Nina Ricci
Nina Ricci, ֆրանսիական նորաձևության տուն։ Հիմնադրվել է 1932 թվականին, Փարիզում, մոդելագործ Նինա Ռիչիի կողմից (իրական անուն Մարիա-Ադելաիդա Նեյի, 1883-1970) իր որդու՝ Ռոբերտ Ռիչիի (1905—1988) խորհրդով ��ւ աջակցությամբ։ Սկսած 1998 թվականից պատկանում է իսպանական Puig կորպորացիային։
Nina Ricci | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և նորաձևության տուն |
Հիմնադիր | Նինա Ռիչի |
Վայր | Փարիզ |
Երկիր | Ֆրանսիա |
Արդյունաբերություն | նորաձևություն |
Մայր ընկերություն | Puig |
Կայք | ninaricci.com |
Nina Ricci Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՆինան ծնվել է Թուրինում, կաշեգործի ընտանիքում։ Երբ նա 12 տարեկան էր, ընտանիքը, որը ապրել է Ֆլորենցիայում, տեղափոխվել է Փարիզ։ Տասներեք տարեկան դեռահաս Նինան ընդունվել է դերձակուհու մոտ որպես աշակերտուհի։ Սկսած 1908 թվականից 20 տարի աշխատել է Ռաֆենայի մոտ։ 1929 թվականին մոդելագործի մահից հետո Raffin et Ricci նորաձևության տունը փակվեց և Նինան չէր պատրաստվում շարունակել գործը։ Սակայն 1932 թվականին ֆինանսական ճգնաժամի ներքո, նրա որդի Ռոբերտը որոշեց թողնել իր գործը և համոզեց մորը բացել սեփական ատելյեն։ Nina Ricci տունը բացվել է 1932 թվականին, Փարիզի առաջին շրջանում, Կապուցինոկ փողոց, տուն 20 հասցեով։
Ռոբերը, որն ուներ նաև ուրիշ նախագծեր, այդ թվում «Ստուդիա Արկուր», ղեկավարում էր ընկերության գործունեությունը, երբ նրա մայրը զբաղված էր հագուստի հավաքածուների պատրաստմամբ։ 1939 թվականին Նինան կարողացավ վարձել 450 դերձակուհի[1]։ 1940 թվականին Ռոբերը կենտրոնացավ մոր բիզնեսի վրա և 1945 թվականին դարձավ ընկերության տնօրեն։
1945 թվականի դեկտեմբերին ցուցադրված էր Նինա Ռիչիի առաջին օծանելիքը՝ Cœur joie, որի սրվակը Քրիստիան Բեռարայի էսքիզով էր, պատրաստված «Լալիկ» ֆիրմայի կողմից։ 1946 թվականին Ռոբերտը կազմակերպել է ընկերության պարֆյումերային ստորաբաժանումը։ 1948 թվականին պարֆյումեր Ֆրանսիս Ֆաբրոնը ստեղծեց Նինա Ռիչիի համար L'Air du temps բույրը, որը դասական էր և գրավել է ամբողջ աշխարհը։ Բույրը սկսվել է վաճառվել 1951 թվականից։ Սրվակը պատրաստված էր Հուան Ռեբուլի էսքիզով, նույնպես «Լալիկի» արտադրությամբ։ Շնորհիվ նրան, որ Ռոբերտը ակտիվ զբաղվում էր պարֆյումերիայով, ընկերությունը անցավ նոր մակարդակի և կարողացավ մտնել համաշխարհային շուկա։ Թողարկված էին Capricci, Fille d'Ève, Farouche, Pomme d'Amour, Signoricci բույրերը և ուրիշներ։
1979 թվականին Nina Ricci տունը տեղափոխվել է Մոնտեն պողոտա՝ բացելով իր բուտիկը Dior տան դիմաց։
1988 թվականին Ռոբերտ Ռիչի մահից հետո ընկերությունն անցել է ընտանիքի անդամ, որդեգրված որդու՝ Նինը Ժիլ Ֆուշին։ Մոտավորապես 1990-ականների կեսերից հավաքծուները թողարկում էր Մարիամ Շեֆերը, պահելով նրբագեղ, քիչ վինտաժ ոճը:1998 թվականին[2] Նինա Ռիչի բրենդը վաճառված էր իսպանական հագուստ և օծանելիք արտադրող Puig[3] ընկերությանը։ Սկսած այդ պահից Nina Ricci տունը դադարեցրեց զբաղվել բարձր նորաձևությամբ, թողելով միայն պատրաստի զգեստերի շարքը։
1999 թվականից տան գլխավոր դիզայները կանադացի Նատալի Ժերվեն էր, որի վերջին հավաքածուն է դարձել «2001 թվականի աշուն-ձմեռը»։ 2003-2006 թվականներին հավաքածուները թողարկում էր շվեդացի Լարս Նիլսոնը, 2006-2009 թվականներին՝ բելգիացի Օլիվիե Թեյսքենսը, 2009 թվականի աշունից մինչև 2015 թվականը՝ անգլիացի Պիտեր Կոպինգը։
21-րդ դարում Nina Ricci ընկերությունը կենտրոնացավ օծանելիքի թողարկման վրա։ Թողարկված բույրերի շարքում էին L’air du Temps, Love by Nina, Nina, Premier Jour, Love in Paris, Ricci Ricci, Nina L’Elixir:
Ոճ
խմբագրելԻ տարբերություն ուրիշ մոդելարարների Ռիչին, ինչպես և Վիոնեն, երբեք էսքիզներ չէր նկարում, սակայն խոցում էր կտորը մարդապատկերի վրա[1]։ Նրա նորաձևության տանը հատուկ չէին ոչ զուսպ մինիմալիզմը, ոչ փորձարկումները և պրովոկացիաները։ Փարիզը հուզող Նինա Ռիչի տունը մշտապես հետևում էր ռոմանտիկ, կանացիությամբ և գեղեցկությամբ լի ոճին։ Նա սիրում էր նախշեր և նուրբ գույներ, նրա գործերի լեյտմոտիվը ծաղիկներն էին՝ ասեղնագործած, ամրացված ապլիկացիաների տեսքով[1]։
Նինա Ռիչիի զգեստերը հրապուրիչ էին, բայց միշտ մնում էին քաղաքավարության շրջանակներում։ Դրա շնորհիվ տան հաճախորդները հիմնականում կազմում էին խոշոր բուրժուազիայի ներկայացուցիչները, որոնց հագուստը պետք է ցուցադրեր ոչ այնքան շքեղություն, որքան զուսպ նրբագեղություն։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Мода. Век модельеров. 1900—1999 = Mode. Das Jahrhundert der Designer. 1900—1999 / редактор Шарлотта Зелинг. — Кёльн: KÖNEMANN, 2000. — 656 с. — ISBN 3-8290-5414-9
- ↑ Puig names ex-Chloe head as fashion president Արխիվացված 2015-09-24 Wayback Machine // Reuters
- ↑ «Puig, a Spanish fashion empire that started with a lipstick». Modaes. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 26-ին.