«Ազնիվ» ժեստը հայերեն ժեստերի լեզվով, տարբերակ 3
«Ազնիվ» ժեստը հայերեն ժեստերի լեզվով, տարբերակ 2
«Ազնիվ» ժեստը հայերեն ժեստերի լեզվով, տարբերակ 3
Դասական ուղղագրութեամբ՝ ազնիւ
վանկեր ՝ ազ•նիվ
Ածական
ընտիր ազգից՝ տոհմից սերված, տոհմիկ (կենդանիների մասին)
վայելուչ, բարեկիրթ
իր պատիվը ճանաչող, պատվի թելադրանքով գործող
ընդհանրապես ընտիր, լա�� հատկությունների տեր
պատվավոր, օրինական
հավատարիմ, անդավաճան
սրբազան, նվիրական
վեհ, վսեմ ◆ Ազնիվ նպատակ։
արդար, ազնվությամբ կատարվող ◆ Ազնիվ աշխատանք։
անկեղծ, շիտակ, անխարդախ ◆ Ձեր հետաքրքրությունը բխում է բոլորովին ազնիվ , մաքուր աղբյուրից։ (Նար-Դոս)
ընտիր, լավորակ, բարձրարժեք ◆ Նրա արտաքինին առանձին գրավչություն էր տալիս ազնիվ մահուդից մեծ ճաշակով կարված հագուստը։ (Նար-Դոս) ◆ Էլ թանկ ուտելիք, էլ ազնիվ մրգեր, Բերում են փռում, խնդրում, աղերսում։ Հովհաննես Թումանյան
առաքինի, պարկեշտ, բարի, անբասիր, անպիղծ, վեհ, վես, վեհանձն, Աստծու օրհնած
արդար, անխարդախ, անկեղծ, աննենգ, անխաբ, ուղղամիտ, բյուրեղյա, բյուրեղե, շիտակ, բաց ճակատ
վայելուչ, պատշաճ, բարեպատշաճ, բարեվայելուչ, վայելչական, կարգին, օրինավոր
հավատարիմ, վստահելի, մտերիմ, անկեղծ, հավատարժան
ընտիր, լավորակ, պատվական, նուրբ
վսեմ, վեհ, բարձր, նվիրական, սրբազան, սրբագին, սուրբ, փառավոր, փառահեղ, վեհափառ
տոհմիկ, ցեղական
Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան , Երևան, «Հայաստան», 1976։
Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան , Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան , Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան , Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2 ։