Երկնքի հետազոտության Կատալինա ծրագիր

(Վերահղված է CSS ծրագիրից)

Երկնքի հետազոտության Կատալինա ծրագիր (Catalina Sky Survey, CSS), աստերոիդների և գիսաստղերի որոնման և հետազոտության ծրագիր։ Ծրագիրը իրականացվել է Ստյուարդի աստղադիտարանի Կատալինա կայանում, որը գտնվում է ԱՄՆ Արիզոնա նահանգի Թուսոն քաղաքի մոտ։

Երկնքի հետազոտության Կատալինա ծրագիր
Տեսակաստղագիտական հետազոտություն
Երկիր ԱՄՆ
ՀապավումCSS
Հիմնադրված1998
ՆպատակներԵրկրին մոտ աստերոիդների որոնում և քարտեզագրում
Գլխադասային գրասենյակՄաունթ Լեմոն աստղադիտարան, Արիզոնա ԱՄՆ
ՂեկավարԷրիկ Քրիստենսեն
Կայքcatalina.lpl.arizona.edu

CSS ծրագրի հիմնական նպատակն էր Երկրին մոտեցող աստերոիդների որոնումը, մասնավորապես Երկիր մոլորակի համար պոտենցիալ վտանգավոր աստերոիդների հայտնաբերումը։ Հարավային կիսագնդում CSS-ի «գործընկերն» է Սայդինգ Սփրինգ հետազոտությունը (SSS), որը փակվեց 2013 թվականին ֆինանսավորման կորցնելու հետ կապված։ CSS ծրագիրը փոխարինել է լուսանկարչական Բիգելո երկնքի հետազոտություն ծրագրին։

Առաքելություն

խմբագրել
 
Մերձերկրյա աստերոիդների հայտնաբերման դինամիկան տարբեր ծրագրերով սկասած 1995 թվականից

Երկրին մոտեցող աստերոիդներ հետազոտության ծրագիրը հանդիսանում է 1998 թվականին ԱՄՆ կոնգրեսի ՆԱՍԱ-ին տրված հանձնարարականի, որի համաձայն անհրաժեշտ էր հայտնաբերել 1 կիլոմետր կամ դրանից մեծ չափերով մարմինների մոտավորապես 90 տոկոսը կամ ավելին։ Երկնքի հետազոտության Կատալինա ծրագիրը տեղակայված լինելով Մաունթ Լեմոնի աստղադիտարանի տարածքում Կատալինա լեռներում, Թուսոն քաղաքից հյուսիս, իրականացնում է հենց այդ հանձնարարականի պահանջները։

Բացի բախման ռիսկերի գնահատումը ծրագիրը նաև ստանում է այլ գիտական տեղեկություններ, բարելավում է գիտելիքները հիմնական աստերոիդների գոտու մարմինների մասին, գտնում է համեմատաբար հեռու պերիհելի ունեցող գիսաստղեր, հաշվարկում է Երկրին մոտեցող աստերոիդների բաշխումը, հաշվի առնելով բախումների պատմությունն ու ներքին Արեգակնային համակարգի շարժումները, ինչպես նաև բացահայտում է հնարավոր տիեզերանավերով կատարվող առաքելությունների համար թիրախ մարմիններ։

Գործիքներ

խմբագրել

Երկնքի հետազոտության Կատալինա ծրագրում օգտագործվում են երկու աստղադիտակներ՝ 1,5 մետրանոց f/2 աստղադիտակը որը տեղակայված է Մաունթ Լեմոնի գագաթին, և 68 սանտիմետրանոց f/1.7 Շմիդտի աստղադիտակը Մաունթ Բիգելոու լեռան մոտ (երկուսն էլ Թուսոնի մոտ)։ CSS-ի հարավային կիսագնդի գործընկեր ծրագիրը, SSS-ը, օգտագործել է 0,5 մետրանոց f/3 Շմիդտի աստղադիտակը Սայդինգ Սփրինգ աստղադիտարանում, Ավստրալիայում։ Բոլոր տեղերում օգտագործվում է միևնույն տեխնոլոգիան, խցիկների ջերմո-էլեկտրիկ սառեցում և միևնուն ծրագրային ապահովում ստեղծված CSS թիմի կողմից։ Խցիկները սառեցվում են մինչև մոտ −100 °C։ Այս խցիկները ունեն 4096×4096 փիքսել ֆորմատ և 1 քառակուսի աստիճան տեսադաշտ 1,5-մետրանոց աստղադիտակի վրա և համարյա 9 քառակուսի աստիճան տեսադաշտ Կատալինայի Շմիդտի աստղադիտակի վրա։

CSS ծրագրով աշխատանքները իրականացվում են սովորաբար ամեն մաքուր գիշեր, բացառությամբ ամբողջական Լուսնի գիշերները։ Հարավային կիսագնդի SSS ծրագիրը Ավստրալիայում ավարտվեց 2013 թվականին ֆինանսավորման ավարտից հետո[1]։

Հայտնաբերումներ

խմբագրել

2005 թվականին CSS ծրագիրը դարձավ Երկրին մոտեցող աստերոիդների հետազոտող ամենաարդյունավետ ծրագիրը, անցնելով ԼԻՆԵԱՐ ծրագրին ։ CSS ծրագրի շրջանակներում այդ տարուց սկսած հայտնաբերվեցին 310 Երկրին մոտեցող աստերոիդներ 2005 թվականին, 396 2006 թվականին, 466 2007 թվականին, և 564 2008 թվականին[2]։

Նշանակալի հայտնաբերումներ

խմբագրել
Փոքր մոլորակ Հայտնաբերման ամսաթիվ Նկարագիր
2006 JY26 6 մայիսի 2006 Լուսնին և Երկրին շատ մոտ անցում 2006 թվականի մայիսի 9–10, և կարող է բախվել Երկրին 2073 թվականի մայիսի 3-ին[3]
2007 WD5 20 նոյեմբերի 2007 Մարսին մոտ անցում 2008 թվականի հունվարի 8-ին[4][5]
2007 TU24 11 հոկտեմբերի 2007 Մոտ անցում Երկրի մոտով 2008 թվականի հունվարի 29-ին[6]
2008 TC3 October 6 հոկտեմբերի 2008 Բախվել է Երկրին 2008 թվականի հոկտեմբերի 8-ին[7]
2012 XE133 12 դեկտեմբերի 2012 Այժմ ժամանակավորապես համաուղեծիր է Վեներայի հետ[8]
2014 AA 1 հունվարի 2014 Բախվել է Երկրին 2014 թվականի հունվարի 2-ին[9][10][11]

CSS և SSS թիմեր

խմբագրել

CSS ծրագրի թիմը ղեկավարում է Էրիկ Քրիստենսեն Արիզոնայի համալսարանից։

CSS թիմում են՝

  • Էրիկ Քրիստենսեն (գլխավոր հետազոտող)
  • Սթիվեն Լարսոն
  • Ալեքս Գիբս
  • Ալբերտ Գրաուեր
  • Ռիչարդ Հիլ (լքել է թիմը)
  • Ռիչարդ Կովալսկի
  • Ջեսս Ջոնսոն
  • Ֆրենկ Շելի
  • Ռոզ Մաթենի
  • Դ. Քարսոն Ֆալս
  • Գրեգորի Լեոնարդ
  • Ռոբ Սիման

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Safi, Michael (2014 թ․ հոկտեմբերի 20). «Earth at risk after cuts close comet-spotting program, scientists warn». The Guardian. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 25-ին.
  2. Երկրին մոտեցող աստերոիդների հայտնաբերման ստատիստիկան Արխիվացված 2017-04-03 Wayback Machine Ներկայացված ՌՇԼ-ի կողմից ցույց է տալիս տարբեր ծրագրերով հայտնաբերված աստերոիդների քանակները ըստ տարիների
  3. Steve Chesley, Paul Chodas and Don Yeomans (2011 թ․ սեպտեմբերի 15). «2006 JY26 Earth Impact Risk Summary». NASA/JPL Near-Earth Object Program Office. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 11-ին.
  4. «Catalina Sky Survey Discovers Space Rock That Could Hit Mars». Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 22-ին.
  5. Steve Chesley, Paul Chodas and Don Yeomans (2008 թ․ հունվարի 9). «2007 WD5 Mars Collision Effectively Ruled Out - Impact Odds now 1 in 10,000». NASA/JPL Near-Earth Object Program Office. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 9-ին.
  6. «Asteroid to Miss Earth Tonight». Washington Post. 2008 թ․ հունվարի 28. Վերցված է 2008 թ․ հունվարի 28-ին.
  7. «Asteroid to be harmless fireball over Earth». CNN. 2008 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 7-ին.
  8. de la Fuente Marcos, Carlos; de la Fuente Marcos, Raúl. «Asteroid 2012 XE133, a transient companion to Venus». Monthly Notices of the Royal Astronomical Society. 432 (2): 886–893. arXiv:1303.3705. Bibcode:2013MNRAS.432..886D. doi:10.1093/mnras/stt454.
  9. «The First Discovered Asteroid of 2014 Collides With The Earth». NASA JPL. 2014 թ․ ապրիլի 27. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 30-ին.
  10. Farnocchia, Davide; Chesley, Steven R.; Brown, Peter G.; Chodas, Paul W. (2016 թ․ օգոստոսի 1). «The trajectory and atmospheric impact of asteroid 2014 AA». Icarus. 274: 327–333. Bibcode:2016Icar..274..327F. doi:10.1016/j.icarus.2016.02.056.
  11. de la Fuente Marcos, C.; de la Fuente Marcos, R.; Mialle, P. (2016 թ․ հոկտեմբերի 13). «Homing in for New Year: impact parameters and pre-impact orbital evolution of meteoroid 2014 AA». Astrophysics and Space Science. 361 (11): 358 (33 pp.). arXiv:1610.01055. Bibcode:2016Ap&SS.361..358D. doi:10.1007/s10509-016-2945-3.

Արտաքին հղումներ

խմբագրել