Ֆիլիպ Իվանովսկի (մակեդոներեն՝ Филип Ивановски, մայիսի 1, 1985(1985-05-01)[1], Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[2]), հյուսիսմակեդոնացի ֆուտբոլիստ, «ՌօՊՍ» ակումբի հարձակվող։

Ֆիլիպ Իվանովսկի
Քաղաքացիությունը  Հյուսիսային Մակեդոնիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 1, 1985(1985-05-01)[1] (39 տարեկան)
Ծննդավայր Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[2]
Հասակ 186 սանտիմետր
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
Հյուսիսային Մակեդոնիա Վարդար
Հյուսիսային Մակեդոնիա Ռաբոտնիչկի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002—2003 Հյուսիսային Մակեդոնիա Ռաբոտնիչկի 9 (0)
2004 Հյուսիսային Մակեդոնիա Ալյումինա
2004—2007 Հյուսիսային Մակեդոնիա Մակեդոնիա 48 (32)
2007—2008 Լեհաստան Դիսկոբոլիա 33 (7)
2008—2010 Լեհաստան Պոլոնիա (Վարշավա) 44 (15)
2010—2011 Կիպրոսի Հանրապետություն Էթնիկոս (Ախնաս) 15 (1)
2011—2012 Հյուսիսային Մակեդոնիա Վարդար 31 (23)
2012—2013 Ղազախստան Աստանա 21 (3)
2014—2016 Հյուսիսային Մակեդոնիա Վարդար 61 (21)
2016—2017 Հյուսիսային Մակեդոնիա Ռաբոտնիչկի 34 (7)
2017 Սերբիա Յավոր 18 (3)
2018— Ֆինլանդիա ՌօՊՍ 0 (0)
Ազգային հավաքական
Հյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա (մինչև 21) 4 (1)
2009—2012 Հյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա 8 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 7 ապրիլի, 2018:

Կենսագրություն

խմբագրել

Ակումբային կարիերա

խմբագրել

Ֆիլիպ Իվանովսկին հանդես է եկել «Վարդար» և «Ռաբոտնիչկի» ակումբների երիտասարդական կազմերում։ Դրանից հետո խաղացել է «Ալյումինա» ակումբում։ 2004 թվականի ամռանը տեղափոխվել է Սկոպիե քաղաքի «Մակեդոնիա» ակումբ։ 2005/06 մրցաշրջանում թիմի հետ միասին զբաղեցրել է երկրորդ տեղը Մակեդոնիայի առաջնությունում՝ զիջելով «Ռաբոտնիչկի» ակումբին։ Ֆիլիպ Իվանովսկին 22 գոլով դարձել է երկրորդ լավագույն ռմբարկուն՝ զիջելով Ստևիցա Ռիստիչին, որը խփել էր 27 գոլ։ Այդ մրցաշրջանում թիմը նվաճել է նաև Մակեդոնիայի գավաթը՝ եզրափակչում հաղթելով «Շկենդիային» (3:2). Ֆիլիպ Իվանովսկին դարձել է գոլի հեղինակ ավելացված ժամանակում։ 2006/07 մրցաշրջանի երկրորդ կեսում անցկացրել է 16 խաղ և խփել 10 գոլ։

2007 թվականի ձմռանը տեղափոխվել է լեհական «Դիսկոլոբիա» ակումբ, որը նրա համար վճարել է 800 000 եվրո։ Էքստրակլասում նորամուտը կատարել է 2007 թվականի մարտի 3-ին՝ «Վիձևի» դեմ խաղում (0:0)[3]։ 2007 թվականին թիմի հետ միասին նվաճել է Լեհաստանի գավաթն ու Լեհաստանի սուպերգավաթը։

2008 թվականի ամռանը տեղափոխվել է Վարշավայի «Պոլոնիա», որտեղ նորամուտը նշել է 2008 թվականի օգոստոսի 16-ին՝ Կրակովի «Վիսլոյի» դեմ տնային խաղում (0:2)[4]։ «Պոլոնիայի» կազմում իր առաջին գոլը խփել է 2008 թվականի օգոստոսի 23-ին «Լոձի» դեմ խաղում (1:2)[5]։ 2008 թվականի օգոստոսի 29-ին կայացած «Շլյոնսկի» դեմ հաջորդ խաղում (3:0)[6] Իվանովսկին ձևակերպել է հեթ-տրիկ։

Կարիերան հավաքականում

խմբագրել

Ֆիլիպ Իվանովսկին հանդես է եկել Մակեդոնիայի մինչև 21 տարեկանների հավաքականում։ Մակեդոնիայի Հանրապետության ազգային հավաքականում նորամուտը կատարել է 2009 թվականի հունիսի 10-ին՝ Իսլանդիայի դեմ տնային խաղում (2:0)[7]՝ հանդիպման 66-րդ րոպեին փոխարինելով Ակո Ստոյկովին և 86-րդ րոպեին գրավելով Գուննլեյֆեր Գունլեյֆսոնի պաշտպանած դարպասը։

Ձեռքբերումներ

խմբագրել
  • Մակեդոնիայի Հանրապետության առաջնության արծաթե մեդալակիր (1) – 2005/06
  • Մակեդոնիայի առաջնության բրոնզե մեդալակիր (1) – 2006/07
  • Մակեդոնիայի գավաթակիր (1) –2005/06
  • Լեհաստանի գավաթակիր (1) – 2006/07
  • Ղազախստանի գավաթակիր (1) – 2012
  • Լեհաստանի սուպերգավաթի դափնեկիր (2) – 2007, 2008

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպ Իվանովսկի» հոդվածին։