Մարկե (Marche), վարչական մարզ Իտալիայում, Ապենինյան թերակղզու հյուսիս-արևելքում։
Ընդգրկում է Անկոնա, Պեզարո և Ուրբինո, Ասկոլի Պիչենո, Մաչերատա գավառները։ Տարածությունը 9, 7 հազար կմ² է, բնակչությունը 1358, 4 հազար մարդ (1980)։ Գլխավոր քաղաքն ու նավահանգիստը՝ Անկոնա։
Ռելիեֆը լեռնա-բլրային է։ Ծովամերձ նեղ շերտը կտրտված է Տրոնտոյի, Մետաուրոյի և Պոտենցայի գետահովիտներով։ Ագրարային մարզ է։ Զբաղվում են հացահատիկի, շաքարի ճակնդեղի մշակությամբ, խաղողագործությամբ, անասնապահությամբ, շերամապահությամբ, ձկնորսությամբ։ Կան նավթավերամշակման, նավաշինական, քիմիական, թղթի, ցեմենտի, ծխախոտի, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։
- ↑ Իտալիայի ազգային վիճակագրական ինստիտուտ — 1926.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 323)։
|