Ֆրանչեսկա դա Ռիմինի (իտալերեն՝ Francesca da Rimini, Francesca da Polenta, 1259, Ռավեննա - 1285[1], Գրադարա, Պեզարո է Ուրբինո, Մարկե, Պապական մարզ), ազնվական իտալական տիկին, Դանթեի «Աստվածային կատակերգություն» պոեմի գործող անձ, ողբերգական սիրո գրական տիպար։

Ֆրանչեսկա դա Ռիմինի
Դիմանկար
Ծնվել է1259
ԾննդավայրՌավեննա
Մահացել է1285[1]
Մահվան վայրԳրադարա, Պեզարո է Ուրբինո, Մարկե, Պապական մարզ
ԳերեզմանSant'Agostino, Rimini
Մասնագիտությունբանաստեղծուհի և գրող
ԱմուսինGiovanni Malatesta?
Ծնողներհայր՝ Guido I "the Elder" da Polenta?
 Francesca da Rimini Վիքիպահեստում

Ֆրանչեսկա դա Ռիմինին Ռավեննայի սինյոր Գուիդո դա Պոլենտայի դուստրն էր։ Նրան ամուսնացրին Ռիմինիի ազնվական Ջանչոտտո Մալատեստայի հետ, որը կաղ ու տգեղ էր։ Այդ ամուսնությունը, որը կնքվեց իրար հետ երկար ժամանակ գժտված երկու իշխանավորների միջև խաղաղությունը վերահաստատելու համար, թելադրված էր զուտ քաղաքական նկատառումներով։ Ապա Ֆրանչեսկան սիրահարվեց Ջանչոտտոյի եղբորը՝ Պաոլոյին. մի օր երկուսն էլ հանցանքի վրա բռնվեցին և սպանվեցին ամուսնու կողմից։ Ֆրանչեսկան հորաքույրն էր Ռավեննայի սինյոր Գուիդո Նովելլո դա Պոլենտայի, որի մոտ մոտ ապաստանեց աքսորական Դանտեն իր կյանքի վերջին տարիներին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #118684396 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանչեսկա դա Ռիմինի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանչեսկա դա Ռիմինի» հոդվածին։