The Crystal Ship-ը ամերիկյան լեգենդար ռոք խումբ The Doors-ի երգն է։ Այս երգը ձայնագրվել է 1966 թվականի օգոստոս ամսին, և թողարկվել է 1967 թվականի հունվար ամսվա առաջին շաբաթվա ընթացքում խմբի առաջին ստուդիական ալբոմում։ 1967 թվականի ապրիլին երգը թողարկվեց որպես երկկողմանի սինգլ որպես Light My Fire հիթային սինգլի երկրորդ Բ կողմը։ Ինչպես նշում է Ջոն Դենսոմրը այս երգը նվիրված է Ջիմ Մորիսոնի նախկին ընկերուհի Մարի Վերբելոուին[1]։

«The Crystal Ship»
The Doorsսինգլը
«The Doors» ալբոմից
ԹողարկվածԱպրիլ, 1967
ՖորմատCD, 7" վինիլ
ՁայնագրվածՕգոստոս 1966
ԺանրՌոք
ԵրգահանՋոն Դենսմոր, Ռոբի Կրիգեր, Ռեյ Մանզարեկ և Ջիմ Մորիսոն
Տևողություն2:30
ԼեյբլElektra
ՊրոդյուսերՓոլ Ա. Ռոթշիլդ
The Doors-ի սինգլների ժամանակագրություն
«Break On Through (To the Other Side)»
(1967)
«The Crystal Ship»
(1967)
«People Are Strange»
(1967)

Փաստեր կան, որ Ջիմի համար երգը գրելու խթան է հանդիսացել Սանտա Բարբարայի ծովափում գտնվող նավթահան սարքը, որին անվանում են Platform Holly։ Երեկոներին այն լուսավորվում է և որոշ չափով ստանում է այն բյուրեղապակյա նավի տեսքը, որի մասին Ջիմը գրել է[2]։

Անձնակազմ

խմբագրել
  • Ջիմ Մորիսոն - վոկալ
  • Ռեյ Մանզարեկ - դաշնամուր
  • Ռոբի Կրիգեր - կիթառ
  • Ջոն Դենսմոր - հարվածային գործիքներ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Farley, Robert (2005 թ․ սեպտեմբերի 25). «Mary and the lyrics». Tampa Bay Times. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 6-ին.
  2. http://www.songfacts.com/detail.php?id=223