Jump to content

Քարբեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քարբեկ
Դասակարգում
Թագավ��րություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Քարբեկածաղկավորներ (Saxifragales)
Ընտանիք Քարբեկազգիներ (Saxifragaceae)
Ցեղ Քարբեկ (Saxifraga)
L., 1753

Քարբեկ (լատին․՝ Saxifraga), քարկոտրուկ, քարահերձ, քարբեկազգիների ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է ավելի քան 300 (այլ տվյալներով՝ 350), ՀՀ-ում՝ 8 տեսակ՝ ճահճային քարբեկ (Saxifraga hirculus), մուսկուսային քարբեկ (Saxifraga moschata), կոտրվող քարբեկ (Saxifraga exarata), սիբիրյան քարբեկ (Saxifraga sibirica) և այլն։

Տարածվածություն

Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է քարքարոտ, խոնավ և ստվերոտ վայրերում, ժայռաճեղքերում, առվակների ափերին և այլն։

Քարբեկ

Արտաքին տեսք

Կառուցվածքը

Ցողունը մերկ է կամ թավոտ, բարձըր է ՝ 5-50 սմ։ Ցողունի ստորին մասի տերևներն առաջացնում են արմատամերձ խիտ վարդակ, իսկ վերինները մանր են, նեղ, հերթադիր։ Որոշ տեսակների տերևներն ունեն կիր արտադրող գեղձեր։ Կիրը սպիտակ թեփուկների ձևով նստում է տերևների վրա, որոնք մոխրականաչավուն են երևում։ Ծաղկաբույլը վահանանման է կամ հուրանանման, ծաղիկները (հազվադեպ՝ մեկական)՝ դեղին, սպիտակ, կանաչավուն կամ կարմրավուն։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղը բազմասերմ, երկեղջյուր տուփիկ է։ Սերմերը մանր են, կլոր, երկարավուն կամ իլիկանման։

Քարբեկը բժշկության մեջ

Որոշ տեսակների սերմերի ու արմատների պատրաստուկները միզամուղ են, օգտագործվում են նաև մաշկ, հիվանդությունների (քսուք և թրջոց), տերևներինը՝ դեղնախտի ժամանակ։ Գեղագարդիչ է։

Տեսակներ

Պատկերասրահ

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարբեկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարբեկ» հոդվածին։