Յուրի Դուդ
Յուրի Ալեքսանդրովիչ Դուդ (ռուս.՝ Юрий Александрович Дудь, հոկտեմբերի 11, 1986, Պոտսդամ, Արևելյան Գերմանիա), ռուս սպորտային լրագրող, հաղորդավար և վիդեոբլոգեր։ Sports.ru-ի գլխավոր խմբագիր։
Յուրի Դուդ Ю́рий Алекса́ндрович Дудь | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 11, 1986 (38 տարեկան) |
Ծննդավայր | Պոտսդամ, Արևելյան Գերմանիա |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | ՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ |
Մասնագիտություն | լրագրող, վիդեոբլոգեր |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր խմբագիր |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | yurydud.ru |
Yury Dud Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1986 թվականի հոկտեմբերի 11-ին Պոտսդամում (Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն)[1]։ Ռուսաստանում բնակվում է 1990 թվականից[2]։ 2008 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Ապրում է Մոսկվայում։
11 տարեկանում գրել է փոքրիկ հոդվածներ «Յունոշեսկայա գազետա» թերթի համար։ 13 տարեկանում պրակտիկա է անցել «Սեգոդնյա» թերթում։ 14 տարեկանում որպես արտահաստիքային թղթակից աշխատել է «Իզվեստիա» թերթում։ 2003 թվականին, 16 տարեկանում դարձել է թերթի հաստիքային աշխատակից։ 2007 թվականին աշխատել է «PROспорт» ամսագրում[3]։ 2011 թվականինց Sport.ru-ի գլխավոր խմբագիրն է։
Վարել է «Россия-2» հեռուստաալիքով հեռարձակվող «Գլխով հարված»[4] և «Матч ТВ»-ի եթերում հեռարձակվող «Խաղի պաշտամունքը» ծրագրերը[5]։
2011 թվականին եղել է «ՆՏՎ Պլյուս» սպորտային խմբագրության հատուկ թղթակից և մեկնաբան, ինչպես նաև Սիտի ՖՄ ռադիոկայանի առավոտյան շոուի հաղորդավար։
Ունի «вДудь» անվամբ ՅուԹյուբյան ալիք, որտեղ հարցազրույցներ է վերցնում մշակույթի, հեռուստատեսության, բիզնեսի, ինտերնետի և քաղաքականության հայտնի գորիչների հետ[6][7]։
GQ ամսագրի «2016 թվականի տարվա մարդ» մրցանակի «Հեռուստաստեսության դեմք» անվանակարգի հաղթող[8]։ GQ ամսագրի «2017 տարվա մարդ» մրցանակի «Էկրանի դեմք» անվանակարգի խաղթող[9]։
2017 թվականի մայիսին նկարահանվել է իր դերով Վասյա Օբլոմովի «Нести херню» երգի տեսահոլովակում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ КАКТУС #025. Юрий Дудь про «Зенит-Арену», феминизм, коррупцию и интервью с Путиным
- ↑ «Я панк, не мечтающий о бегстве из страны». Гуру спортивной журналистики выступит с лекцией в Екатеринбурге
- ↑ Юрий Дудь: «Я сел с Емельяненко на маты — и если бы меня начали бить, не успел бы убежать»
- ↑ «Юрий Дудь: "Могу только догадываться, почему закрывают "Удар головой"». Советский спорт. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Юрий Дудь: «Я не работаю на «Матч ТВ» — делаю программу «Культ тура» в другой компании, а канал её покупает»». Sports.ru. 2015 թ․ դեկտեմբերի 15.
- ↑ «Юрий Дудь: Из шоу «КультТура» ушел спонсор. Но мы и сами виноваты». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ Кто такой Юрий Дудь: биография и личная жизнь журналиста
- ↑ «Лицо из ТВ 2016: Евгений Савин и Юрий Дудь». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 14-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական էջ Արխիվացված 2018-10-22 Wayback Machine (ռուս.)
- Երեկոյան Ուրգանտ։ Իվանը հյուրը Յուրի Դուդն է (29.09.2017) (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Դուդ» հոդվածին։ |