Face (ոճավորվում է որպես FACE, իրական անուն՝ Իվան Դրյոմին[1], ապրիլի 8, 1997(1997-04-08), Ուֆա, Ռուսաստան), ռուս ռեփ կատարող, երգիչ և երգերի հեղինակ։

Face
Բնօրինակ անունռուս.՝ Иван Тимофеевич Дрёмин
Ի ծնե անունԻվան Դրյոմին
Նաև հայտնի է որպեսFace
Ծնվել էապրիլի 8, 1997(1997-04-08) (27 տարեկան)
Ուֆա, Ռուսաստան
Երկիր Ռուսաստան
Ժանրերcloud rap?, Թրեպ երաժշտություն և մամբլ ռեփ
Մասնագիտությունռեփեր, երգիչ և երաժշտական պրոդյուսեր
Գործիքներվոկալ
ԼեյբլBelieve?
Կայքfacemusic.ru
 Face (rapper) Վիքիպահեստում

Կենսագրություն և կարիերա

խմբագրել

Իվան Դրյոմինը ծնվել է 1997 թվականի ապրիլի 8-ին Ուֆայում, ազգությամբ ռուս է։ Նրա ծնողներն ամուսնալուծվել են, երբ նա դեռ մեկ տարեկան չկար։ Նրա հայրը՝ Տիմոֆեյ Դրյոմինը, ծնվել է 1968 թվականին, 1990-ական թվականներին Ուֆայում վրանների և սրճարանների սեփականատեր էր, այժմ աշխատում է որպես բեռնակիր։ Մայրը ամուսնալուծությունից հետո դարձել է ուղղափառ եկեղեցու խորը հետևորդ։ Ունի Բոգդան անունով ավագ եղբայր, որը ծնվել է 1992 թվականին։ Երբ Իվանը գնաց ութերորդ դասարան, նրա մոր մոտ ախտորոշել են շիզոֆրենիա, մեկ տարի նա գտնվում էր հոգեբուժարանում և այժմ ապրում է հաշմանդամությամբ, գալոպերիդոլի ներարկումների վրա[1]։

Դրոյմինը սովորել է Ուֆայի թիվ 5 լիցեյում[2][3]։ Սովորել է շատ վատ առաջադիմությամբ, ունեցել է դժվար հարաբերություններ դասընկերների հետ[4]։ Մինչև 7-րդ դասարանը սովորել է երաժշտական դպրոցում, ավելի ուշ զբաղվել է բռնցքամարտով, մեդալներ ստացել քաղաքային մրցումներում[1]։ Ըստ Դրյոմինի՝ նա «մանկուց սիրում էի [էր] երաժշտություն, երազում էի [էր] նմանվել իմ [իր] սիրելի կատարողներից մեկին՝ Զեմֆիրային, Կորոլ ի շուտին, Տոկիո Հոթելին»։ Երիտասարդության տարիներին շատ է խախտել է հասարակական կարգը, բազմաթիվ փողոցային միավորումներումների մասնակից է եղել և հաճախ էր հայտնվում տեղական ոստիկանական տեղամասերում[5][6][7], ինչի մասին բազմիցս հիշատակել է իր երգերում։

Ստացել է միջնակարգ կրթություն և քննության արդյունքում ոչ մի բուհ չի ընդունվել[1], քանի որ անվճար ընդունվելու համար միավորները բավարար չեն եղել, իսկ ուսման համար վճար տալու հնարավորություն չկար[6]։ Դրյոմինն աշխատանքի է անցել հյուրանոցում որպես ադմինիստրատորի օգնական, սակայն ընդամենը մեկ օր աշխատելուց հետո հասկացել է, որ դա իր համար չէ, և հեռացել է[6]։ Ինչ-որ պահ նա որոշել է լրջորեն զբաղվել երաժշտությամբ։ Երբ Դրյոմինն այցելել է Ֆարաոնի համերգը, նա հասկացել է, որ ցանկանում է բեմի վրա լինել, այլ ոչ թե դրա տակ[1]։

Դրյոմինը տառապել է խուճապային գրոհներից[4]։ Երկու շաբաթ բուժվել է հոգեբուժարանում[6]։ Իվանը բանակ չի զորակոչվել դեմքի վրա դաջվածքների և մի շարք հիվանդությունների պատճառով։

2015․ Երաժշտական կարիերայի սկիզբ

խմբագրել

Առաջին երգը ձայնագրել է 2015 թվականին՝ դպրոցն ավարտելուց մեկ ամիս առաջ, տատիկից վերցրած գումարով[1]։ Արդեն հոկտեմբերին թողարկել է իր առաջին՝ «Проклятая печать» մինի ալբոմը։ Ձայնասկավառակի վրա վեց երգ է ներառվել. «Шаринган», «Гоша Рубчинский», «Rock Star», «Проклятая печать», «Суицид» և բոնուս երգ՝ «Бездельник»: Ինքը՝ արտիստը իր դեբյուտը բնութագրել է որպես «դեռահասի մտքեր»[6]։

2016․ «Гоша Рубчинский» և առաջին հաջողություն

խմբագրել

Առաջին անգամ Դրյոմինի մասին սկսել են խոսել «Гоша Рубчинский»[4][8] երգի տեսահոլովակից հետո, որի բյուջեն կազմել է 200 ռուբլի[6]։ Ռեփերի մասին նշումներ են հայտնվել նորաձևության և ոճի մասին այնպիսի անգլալեզու պարբերականներում ինչպիսիք են Highsnobiety-ն և Hypebeast-ը[9][10]։ Ռեփերը խոստովանել է ավելի ուշ, որ նա նախապես իմացել է, որ երգը կդառնա գոնե տեղական հիթ, և գրել է այն, «հայփի ալիքին միանալու» համար[11]։

2016 թվականի մարտի 7-ին թողարկել է մինի ալբոմ Vlone (5 երգ), 9 Հունիս-Mayhem (3 երգ), 25 Հուլիս-Playboy (4 երգ)։

2017․ «Бургер» և ստուդիական ալբոմներ

խմբագրել

2017 թվականի հունվարի 13-ին կայացել է Revenge մինի-ալբոմի թողարկումը (8 երգ)։

2017 թվականի ապրիլի 8-ին Իվանն իր 20-ամյակի կապակցությամբ թողարկում է Hate Love ստուդիական ալբոմը, որը բաղկացած է 17 երգերից, որոնցից մեկը բոնուսային է։ «Лиза» երգում օգտագործվել է Squirrel Flower խմբի «Conditions» կոմպոզիցիայից չարտոնագրված սեմփլը, որի պատճառով ալբոմի երրորդ երգը հետագայում հանվել է։ Այս ալբոմում Face-ն առաջին անգամ փորձեր է անում արտահայտել իր անձնական դիրքորոշումը[12]։ «Твоя тёплая постель» երգում Իվանը դատապարտում է այն մարդկանց, որոնց ոչ մի բան չի հուզում, բացի իրենց գոյությունից չորս պատերի արանքում[12], իսկ «Я нормальный» երգում երգիծաբանորեն իր վրա է փորձում միջին դասի մենեջերի դերը, որն «ընդունակ չէ արարքների և ապրում է ուրիշի խելքով»[12]։ Առանձին քննարկումների է արժանի «Я нормальный» երգը, որտեղ ռեփերը նկարագրում է իր բարեկեցությունը շատ ինքնատիպ ձևով[12]։

Հենց Revenge-ի և Hate Love-ի թողարկումից հետո FACE-ը լայն ճանաչում է ստացել երիտասարդության շրջանում[7]։

Ռեփերի շատ երգերում հանդիպում է Լիզա անունը։ Դա մի աղջիկ է, որի վրա Դրյոմինն անպատասխան սիրահարված էր դպրոցական տարիներին։ Ներկայումս այդ աղջիկն աշխատում է որպես ճարտարապետ։ Նրա դեմքը պատկերված է արտիստի մեծ նորամուտի շապիկին[7]։

2017 թվականի օգոստոսին FACE-ը ներկայացրել է իր առաջին պրոֆեսիոնալ «Бургер» տեսահոլովակը[13]։

2017 թվականի սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել No Love ալբոմի պրեմիերան, որի ձայնագրությունը ՎԿ-ում հավաքել է 14,3 միլիոլն դիտում, 378 հազար լայք և 35 հազար ռեփոստ[14][15]։ Այն 9 երգ և մեկ բոնուսային թրեք է ներառել։ Իվանը նկարագրում է իր երկրորդ ալբոմը՝ ասելով, որ «դա խորը դեպրեսիայի մեջ մարդու մտքերն են․․․ երգեր, որոնք մակերեսորեն թվում են ուրախ բենգերներ, բայց իրականում պարզապես արտացոլում են դեպրեսիայով տառապող մարդու կյանքի այն մասը, որի ժամանակ նա քայլում է և բոլորին հատուկ ժպտում[6]»: Ինչպես Hate Love-ը, No Love-ը նույնպես գրվել է մեկ շաբաթվա ընթացքում, իսկ վերջնական տեսքի է հասցվել է երկու շաբաթվա ընթացքում[6]։

Սեպտեմբերի 22-ին FACE-ը մեկնել է շրջագայության, որի ընթացքում 39 համերգ է տվել 38 տարբեր քաղաքներում։

2017 թվականի հոկտեմբերի 11-ին հարցազրույց է տվել Յուրի Դուդին «вДудь» հաղորդման շրջանակներում[16]։

2018․ «Пути неисповедимы»

խմբագրել

2018 թվականի հունվարի 17-ին հայտարարել Է Public Enemy[17] աշխատանքային անվանբ ալբոմը։

Հունիսի 22-ին Իվան Դրյոմինը հայտարարել է, որ գնում է բանակ[18], սակայն ավելի ուշ հայտնի է դարձել, որ դա այդպես չէ։ Իր հայտարարությունից մի քանի օր անց ռեփերը հայտարարել է շրջագայության մասին Ռուսաստանի և Ուկրաինայի 24 քաղաքներում[19]։

Սեպտեմբերի 2-ին արտիստը թողարկել է «Пути неисповедимы» սուր սոցիալական ալբոմը[20]։ Ինչպես պատմել է Face-ն ալբոմի մասին, նրան պետք էր «հոգուց հանել մանկական վնասվածքների բեռը», և որ նա հպարտ է իր նոր ալբոմով[21]։ Ալբոմում ներառվել է 8 թրեպ երգ[22]՝ օրենքի, բանտի, ազատության և Աստծո մասին[23]։

Ուղիղ մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 2-ին, արտիստի ՎԿ-ի համայնքում հաղորդվել է, որ աշնանը նախատեսված շրջագայությունն ամբողջությամբ չեղյալ է հայտարարվել, պատճառները չեն նշվել[24]։ Հոկտեմբերի 4-ին «Варламов.ру» կայքում տեղեկություն է տարածվել, որ չեղարկումը տեղի է ունեցել միջոցառման տոմսերի ցածր վաճառքի պատճառով, ինչի մասին իբր պատմել է երաժշտին մտերիմ մարդը[25][26]։ Շրջագայության կազմակերպմամբ զբաղվել է OutCon թիմը, որը համագործակցում է նաև Մոնետոչկայի, Խասկիի և Դանիլա Պոպերեչնու հետ։ JBC Promotion պրոմոխմբի համահիմնադիր Բորիս Ելատոմցևը պատմել է, որ OutCon-ի վաճառքների վերաբերյալ իր գործընկերոջ տվյալներով՝ տոմսերը վատ չեն տարածվել և նույնիսկ մոտեցել են սոլդ-աութի, այդ պատճառով էլ շրջաջայությունից հրաժարվելը զգալի վնասներ է պատճառել կազմակերպիչներին[27]։ OutCon-ի հիմնադիր Եվգենի Կրամարն ավելացրել է, որ Իվանի շրջապատից ոչ մեկը ծանոթ չէ Վառլամովին, որպեսզի նրան ինչ-որ բան պատմի, և որ թիմը նույնիսկ կմեկներ վնասով աշխատող շրջագայության[27]։

2019․ Slime և 12

խմբագրել

2019 թվականի փետրվարի 1-ին Face-ը թողարկել է իր առաջին՝ Slime[28][29][30] միքսթեյփը։ Թողարկման աջակցության համար թողարկվել են այնպիսի տեսահոլովակներ, ինչպիսիք են «Woof»-ը և «Мой калашников»-ը[31][32][33]։ Ձայնասկավառակի մեջ ներառվել է 9 մեծամասամբ թրեպ երգ։

Փետրվարի 12-ին Իվանը սաունդթրեք է թողարկել Միխայիլ Իդովի «Հումորիստ» ֆիլմի համար[34][35][36][37][38]։ Երգը հայտնվել է ֆիլմի եզրափակիչ վերնագրերում[35]։ Ռեժիսորը պատմել է, որ Face-ի «Пути неисповедимы» ալբոմին ծանոթանալուց հետո հայտնաբերել է «հստակ կապ» դերասանի և ֆիլմի գլխավոր հերոսի միջև. «և Face-, և Բորիս Արկադևը մարդիկ են, որոնցից հանդիսատեսը, այսպես ասենք, հասարակ զվարճանքներ է սպասում, բայց երկուսն էլ արագ հոգնում են ծաղրածու լինելուց և փորձում են խոսել այն մասին, թե ինչն է նրանց իսկապես հուզում[35]»: «Юморист» համանուն կոմպոզիցիան ռեփերն ինքնուրույն է որոշել ձայնագրել՝ ֆիլմը դիտելուց հետո[35]։

2019 թվականի հոկտեմբերի 1-ին FACE-ը թողարկել է իր չորրորդ՝ «12» ստուդիական ալբոմը[39][40]։ Ալբոմը պարունակում է 10 անհատական ստեղծագործություն՝ նվիրված իր մանկության խնդիրներին, ներկա ժամանակին և պետության ու իրավապահների փոխհարաբերություններին ժողովրդի հետ[39]։

Անձնական կյանք

խմբագրել

Հանդիպում է տեսաբլոգեր Մարյանա Ռոյի[1][6][41] հետ։ Նրա հայրը՝ Տիմոֆեյ Դրյոմինը[1], 2019 թվականին նույնպես դարձել է տեսաբլոգեր։

Սկանդալներ

խմբագրել

2017 թվականի աշնանային համերգների ժամանակ Մինսկում Face-ի համերգը չեղյալ է հայտարարվել Գլխավոր դատախազության կողմից[42], սակայն որոշ ժամանակ անց տեղեկություն է հայտնվել, որ Գլխավոր դատախազությունը «ֆորմալ» թույլատրել է արտիստին ելույթ ունենալ՝ այն պայմանով, որ նա չի օգտագործի ոչ նորմատիվային բառապաշար[43]։ Face-ին չի հաջողվել ելույթ ունենալ Բելառուսում, քանի որ համերգային հարթակն այդ օրը փակվել է իբր տեխնիկական պատճառներով[44]։

Իվանի գործունեության մասին բացասաբար են արտահայտվել նրա համաքաղաքացիներ i61-ը և Boulevard Depo[45]։

Սկավառակագրություն

խմբագրել

Ստուդիական ալբոմներ

խմբագրել
  • 2017 — Hate Love[46]
  • 2017 — No Love[4]
  • 2018 — Пути неисповедимы[47]
  • 2019 — 12
  • 2021 — Искренний

Միքսթեյփեր

խմբագրել
  • 2017 — Revenge
  • 2019 — Slime[29]

Մինի ալբոմներ

խմբագրել
  • 2015 — Проклятая печать
  • 2016 — Vlone
  • 2016 — Mayhem
  • 2016 — Playboy (HellaSketchy-ի հետ համատեղ)
  • 2021 — Жизнь Удалась
  • 2021 — Варвар
  • 2021 — Krazy

Սինգլներ

խմբագրել
  • 2015 — «Веб-панк»
  • 2015 — «Саб-Зиро (Freestyle)»
  • 2015 — «Kanji»
  • 2015 — «Mask» (Heartsnow-ի հետ համատեղ)
  • 2015 — «Murder» (DJ Smokey-ի հետ համատեղ)
  • 2015 — «All Good»
  • 2015 — «Кот»
  • 2016 — «Skate»
  • 2016 — «Baby Face»
  • 2016 — «Vlone» (ObrazKobra-ի հետ համատեղ)
  • 2016 — «Flatrave» (Heartsnow-ի հետ համատեղ)
  • 2016 — «Blazer»
  • 2016 — «Megan Fox» (Enique)
  • 2016 — «Payback»
  • 2016 — «Vans»
  • 2016 — «January»
  • 2016 — «Vlone»
  • 2016 — «Мне похуй»
  • 2016 — «Я ебанутый»
  • 2016 — «Иди нахуй» (LIZER-ի հետ)
  • 2017 — «Бургер»
  • 2017 — «Baby»
  • 2017 — «Я роняю запад»
  • 2017 — «24 на 7»
  • 2018 — «Земфира»
  • 2018 — «162»
  • 2019 — «Southside Baby»
  • 2019 — «Woof»
  • 2019 — «Мой калашников»
  • 2019 — «Юморист»
  • 2019 — «Почему это лучше, чем твой полноценный альбом?»
  • 2020 — «Надежда»
  • 2020 — «Пусси»
  • 2020 — «Просто»

Որպես հրավիրված արտիստ

խմբագրել
  • 2016 — Heartsnow — «Они нас знают», «Alcohol» (Dance Macabre)
  • 2017 — Yanix — «Флоу» («Шоу улиц гетто 2.5»)
  • 2018 — Пашка — «Пашка» (как Lil Thot)
  • 2018 — Yanix — «Верить» («Пока трэп не разлучит нас»)

Տեսագրություն

խմբագրել
  • 2016 — «Гоша Рубчинский»
  • 2016 — «Megan Fox» (Enique-ի հետ համատեղ)
  • 2016 — «Бляяя Фэйс вот ты флексишь»
  • 2017 — «Мне похуй»
  • 2017 — «Бургер»
  • 2018 — «Я роняю запад»
  • 2019 — «Woof»
  • 2019 — «Мой калашников»
  • 2019 — «Юморист (Original Motion Picture Soundtrack)»
  • 2019 — «Спасательный круг»
  • 2020 — «Просто»

Ֆիլմագրություն

խմբագրել
Տարեթիվ Ֆիլմ Դեր
2019 BEEF: Ռուսական հիփ հոփ Ինքն իր դերում

Համերգային շրջագայություններ

խմբագրել
  • 2017 - Hate Love Tour
  • 2017 - Kill Your Friends Tour
  • 2018 - «Тур 2018» (Չեղարկվեց)
  • 2019 - Love vs War Tour

Մրցանակներ և առաջադրումներ

խմբագրել
Տարեթիվ Մրցանակաբաշխություն Անվանակարգ Արդյունք
2019 GQ[48] Տարվա երաժիշտ Հաղթանակ
MTV[49] Տարվա արտիստ Առաջադրված

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Герасименко, Олеся (2018 թ․ սեպտեմբերի 6). «"Я идеальный человек-Россия": рэпер Фейс от "Бургера" до Мандельштама». BBC News Русская служба. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 10-ին.
  2. «Любил литературу, держался особняком. Настоящее прошлое рэпера Face | ОБЩЕСТВО: Люди | ОБЩЕСТВО | АиФ Уфа». aif.ru. 2018 թ․ ապրիլի 8. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  3. Артур Шайхутдинов (2018 թ․ սեպտեմբերի 4). «Скандальный рэпер Face: «Я — враг государства, мой язык — это правда»». ufa1.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Двадцатилетний рэпер Фейс побил рекорд «Грибов» по популярности во «ВКонтакте». Кто это такой?». Meduza. 2017 թ․ սեպտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 21-ին.
  5. "Я перестал бояться": Фейс о новом альбоме, Навальном, Путине и АУЕ ՅուԹյուբում
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Степан Нилов (2017 թ․ սեպտեմբերի 21). «Face: «Люди хотят, чтобы я сдох в 27» — The Village». www.the-village.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  7. 7,0 7,1 7,2 «Face (Фейс) – биография, фото рэпера, путь от детства до известности, личная жизнь, альбомы, рост и вес, тату». artchange.ru. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 8-ին.
  8. FACE (2016 թ․ հունվարի 3). «FACE - Гоша Рубчинский (prod. by Tommy Kruise)». Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 8-ին.
  9. Daniel Sandison (2016 թ․ մարտի 2). «Russian Rapper Pens Song About Gosha Rubchinskiy | HYPEBEAST» (անգլերեն). hypebeast.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  10. Alec Leach (2016 թ․ մարտի 2). «Rap Songs About Gosha Rubchinskiy | Highsnobiety» (անգլերեն). highsnobiety.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  11. Андрей Никитин (2017 թ․ հունիսի 29). ««…, Face, вот ты флексишь»: познакомьтесь с новым рэп-героем подростков». daily.afisha.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 28-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 Андрей Недашковский (2018 թ․ փետրվարի 14). «Face всегда был политизирован. Просто вы не замечали». the-flow.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  13. FACE (2017 թ․ օգոստոսի 6). «FACE - БУРГЕР (prod. by PackMan)». youtube.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 8-ին.
  14. Андрей Недашковский (2017 թ․ դեկտեմբերի 4). «С Face на колесах». the-flow.ru. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 27-ին.
  15. «Оригинальная запись с премьерой альбома No Love во «ВКонтакте»». vk.com. 2017 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
  16. вДудь (2017 թ․ հոկտեմբերի 11). «Face - почему от него фанатеет молодежь / вДудь». Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
  17. «Фейс выпустит альбом «Public Enemy» и выступит в Stadium». daily.afisha.ru. 2018 թ․ հունվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 26-ին.
  18. «Рэпера Face забирают в армию». Московский комсомолец. 2018 թ․ հունիսի 22. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 27-ին.
  19. «Рэпер Face развел поклонников». ТНТ Music. 2018 թ․ հունիսի 25. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 27-ին.
  20. «Face выпустил альбом «Пути неисповедимы». Он вас удивит». the-flow.ru. 2018 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  21. Александр Горбачев (2018 թ․ սեպտեմբերի 24). ««Россия — это один большой мем». Рэпер Фейс о новом альбоме, Путине, Навальном, Оксимироне, эмиграции и отношениях с богом». Meduza. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 27-ին.
  22. Андрей Никитин (2018 թ․ սեպտեմբերի 4). «Рецензия на альбом Face «Пути неисповедимы» | На новом альбоме Фейс говорит о политике. Но хорошо ли у него получается?». daily.afisha.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  23. Danya (2018 թ․ սեպտեմբերի 3). «FACE «ПУТИ НЕИСПОВЕДИМЫ». «Самый глупый рэппер» возвращает политику в хип-хоп». porno-rap.net. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  24. «Face отменил все концерты в 2018 году. Причины не сообщаются». the-flow.ru. 2018 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  25. «Стало известно, почему Фейс отменил осенний тур по России — Новости Варламов.ру». varlamov.ru. 2018 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 29-ին.
  26. «Face отменил тур из-за низких продаж билетов. Об этом сообщает Варламов. Он узнал об этом от источника из окружения рэпера». the-flow.ru. 2018 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  27. 27,0 27,1 Роман Чернянский (2018 թ․ հոկտեմբերի 4). ««Поехали бы даже в убыточный тур»: С чем связана отмена концертов Фейса — The Village». www.the-village.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  28. Кадрия Мелади (2019 թ․ փետրվարի 1). «Кого воспитал Face, что такое настоящий ска и самый страшный альбом месяца». www.vashdosug.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.
  29. 29,0 29,1 Паша Яблонский (2019 թ․ փետրվարի 1). «Фейс выпустил новый микстейп — The Village». www.the-village.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.
  30. Любава Зайцева (2019 թ․ փետրվարի 1). «Фейс выпустил новый альбом «Slime» - Афиша Daily». daily.afisha.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.
  31. Паша Яблонский (2019 թ․ հունվարի 28). ««Гуф разбил мне сердце»: Клип Фейса на песню «Мой Калашников» — The Village». www.the-village.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.
  32. Илья Кролевский (2019 թ․ հունվարի 30). «Озлобленные рэперы, психи с Урала и раздетая Луна — главная музыка месяца: Музыка: Культура: Lenta.ru». lenta.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.
  33. Роман Чернянский (2019 թ․ հունվարի 20). ««Нет лица — нет срока»: Новый клип Фейса на песню «Woof» — The Village». www.the-village.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.
  34. «Face "Юморист"». the-flow.ru. 2019 թ․ փետրվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  35. 35,0 35,1 35,2 35,3 «Клип Фейса к саундтреку фильма «Юморист» — The Village». the-village.ru. 2019 թ․ փետրվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  36. «Фейс записал саундтрек к «Юмористу» Идова — премьера на «Афише Daily» - Афиша Daily». daily.afisha.ru. 2019 թ․ փետրվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  37. «Face «Юморист» | RAP.RU». rap.ru. 2019 թ․ փետրվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  38. ««Шутники и юмористы развалили нам страну». У Фейса вышел новый клип — опять политизированный — Meduza». meduza.io. 2019 թ․ փետրվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  39. 39,0 39,1 «Фейс выпустил альбом «12»». Афиша. Վերցված է 2020 թ․ մարտի 3-ին.
  40. «Face "12"» (ռուսերեն). The-Flow.ru. Վերցված է 2020 թ․ մարտի 3-ին.
  41. ««Все произошло спонтанно»: рэпер Face сделал предложение влогеру Марьяне Ро». Cosmopolitan. 2018 թ․ մարտի 15. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 27-ին.
  42. ««Отмена 100%». Генпрокуратура решила, что Face деструктивен, и отменила концерт в Минске». 2017 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.
  43. «Концерт Face в Минске отменила Генпрокуратура». 2017 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.
  44. «Сегодняшний концерт рэпера FACE в Минске отменили после предупреждения Генпрокуратуры». 2017 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.
  45. «Face: "По факту в Уфе никто не стрельнул, кроме меня"». the-flow.ru. 2018 թ․ հունիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  46. Алексей Мажаев (2017 թ․ հոկտեմբերի 18). «Рецензия: Фейс - «Hate Love» *** (Слушать)». Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 21-ին.
  47. «"Эта страна - заточка". Рэпер Фейс выпустил альбом о современной России». BBC. 2018 թ․ սեպտեմբերի 2.
  48. «Музыкант года 2019: Face» (ռուսերեն). GQ. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  49. «MTV EMA 2019 VOTING». www.mtvema.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Face» հոդվածին։