետ են, քան ցածր դեղաչափով կորտիկոստերոիդները և չի ապացուցվել նրանց կողմից մաշկի քաղցկեղային կամ ապաճական փոփոխություններ առաջացնելու վարկածը[42] Այլընտրաքային բուժման մեջ կարող են օգտագործվել համակարգային իմունաճնշիչներ, օրինակ ցիկլոսպորին, մեթոտրեքսատ, ինտերֆերոն գամմա-1b, միկոֆենոլատ մոֆենիլ կամ ազատիոպրին[8][43]։ Հակադեպրեսանտները և նալտրեքսոնը կարող են կիրառվել քորը մեղմելու նպատակով[44]։ 2016 թվականին կրիզաբորոլը հաստատվեց որպես ԱԴ-ի թեթև և միջին ծանրության ընթացքի բուժական միջոց[45][46]։ 2007 թվականին կենսաակտիվ դուպիլումաբը դարձավ միջին և ծանր ընթացքի բուժման հիմնական միջոց[47]։

Գոյություն ունի տեսակետ այն մասին, որ ալերգիկ իմունոթերապիան արդյունավետ է ԱԴ-ի բուժման մեջ, սակայն ապացույցների որակը բարձր չէ[48]։ Այս բուժումը ներառում է ներարկումների կուրսեր կամ ենթալեզվային կաթիլներ, որոնք պարունակում են համապատասխան ալերգեններ[48]։

Ներքին ընդունման կամ տեղային հակաբիոտիկները, հիմնականում նշանակվում են ոսկեգույն ստաֆիլակոկի աճը կասեցնելու համար։ Թեև 2008 թվականի մետաանալիզի տվյալները չեն հայտնաբերել որևէ հստակ օգուտ հակաբիոտիկների կիրառումից[49]։

Համեմատաբար նոր բուժման եղանակ է հանդիսանում բուժումը ուլտրամանուշակագույն (ՈւՄ) տարբեր սպեկտրի ճառագայթներով։ ՈւՄ ճառագայթումն ունի տեղային իմունախթանիչ ազդեցություն ախտահարված հյուսվածքների վրա, և կարող է կիրառվել վիճակի ծանրությունը մեղմելու, ինչպես նաև սրացումները կանխելու նպատակով[50][51]։ Մասնավորապես, ՈւՄA1-ի կիրառումը արդյունավետ է սրացումների շրջանում, իսկ ՈւՄB-ին նախընտրությունը տրվում է երկարաժամկետ բուժման անհրաժեշտության դեպքում[52]։ Այս բուժումը ևս ռիսկային է և չի բացառվում մաշկի քաղցկեղային ախտահարման վտանգը[53]։

Այլընտրանքային բժշկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան տարբեր չինական բուսական դեղամիջոցներ՝ նախատեսված ԱԴ-ի բուժման համար, թեև չկան հստակ ապացույցներ, որ վերջիններս իջեցնում են էկզեմայի ծանրությունը երեխաների և մեծահասակների մոտ[54]։

Համաճարակաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած քսաներորդ դարի սկզբից շատ լորձաթաղանթային ախտահարումներ ունեցան լայն տարածում և ատոպիկ էկզեման դրա դասական արտահայտությունն է։ Ներկայումս ԱԴ-ն զարգացած երկրներում ախտահարում է երեխաների 15–30%-ին և մեծահասակների 2–10%-ին։ ԱՄՆ-ում վերջին քառասուն տարիների ընթացքում ԱԴ-ի հանդիպման հաճախականությունը եռապատկվել է[9][55]։ 15 միլիոնից ավել մարդ տառապում է ատոպիկ դերմատիտով[56]։

Հետազոտություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առկա տվյալները փաստում են, որ IL-4-ը կենտրոնական դեր է խաղում է ԱԴ-ի պաթոգենեզում[57]։ Ուստի, կա անհրաժեշտություն արգելակելու վերջիններիս հակա-IL-4 հակամարմինների միջոցով[58]։ Ատոպիկ դերմատիտով տառապողների մաշկում հաճախ է հայտնաբերվում ոսկեգույն ստաֆիլակոկ[59]։ Թե ինչ դեր է խաղում այս բակտերիան պաթոգենեզում դեռևս պարզ չէ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Disease Ontology — 2016.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 «Handout on Health: Atopic Dermatitis (A type of eczema)». National Institute of Arthritis and Musculoskeletal and Skin Diseases. 2013 թ․ մայիս. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Tollefson MM, Bruckner AL (2014 թ․ դեկտեմբեր). «Atopic dermatitis: skin-directed management». Pediatrics. 134 (6): e1735-44. doi:10.1542/peds.2014-2812. PMID 25422009.
  4. Williams, Hywel (2009). Evidence-Based Dermatology. John Wiley & Sons. էջ 128. ISBN 9781444300178. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  5. Carr WW (2013 թ․ օգոստոս). «Topical calcineurin inhibitors for atopic dermatitis: review and treatment recommendations». Paediatric Drugs. 15 (4): 303–10. doi:10.1007/s40272-013-0013-9. PMC 3715696. PMID 23549982.
  6. Thomsen SF (2014). «Atopic dermatitis: natural history, diagnosis, and treatment». ISRN Allergy. 2014: 354250. doi:10.1155/2014/354250. PMC 4004110. PMID 25006501.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  7. Williams, Hywel C. (2000). The epidemiology of atopic dermatitis. New York: Cambridge University Press. էջ 10. ISBN 9780521570756. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 19-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 Berke R, Singh A, Guralnick M (2012 թ․ հուլիս). «Atopic dermatitis: an overview» (PDF). American Family Physician. 86 (1): 35–42. PMID 22962911. Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Kim, BS (2014 թ․ հունվարի 21). Fritsch, P; Vinson, RP; Perry, V; Quirk, CM; James, WD (eds.). «Atopic Dermatitis». Medscape Reference. WebMD. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.
  10. Brehler, R (2009). «Atopic Dermatitis». In Lang, F (ed.). Encyclopedia of molecular mechanisms of diseases. Berlin: Springer. ISBN 978-3-540-67136-7.
  11. Baron SE, Cohen SN, Archer CB (2012 թ․ մայիս). «Guidance on the diagnosis and clinical management of atopic eczema» (PDF). Clinical and Experimental Dermatology. 37 Suppl 1: 7–12. doi:10.1111/j.1365-2230.2012.04336.x. PMID 22486763. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 19-ին.
  12. Schmitt J, Langan S, Deckert S, Svensson A, von Kobyletzki L, Thomas K, Spuls P (2013 թ․ դեկտեմբեր). «Assessment of clinical signs of atopic dermatitis: a systematic review and recommendation». The Journal of Allergy and Clinical Immunology. 132 (6): 1337–47. doi:10.1016/j.jaci.2013.07.008. PMID 24035157.
  13. «The infra-auricular fissure: A bedside marker of disease severity in patients with atopic dermatitis - Journal of the American Academy of Dermatology». www.jaad.org. Վերցված է 2016 թ․ մարտի 20-ին.
  14. Lau, Chu-Pak (2006 թ․ հունվարի 1). Problem-Based Medical Case Management (անգլերեն). Hong Kong University Press. ISBN 9789622097759. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 1-ին.
  15. Grey K, Maguiness S (2016 թ․ օգոստոս). «Atopic Dermatitis: Update for Pediatricians». Pediatric Annals (Review). 45 (8): e280-6. doi:10.3928/19382359-20160720-05. PMID 27517355. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 2-ին.
  16. Park KD, Pak SC, Park KK (2016 թ․ դեկտեմբեր). «The Pathogenetic Effect of Natural and Bacterial Toxins on Atopic Dermatitis». Toxins (Review). 9 (1): 3. doi:10.3390/toxins9010003. PMC 5299398. PMID 28025545.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  17. Irvine AD, McLean WH, Leung DY (2011 թ․ հոկտեմբեր). «Filaggrin mutations associated with skin and allergic diseases». The New England Journal of Medicine (Review). 365 (14): 1315–27. doi:10.1056/NEJMra1011040. PMID 21991953.
  18. Bieber T (2008 թ․ ապրիլ). «Atopic dermatitis». The New England Journal of Medicine. 358 (14): 1483–94. doi:10.1056/NEJMra074081. PMID 18385500.
  19. Pelucchi C, Galeone C, Bach JF, La Vecchia C, Chatenoud L (2013 թ․ սեպտեմբեր). «Pet exposure and risk of atopic dermatitis at the pediatric age: a meta-analysis of birth cohort studies». The Journal of Allergy and Clinical Immunology. 132 (3): 616–622.e7. doi:10.1016/j.jaci.2013.04.009. PMID 23711545.
  20. 20,0 20,1 20,2 Flohr C, Mann J (2014 թ․ հունվար). «New insights into the epidemiology of childhood atopic dermatitis» (PDF). Allergy. 69 (1): 3–16. doi:10.1111/all.12270. PMID 24417229. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 21-ին.
  21. di Mauro G, Bernardini R, Barberi S, Capuano A, Correra A, De' Angelis GL, Iacono ID, de Martino M, Ghiglioni D, Di Mauro D, Giovannini M, Landi M, Marseglia GL, Martelli A, Miniello VL, Peroni D, Sullo LR, Terracciano L, Vascone C, Verduci E, Verga MC, Chiappini E (2016). «Prevention of food and airway allergy: consensus of the Italian Society of Preventive and Social Paediatrics, the Italian Society of Paediatric Allergy and Immunology, and Italian Society of Pediatrics». The World Allergy Organization Journal (Review). 9: 28. doi:10.1186/s40413-016-0111-6. PMC 4989298. PMID 27583103.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  22. Williams H, Flohr C (2006 թ․ հուլիս). «How epidemiology has challenged 3 prevailing concepts about atopic dermatitis». The Journal of Allergy and Clinical Immunology. 118 (1): 209–13. doi:10.1016/j.jaci.2006.04.043. PMID 16815157.
  23. Fuiano N, Incorvaia C (2012 թ․ հունիս). «Dissecting the causes of atopic dermatitis in children: less foods, more mites». Allergology International. 61 (2): 231–43. doi:10.2332/allergolint.11-RA-0371. PMID 22361514.
  24. 24,0 24,1 Fasano A, Sapone A, Zevallos V, Schuppan D (2015 թ․ մայիս). «Nonceliac gluten sensitivity». Gastroenterology (Review). 148 (6): 1195–204. doi:10.1053/j.gastro.2014.12.049. PMID 25583468. «Many patients with celiac disease also have atopic disorders. Thirty percent of patients' allergies with GI symptoms and mucosal lesions, but negative results from serologic (TG2 antibodies) or genetic tests (DQ2 or DQ8 genotype) for celiac disease, had reduced GI and atopic symptoms when they were placed on GFDs. These findings indicated that their symptoms were related to gluten ingestion. GFDs = Gluten free diet»
  25. 25,0 25,1 Mansueto P, Seidita A, D'Alcamo A, Carroccio A (2014). «Non-celiac gluten sensitivity: literature review». Journal of the American College of Nutrition (Review). 33 (1): 39–54. doi:10.1080/07315724.2014.869996. PMID 24533607.
  26. Goh CL, Wong JS, Giam YC (1997 թ․ սեպտեմբեր). «Skin colonization of Staphylococcus aureus in atopic dermatitis patients seen at the National Skin Centre, Singapore». International Journal of Dermatology. 36 (9): 653–7. PMID 9352404.
  27. Nakatsuji T, Chen TH, Two AM, Chun KA, Narala S, Geha RS, Hata TR, Gallo RL (2016 թ․ նոյեմբեր). «Staphylococcus aureus Exploits Epidermal Barrier Defects in Atopic Dermatitis to Trigger Cytokine Expression». The Journal of Investigative Dermatology. 136 (11): 2192–2200. doi:10.1016/j.jid.2016.05.127. PMC 5103312. PMID 27381887.
  28. 28,0 28,1 Sengupta P (2013 թ․ օգոստոս). «Potential health impacts of hard water». International Journal of Preventive Medicine (Review). 4 (8): 866–75. PMC 3775162. PMID 24049611.
  29. «Medscape Log In». www.medscape.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 16-ին.
  30. Eichenfield LF, Tom WL, Chamlin SL, Feldman SR, Hanifin JM, Simpson EL, Berger TG, Bergman JN, Cohen DE, Cooper KD, Cordoro KM, Davis DM, Krol A, Margolis DJ, Paller AS, Schwarzenberger K, Silverman RA, Williams HC, Elmets CA, Block J, Harrod CG, Smith Begolka W, Sidbury R (2014 թ․ փետրվար). «Guidelines of care for the management of atopic dermatitis: section 1. Diagnosis and assessment of atopic dermatitis». Journal of the American Academy of Dermatology. 70 (2): 338–51. doi:10.1016/j.jaad.2013.10.010. PMC 4410183. PMID 24290431.
  31. 31,0 31,1 Brenninkmeijer EE, Schram ME, Leeflang MM, Bos JD, Spuls PI (2008 թ․ ապրիլ). «Diagnostic criteria for atopic dermatitis: a systematic review». The British Journal of Dermatology. 158 (4): 754–65. doi:10.1111/j.1365-2133.2007.08412.x. PMID 18241277.
  32. 32,0 32,1 Williams HC, Burney PG, Pembroke AC, Hay RJ (1994 թ․ սեպտեմբեր). «The U.K. Working Party's Diagnostic Criteria for Atopic Dermatitis. III. Independent hospital validation». The British Journal of Dermatology. 131 (3): 406–16. doi:10.1111/j.1365-2133.1994.tb08532.x. PMID 7918017.
  33. Varothai S, Nitayavardhana S, Kulthanan K (2013 թ․ հունիս). «Moisturizers for patients with atopic dermatitis». Asian Pacific Journal of Allergy and Immunology. 31 (2): 91–8. PMID 23859407. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.
  34. 34,0 34,1 34,2 Lio PA (2013 թ․ հոկտեմբեր). «Non-pharmacologic therapies for atopic dermatitis». Current Allergy and Asthma Reports. 13 (5): 528–38. doi:10.1007/s11882-013-0371-y. PMID 23881511.
  35. Dębińska A, Sikorska-Szaflik H, Urbanik M, Boznański A (2015). «The role of vitamin D in atopic dermatitis». Dermatitis (Review). 26 (4): 155–61. doi:10.1097/DER.0000000000000128. PMID 26172483.
  36. Kim G, Bae JH (2016 թ․ սեպտեմբեր). «Vitamin D and atopic dermatitis: A systematic review and meta-analysis». Nutrition (Systematic Review and Meta-Analysis). 32 (9): 913–20. doi:10.1016/j.nut.2016.01.023. PMID 27061361.
  37. Lohner S, Decsi T. Role of Long-Chain Polyunsaturated Fatty Acids in the Prevention and Treatment of Atopic Diseases. In: Polyunsaturated Fatty Acids: Sources, Antioxidant Properties and Health Benefits (edited by: Angel Catalá). NOVA Publishers. 2013. Chapter 11, pp. 1-24. (978-1-62948-151-7)
  38. Pelucchi C, Chatenoud L, Turati F, Galeone C, Moja L, Bach JF, La Vecchia C (2012 թ․ մայիս). «Probiotics supplementation during pregnancy or infancy for the prevention of atopic dermatitis: a meta-analysis». Epidemiology. 23 (3): 402–14. doi:10.1097/EDE.0b013e31824d5da2. PMID 22441545.
  39. Chang YS, Trivedi MK, Jha A, Lin YF, Dimaano L, García-Romero MT (2016 թ․ մարտ). «Synbiotics for Prevention and Treatment of Atopic Dermatitis: A Meta-analysis of Randomized Clinical Trials». JAMA Pediatrics. 170 (3): 236–42. doi:10.1001/jamapediatrics.2015.3943. PMID 26810481.
  40. «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  41. Ashcroft DM, Chen LC, Garside R, Stein K, Williams HC (2007 թ․ հոկտեմբեր). «Topical pimecrolimus for eczema». The Cochrane Database of Systematic Reviews (4): CD005500. doi:10.1002/14651858.CD005500.pub2. PMID 17943859.
  42. Cury Martins J, Martins C, Aoki V, Gois AF, Ishii HA, da Silva EM (2015 թ․ հուլիս). «Topical tacrolimus for atopic dermatitis». The Cochrane Database of Systematic Reviews (7): CD009864. doi:10.1002/14651858.CD009864.pub2. PMID 26132597.
  43. Yarbrough KB, Neuhaus KJ, Simpson EL (March–April 2013). «The effects of treatment on itch in atopic dermatitis». Dermatologic Therapy. 26 (2): 110–9. doi:10.1111/dth.12032. PMC 4524501. PMID 23551368.
  44. Kim K (2012 թ․ նոյեմբեր). «Neuroimmunological mechanism of pruritus in atopic dermatitis focused on the role of serotonin». Biomolecules & Therapeutics. 20 (6): 506–12. doi:10.4062/biomolther.2012.20.6.506. PMC 3762292. PMID 24009842.
  45. «FDA Approves Eucrisa for Eczema». U.S. Food and Drug Administration. 2016 թ․ դեկտեմբերի 14.
  46. «Eucrisa (crisaborole) Ointment, 2%, for Topical Use. Full Prescribing Information». Anacor Pharmaceuticals, Inc. Palo Alto, CA 94303 USA. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 17-ին.
  47. «FDA approves new eczema drug Dupixent». US Food & Drug Administration. 2017 թ․ մարտի 28. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
  48. 48,0 48,1 Tam H, Calderon MA, Manikam L, Nankervis H, García Núñez I, Williams HC, Durham S, Boyle RJ (2016 թ․ փետրվար). «Specific allergen immunotherapy for the treatment of atopic eczema». The Cochrane Database of Systematic Reviews. 2: CD008774. doi:10.1002/14651858.CD008774.pub2. PMID 26871981.
  49. Birnie AJ, Bath-Hextall FJ, Ravenscroft JC, Williams HC (2008 թ․ հուլիս). «Interventions to reduce Staphylococcus aureus in the management of atopic eczema». The Cochrane Database of Systematic Reviews (3): CD003871. doi:10.1002/14651858.CD003871.pub2. PMID 18646096.
  50. Tintle S, Shemer A, Suárez-Fariñas M, Fujita H, Gilleaudeau P, Sullivan-Whalen M, Johnson-Huang L, Chiricozzi A, Cardinale I, Duan S, Bowcock A, Krueger JG, Guttman-Yassky E (2011 թ․ սեպտեմբեր). «Reversal of atopic dermatitis with narrow-band UVB phototherapy and biomarkers for therapeutic response». The Journal of Allergy and Clinical Immunology. 128 (3): 583–93.e1-4. doi:10.1016/j.jaci.2011.05.042. PMC 3448950. PMID 21762976.
  51. Beattie PE, Finlan LE, Kernohan NM, Thomson G, Hupp TR, Ibbotson SH (2005 թ․ մայիս). «The effect of ultraviolet (UV) A1, UVB and solar-simulated radiation on p53 activation and p21». The British Journal of Dermatology. 152 (5): 1001–8. doi:10.1111/j.1365-2133.2005.06557.x. PMID 15888160.
  52. Meduri NB, Vandergriff T, Rasmussen H, Jacobe H (2007 թ․ օգոստոս). «Phototherapy in the management of atopic dermatitis: a systematic review». Photodermatology, Photoimmunology & Photomedicine. 23 (4): 106–12. doi:10.1111/j.1600-0781.2007.00291.x. PMID 17598862.
  53. Jans J, Garinis GA, Schul W, van Oudenaren A, Moorhouse M, Smid M, Sert YG, van der Velde A, Rijksen Y, de Gruijl FR, van der Spek PJ, Yasui A, Hoeijmakers JH, Leenen PJ, van der Horst GT (2006 թ․ նոյեմբեր). «Differential role of basal keratinocytes in UV-induced immunosuppression and skin cancer». Molecular and Cellular Biology. 26 (22): 8515–26. doi:10.1128/MCB.00807-06. PMC 1636796. PMID 16966369.
  54. Gu S, Yang AW, Xue CC, Li CG, Pang C, Zhang W, Williams HC (2013 թ․ սեպտեմբեր). «Chinese herbal medicine for atopic eczema». The Cochrane Database of Systematic Reviews (9): CD008642. doi:10.1002/14651858.CD008642.pub2. PMID 24018636.
  55. Saito H (2005 թ․ օգոստոս). «Much atopy about the skin: genome-wide molecular analysis of atopic eczema». International Archives of Allergy and Immunology. 137 (4): 319–25. doi:10.1159/000086464. PMID 15970641.
  56. «Atopic Dermatitis». www.uchospitals.edu. 2015 թ․ հունվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.
  57. Bao L, Shi VY, Chan LS (2013 թ․ փետրվար). «IL-4 up-regulates epidermal chemotactic, angiogenic, and pro-inflammatory genes and down-regulates antimicrobial genes in vivo and in vitro: relevant in the pathogenesis of atopic dermatitis». Cytokine. 61 (2): 419–25. doi:10.1016/j.cyto.2012.10.031. PMID 23207180.
  58. Di Lernia V (2015 թ․ հունվար). «Therapeutic strategies in extrinsic atopic dermatitis: focus on inhibition of IL-4 as a new pharmacological approach». Expert Opinion on Therapeutic Targets. 19 (1): 87–96. doi:10.1517/14728222.2014.965682. PMID 25283256.
  59. Totté JE, van der Feltz WT, Hennekam M, van Belkum A, van Zuuren EJ, Pasmans SG (2016 թ․ հոկտեմբեր). «Prevalence and odds of Staphylococcus aureus carriage in atopic dermatitis: a systematic review and meta-analysis». The British Journal of Dermatology. 175 (4): 687–95. doi:10.1111/bjd.14566. PMID 26994362.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատոպիկ մաշկաբորբ» հոդվածին։