People Are Strange
People Are Strange, ամերիկյան The Doors ռոք խմբի երգը։ Երգը ընդգրկվել է խմբի երկրորդ ստուդիական՝ Strange Days ալբոմի մեջ։ Հետագայում երգը ձայնագրվել է որպես ալբոմի առաջին սինգլ, և զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը Ամերիկայի U.S. Hot 100 չարթերում, իսկ Ամերիկայի Cash Box չարթերում զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը։ Երգը գրվել է Ջիմ Մորիսոնի և Ռոբի Կրիեգերի կողմից, չնայած այն փաստին ար ալբոմում երգի գրվելը վերագրված է ամբողջ խմբին։
«People Are Strange» | ||||
---|---|---|---|---|
The Doors-ի սինգլը | ||||
«Strange Days» ալբոմից | ||||
«Բ» կողմ | Unhappy Girl | |||
Թողարկված | Սեպտեմբեր, 1967 | |||
Ֆորմատ | CD, 7" վինիլ | |||
Ձայնագրված | Մայիս, Օգոստոս 1967 | |||
Ժանր | պսիխոդելիկ ռոք | |||
Երգահան | Ռոբի Կրիգեր և Ջիմ Մորիսոն | |||
Տևողություն | 2:12 | |||
Լեյբլ | Elektra | |||
Պրոդյուսեր | Փոլ Ա. Ռոթշիլդ | |||
The Doors-ի սինգլների ժամանակագրություն | ||||
|
Երգի ստեղծման պատմությունը
խմբագրել«People Are Strange», երգը ծնվեց 1967 թ. մի երեկոյան, երբ Մորիսոնն ու խմբի կիթառահար Ռոբի Կրիգերը զբոսնում էին հանրահայտ «Laurel Canyon»-ով (1)։ Նրանք բարձրանում էին՝ հարմար մի տեղից մայրամուտը տեսնելու։ Ջիմն ընկճված, դեպրեսիվ հոգեվիճակում էր։ Լեռների թիկունքում մայր մտնող արեգակի պատկերը՝ հորիզոնում ուրվագծված գույներով և դրանցով ներկված հսկա ամպերով, աննկարագրելի էին։ Տեսարանն իսկապես ազդեցիկ էր և կարողացավ Ջիմի հոգին փոքր-ինչ խաղաղեցնել։«Classic Rock» ամսագրի հարցազրույցներից մեկում Կրիգերը պատմել է, որ այդ երեկո Ջիմը խոսել է մարդկային անտարբերությունը կամ սառնությունը օտարի, իրենցից տարբեր մեկ այլ անձի հանդեպ։ «People are strange» ,- շարունակ պտտվում էր նրա մտքում, որը դարձավ նոր բանաստեղծության հիմնաքարը։ Մեկ ժամվա ընթացքում Ջիմը հորինեց խոսքերը։
Ապա շտապեցին տուն, որտեղ Ռոբին դրանց հիման վրա ստեղծեց երաժշտությունը։ Երգը ձայնագրվեց և թողարկվեց «Strange Days» ալբոմի կազմում, 1967 թ. սեպտեմբերին։ Նույն ամսում թողարկվեց սինգլ տարբերակով, որը ամերիկյան հիթ-շքերթի թեժ հարյուրյակում զբաղեցրեց 12-րդ տեղը։ Չնայած երգի հեղինակները Ջիմ Մորիսոնը և Ռոբի Կրիգերն էին, սակայն հեղինակային իրավունքը, ինչպես ալբոմի բոլոր երգերի դեպքում, վերագրված է խմբին։
«The Doors»-ի երկրպագուներն ու խմբի ստեղծագործական կյանքն ուսումնասիրողների մեծ մասը տեքստի իմաստը տարբեր կերպ են մեկնաբանում. այս հարցում տարակարծությունների առիթը «Strange» բառն է՝ անծանոթ, օտար, ուրիշ, տարօրինակ, զարմանալի, անսովոր։ Խմբի թմբկահար Ջոն Դենսմորը մի առիթով ասել է, որ իր կարծիքով՝ «People are strange» երգում Մորիսոնն իրականում խոսում է սեփական խոցելիության մասին։ Քննադատների մի մասը գրեթե համոզված է, որ երգն անդրադառնում է թմրադեղերից կախման մեջ գտնվող մարդու հոգեվիճակին (վստահ՝ Մորիսոնին վկայակոչելով), իսկ մյուս մասը, թերևս առավել ռոմանտիկները, կարծում են, որ երգիչն այստեղ ակնարկում է 20-րդ դարի հիպիներին, որոնք այդ շրջանում օտարված էին հասարակության կողմից։
Անկեղծ ասած՝ երգի հասցեատիրոջը կամ ստեղծման պատճառը փնտրելն այնքան էլ կարևոր չէ։ Անկախ ճշգրիտ հասցեից կամ կարծիքների՝ իրականությանը համապատասխանելուց, «People are strange» երգում Մորիսոնը, անշուշտ նաև երաժշտության հեղինակը, փոխանցել են «ուրիշ լինելու» հոգեվիճակը, երբ դու մի կողմում ես, միգուցե լրիվ մենակ, իսկ մյուս կողմում մարդկանց բազմությունն է, ողջ աշխարհը՝ քեզ չընկալող, քեզ չընդունող, իսկ երբեմն՝ չնկատող սառնությամբ։ Իսկ թե ինչ «ուրիշի» մասին կարող է լինել այն, թող ամեն մեկը դատի իր հոգու սահմաններում։
Պատմություն
խմբագրելAllmusic-ի վերլուծության մեջ նշվում է որ երգը ընդգծում է խմբի հմայանքը Եվրոպական թատրոնի կաբարետային երաժշտության հանդեպ[1]։ Երգը օտարացման և օտար լինելու մասին է, և Ջիմ Մորիսոնը միգուցե այս երգը հասցեագրել է և հիպպի մշակույթի ներկայացուցիչներին, և բոլոր օտարացած մարդկանց ընդհանուր, կամ էլ LSD թմրանյութ օգտագործողներին։ Երգը գրվել է 1967 թվականի սկզբներին այն բանից հետո երբ կիթառիստ Ռոբի Կրիեգերը և վրդովված Մորիսոնը քայլեցին Laurel Canyon-ի վերևի մասով[2]։ Ջոն Դենսմորը վստահ է որ երգը Մորիսոնի խոցելիության արտահայտումն է։
Սինգլի Բ կողմը
խմբագրել- Elektra (EK 45621)
- "People Are Strange" – 2։12
- "Unhappy Girl" – 2։00
Անձնակազմ
խմբագրել- Ջիմ Մորիսոն - վոկալ
- Ռեյ Մանզարեկ - դաշնամուր
- Ռոբի Կրիգեր - կիթառ
- Ջոն Դենսմոր - հարվածային գործիքներ
Չարթեր
խմբագրելՉարթեր (1967) | Ամենաբարձր հորիզոնական |
---|---|
Ամերիկա Cash Box | 7 |
Ամերիկա Billboard Hot 100[3] | 25 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Maginnis, Tom. «People Are Strange > Song Review». Allmusic. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21–ին-ին.
- ↑ Hoskyns, Barney (2007). Strange Day. Rhino Entertainment Company. էջ 7.
- ↑ http://www.allmusic.com/album/strange-days-mw0000189718/awards