Կուր
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կուր (այլ կիրառումներ)
Կուր գետ (Գուգարքի և Թիֆլիսի բարբառներով՝ Քուռ, թուրքերեն՝ Kura, վրաց.՝ მტკვარი - Մտկվարի, ադրբ.՝ Kür), գետ Հայկական լեռնաշխարհում և Կասպից ծովի ավազանում։ Սկիզբ առնելով Կարմիր Փորակ լեռնաշղթայի հյուսիսային ստորոտներում (Կարսի մարզի Արդահանի շրջանի Գյոլեի տեղամասում, ներկայումս՝ Թուրքիայում), Կուրը հոսում է դեպի Վրաստան՝ հասնելով Ադրբեջան, որտեղ այն միանում է Արաքսին և թափվում Կասպից ծով։ Կուր գետի երկարությունը 1113[1] կմ է։ Կուր անվան ստուգաբանությունը Սալմաստի հայերեն բարբառի տարբերակում «կուռ»՝«ջրի ավազան» է նշանակում։
Կուր | |
---|---|
Կուրը Վրաստանում | |
Բնութագիր | |
Երկարություն | 1113 |
Ավազանի մակերես | 188 000 կմ² |
Ջրի ծախս | ≈575 |
Ջրահոսք | |
Ակունք | Հայկական լեռնաշխարհ |
Ակունքի տեղակայում | Մերդենեկ |
Գետաբերան | Կասպից ծով |
Գետաբերանի տեղակայում | Կասպից ծով |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Մեծ Լիախվի, Քսանի, Արագվի, Ալազան, Կամբեճ, Թյուրյանչայ, Խրամ, Աղստև, Շամխոր, Արաքս, Վերե, Կողբ, Վարագաջուր, Գարգար, Գոռաթիս Ծղալի, Փոցխով, Թարթառ, Խաչեն, Լեխուրա, Կարկառ, Ալգետի, Գիրդիմանչայ, Պոդկուրոկ, Կյուրակ, Քյուրակ, Ձեգամ և Ջագիր |
Երկիր | Թուրքիա Վրաստան Ադրբեջան |
Երկրամաս | Արդահանի մարզ, Սամցխե-Ջավախեթի մարզ, Շիդա Քարթլիի մարզ, Մցխեթ-Մթիանեթ, Թբիլիսի և Քվեմո Քարթլիի մարզ |
Ջրահավաք | Կասպից ծովի ավազան |
Անվանում
խմբագրելՀամաձայն ավանդության՝ Կուր գետի անունը դրել են հայոց, վրաց և աղվանից ազգերը՝ ի նշան կուռ բարեկամության։
Հին Հունական աշխարհագետներին հայտնի է եղել հունացված Kyros ձևով։ Ըստ Ստրաբոնի՝ անվանվել է ի պատիվ պարսից արքա Կյուրոս II Մեծի, որոշները կապել են Զևսի դստեր՝ Կուրի անվան հետ։
Կուր գետի ափին գտնվող բնակավայրեր
խմբագրել- Մարդանեկ (Կարսի մարզ)
- Օկամ (Կարսի մարզ)
- Արդահան (Կարսի մարզ)
- Գյուլաբերդ (Կարսի մարզ)
- Ասպինձա (Վրաստան)
- Բորժոմ (Վրաստան)
- Խաշուր (Վրաստան)
- Ագարա (Վրաստան)
- Քարել (Վրաստան)
- Գորի (Վրաստան)
- Կասպի (Վրաստան)
- Ձեգվի (Վրաստան)
- Մցխեթ (Վրաստան)
- Թիֆլիս (Վրաստան)
- Ռուսթավի (Վրաստան)
- Գարդաբան (Վրաստան)
- Մինգեչաուր (Ադրբեջան)
- Եվլախ (Ադրբեջան)
- Զարդոբ (Ադրբեջան)
- Սաբիրաբադ (Ադրբեջան)
- Ալի-Բայրամլի (Ադրբեջան)
- Սալյան (Ադրբեջան)
- Նեֆթեչալա (Ադրբեջան)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ლევან მარუაშვილი, საქართველოს ფიზიკური გეოგრაფია. საქართველოს სსრ ბუნებრივი პირობების ზოგადი დახასიათება და რეგიონული აღწერილობა, გამომცემლობა ცოდნა, თბ., 1964, გვ. 63
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք ��երաբերում են «Կուր» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 26)։ |