Ֆումարոլ
Ֆումարոլ (իտալ.՝ fumarola - հրաբխի ծխացող ճեղք, լատին․՝ fuma - ծուխ), փոքր ճեղքեր և ճեղքվածքներ, որոնցով բարձրանում են մագմայից (առաջնային ֆումարոլ) և դեռևս չսառած լավային հոսքերից ու պիրոկլաստիկ նստվածքներից (երկրորդային ֆումարոլ) անջատվող տաք գազերը։
Ֆումարոլները հանդիպում են հրաբխի խառնարանում, լանջերին և ստորոտին։ Ֆումարոլի�� գազի անջատումը հաճախ ընթանում է ճնշման ազդեցությամբ և ուղեկցվում աղմուկով։
Տես նաև
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆումարոլ» հոդվածին։ |