YesAllWomen
#YesAllWomen-ը Twitter-ի հեշթեգ է և սոցիալական մեդիա արշավ, որում օգտատերերը կիսվում են կնատյացության և կանանց նկատմամբ բռնության օրինակներով կամ պատմություններով[1]։ Առաջին անգամ օգտագործվել է 2014 թվականին Այլա-Վիսթում սպանություններից հետո միզոգոնիայի մասին առցանց խոսակցություններում, հեշթեգը տարածված էր 2014 թվականի մայիսին և ստեղծվել էր մասամբ ի պատասխան Twitter-ի #NotAllMen հեշթեգին։ #YesAllWomen-ը զանգվածային արշավ է, որտեղ կանայք կիսվում են ոտնձգությունների և խտրականության վերաբերյալ իրենց անձնական պատմություններով[2]։ Արշավը փորձում էր բարձրացնել իրազեկվածությունը սեքսիզմի մասին, որը կանայք զգում են, հաճախ իրենց ծանոթ մարդկանց կողմից[3][4][5]։
Ծագում
խմբագրելԿալիֆոռնիայի Այլա-Վիսթում տեղի ունեցած հրաձգությունից հետո, որի հետևանքով վեց մարդ զոհվել և տասնչորսը վիրավորվել է, մարդասպանի կանանց նկատմամբ ատելությունը որակվել է որպես նրա հանցագործությունների գործոններից մեկը[6][7][8][9]։
Այդ սպանություններից հետո Twitter-ի որոշ օգտատերեր առաջ են քաշել այն փաստարկը, որ «ոչ բոլոր տղամարդիկ» են այդպիսին և ունակ նման հանցագործությունների[2][10][11]։ Մյուսները, ի պատասխան, ծաղրել են այդ փաստարկները և համարել, որ դրանք պաշտպանական բնույթի են և փորձում են խուսափել անհարմար թեմաներից, ինչպիսիք են կանանց նկատմամբ բռնությունը և սեքսիզմը[10][12][13]։
Ի պատասխան «#NotAllMen» հեշթեգի՝ Twitter-ի անանուն օգտատերը ստեղծել է «#YesAllWomen»՝ արտահայտելու համար, որ բոլոր կանայք ենթարկվում են սեքսիզմի և միզոգոնիայի, թեև ոչ բոլոր տղամարդիկ են սեքսիստ։ Որոշ աղբյուրներ հայտնել են, որ հեշթեգը ստեղծողը թվիթերյան @gildedspine օգտատերն է, ինչը որոշ ժամանակ անց հաստատվել է[14][15][16]։ Հեշթեգը շատ արագ սկսել են օգտագործել կանայք սոցիալական ցանցերում՝ կիսվելու սեքսիզմի և ոտնձգությունների վերաբերյալ իրենց փորձառություններով։ Որոշ թվիթներ ներառում էին «Ես ընկեր ունեմ»-ը ամենահեշտ միջոցն է տղամարդուն ստիպելու, որ քեզ հանգիստ թողնի, որովհետև նա քեզանից ավելի հարգում է մեկ այլ տղամարդու[10][17][18][19][20][21][22][23]։
Տարածում և ազդեցություն
խմբագրել- YesAllWomen-ի առաջին օգտագործումից հետո չորս օրվա ընթացքում հեշթեգը թվիթերում է հայտնվել 1,2 միլիոն անգամ՝ գերազանցելով նախորդներին, որոնք նույնպես ուշադրություն են հրավիրել կանանց նկատմամբ բռնության և սեքսիզմի վրա[2]։ Առաջին օգտագործումից չորս օր անց The Guardian-ի մեկնաբան Ջեսիկա Վալենտին գրել է, որ YesAllWomen հեշթեգն օգնել է ցույց տալ կանանց նկատմամբ ամենօրյա սեքսիզմի տարածվածությունը[22]։ Ռեբեկա Սոլնիթը նկարագրել է այն որպես շրջադարձային կետ, «որում դուք կարող եք տեսնել, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում», նա բնութագրել է սա որպես տղամարդու կատաղություն կանանց նկատմամբ՝ իրենց հուզական կամ սեռական կարիքները չբավարարելու համար[24]։ Democracy Now-ին տված հարցազրույցում Սոլնիթը հայտարարել է, որ հեշթեգը օգնել է փոխել այն, թե ինչպես է հասարակությունը խոսում բռնաբարության մասին[25]։ Հոգեբանության դոցենտ Սինթիա Կալկինս Մերկադոն The Kansas City Star-ին ասել է, որ հեշթեգը փոխել է իր կարծիքը ամերիկյան հասարակության մեջ միզոգոնիայի տարածվածության մասին և բարձրացրել է կանանց իրազեկվածությունը[26]։ Գրելով The New Yorker-ում, Սաշա Վայսը քարոզարշավն անվանել է «ավելի արդար հասարակության խիստ պահանջ» և գո��աբանել է Twitter-ը որպես ակտիվության հզոր միջոց[13]։
Քննադատություն
խմբագրելThe Daily Beast-ի լրագրող Սամանտա Լևինը գրել է, որ 2014 թվականին Այլա-Վիսթում տեղի ունեցած սպանության մասին խոսող կանանց հանդեպ հալածանքը հանգեցնում է նրան, որ բռնության ենթարկված այլ կանայք լուրջ չեն ընդունվի և նույնպես կենթարկվեն հալածանքների[27]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Medina, Jennifer (2014 թ․ մայիսի 27). «Campus Killings Set Off Anguished Conversation About the Treatment of Women». The New York Times. Վերցված է 2014 թ․ մայիսի 28-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 Grinberg, Emanuella. «Why #YesAllWomen took off on Twitter». CNN. Վերցված է 2014 թ․ մայիսի 28-ին.
- ↑ Pearce, Matt (2014 թ․ մայիսի 25). «#YesAllWomen: Isla Vista attack puts a spotlight on gender violence». Los Angeles Times. Վերցված է 2014 թ․ մայիսի 28-ին.
- ↑ Lee, Jolie. «#YesAllWomen: Killing spree sparks furor about misogyny». USA Today. Վերցված է 2014 թ․ հունիսի 6-ին.
- ↑ Shu, Catherine (2014 թ․ մայիսի 26). «#YesAllWomen Shows That Misogyny Is Everyone's Problem». TechCrunch. Վերցված է 2014 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «A Killer's Manifesto Reveals Wide Reach Of Misogyny Online». NPR. 2014 թ․ մայիսի 27. Վերցված է 2014 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Carmon, Irin (2014 թ․ մայիսի 24). «Elliot Rodger's war on women». MSNBC. Վերցված է 2014 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Dvorak, Petula (2014 թ․ մայիսի 26). «#YesAllWomen: Elliot Rodger's misogynistic ravings inspire a powerful response on Twitter». The Washington Post. Վերցված է 2014 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Buxton, Ryan (2014 թ․ մայիսի 29). «Elliot Rodger's Misogynist Manifesto Is 'Familiar' To All Women, Professor Says». Huffington Post. Վերցված է 2014 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 Plait, Phil (2014 թ․ մայիսի 27). «Not all men: How discussing women's issues gets derailed». Slate. Վերցված է 2014 թ․ հունիսի 12-ին.
- ↑ Dempsey, Amy (2014 թ․ մայիսի 26). «#YesAllWomen hashtag sparks revelations, anger, debate in wake of California killing spree». Toronto Star. Վերցված է 2014 թ․ հունիսի 12-ին.
- ↑ Bailey, Jasmine (2014 թ․ մայիսի 25). «What's up with the #YesAllWomen and #NotAllMen hashtags?». Springfield Sun-Times. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 12-ին.
- ↑ 13,0 13,1 Weiss, Sasha (2014 թ․ մայիսի 26). «The Power Of #YesAllWomen». The New Yorker. Վերցված է 2014 թ․ հունիսի 6-ին.
- ↑ M, Kaye (2015 թ․ մայիսի 26). «On #YesAllWomen, One Year Later». The Toast. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «Why everyone should read #YesAllWomen on Twitter after Elliot Rodger's rampage in Santa Barbara». NewsComAu. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «More than a hashtag: #YesAllWomen». HLNtv.com. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 16-ին.(չաշխատող հղում)
- ↑ Zimmerman, Jess (2014 թ․ ապրիլի 28). «Not All Men Meme Rise of Defense Against Sexism Misogyny». TIME. Վերցված է 2014 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ Bridges, Jeff (2014 թ․ հունիսի 2). «#NotAllMen Don't Get It». TIME. Վերցված է 2014 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Your Guide to 'Not All Men,' the Best Meme on the Internet». Jezebel. 2014 թ․ մայիսի 8.
- ↑ Vendituoli, Monica (2014 թ․ մայիսի 28). «#NotAllMen, but #YesAllWomen: Campus Tragedy Spurs Debate on Sexual Violence - Students - The Chronicle of Higher Education». Chronicle.com. Վերցված է 2014 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ Pachal, Pete (2014 թ․ մայիսի 26). «How the #YesAllWomen Hashtag Began». Mashable. Վերցված է 2014 թ․ հունիսի 6-ին.
- ↑ 22,0 22,1 Valenti, Jessica (2014 թ․ մայիսի 28). «#YesAllWomen reveals the constant barrage of sexism that women face». The Guardian. Վերցված է 2014 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «#YesAllWomen Puts Spotlight On Misogyny». NPR. 2014 թ․ մայիսի 28.
- ↑ Solnit, Rebecca (2014 թ․ հունիսի 3). «Why #Yesallwomen Matters». Mother Jones. Վերցված է 2014 թ․ հունիսի 6-��ն.
- ↑ «#YesAllWomen: Rebecca Solnit on the Santa Barbara Massacre & Viral Response to Misogynist Violence». Democracy Now!. 2014 թ․ մայիսի 27. Վերցված է 2014 թ․ հունիսի 8-ին.
- ↑ Adler, Eric; Williams, Mara Rose; Klein, Kaitlyn (2014 թ․ հունիսի 3). «After California killings, Twitter's #YesAllWomen reveals the vast extent of misogyny». The Kansas City Star. Վերցված է 2014 թ․ հունիսի 8-ին.
- ↑ Levine, Samantha (2014 թ․ մայիսի 27). «Not All Sexism is Equal». The Daily Beast. Վերցված է 2014 թ․ մայիսի 28-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Postings to #YesAllWomen on Twitter
- Cartoon։ Testosterone Entitlement Theatre Presents: The Man-Babies in 'Hashtag Harassment!' - Political cartoon by Michael Kupperman and David Rees inspired by #YesAllWomwn
- Cartoon։ Entitled manchildren magazine - Political cartoon by Brian McFadden satirizing "not all men" - Featured in New York Times on June 1, 2014