Գուգարք նահանգ

Մեծ Հայքի նահանգ
(Վերահղված է Գուգարքից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գուգարք (այլ կիրառումներ)

Գուգարք, Մեծ Հայքի տասներեքերորդ նահանգը։ Հույն պատմիչները հիշատակում են Գոգարենե անվանաձևով։ Ունի էթնիկական ծագում[փա՞ստ]։ Արևելքից սահմանակից է եղել Ուտիք, հարավից՝ Այրարատ, արևմուտքից՝ Տայք նահանգներին, հյուսիսից՝ Վիրքին։ Գուգարքը մթա VIII դ մտել է Ուրարտական, մթա IV-II դդ՝ Երվանդունիների հայկական պետության կազմի մեջ։ Արտաշեսյան և Արշակունի թագավորների ժամանակ Գուգարքը Մեծ Հայքի չորս սահմանապահ բդեշխություններից մեկն էր։ 387–ին, Բյուզանդիայի և Իրանի միջև Մեծ Հայքի բաժանմամբ Գուգարքը, բացառությամբ Տաշիր գավառի, միացվեց Վիրքին։ Գուգարքի կազմում էին Ձորոփոր, Կողբոփոր, Ծոբոփոր, Տաշիր, Թռեղք, Կանգարք, Արդահան, Վերին Ջավախք և Կղարջք գավառները։

Գուգարք
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք Մեծ Հայք
Ներառում է10 գավառ
Գլխավոր քաղաքԱրդահան
Այլ քաղաքներԿաղարջք, Ծոփ, Կողբաքար
Կառավարող տոհմ(եր)Գուգարաց, Միհրանյաններ
Ստեղծվել էՄ.թ.ա. 189
Վերացել էՄ.թ. 387
Ներկայիս երկրներՎրաստան Վրաստան, Հայաստան Հայաստան
Ազգային կազմ
ՊատմականՀայեր
ՆերկաՀայեր, Վրացիներ
Կրոնական կազմ
ՊատմականՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ՆերկաՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի, Վրաց ուղղափառ եկեղեցի Վրաց ուղղափառ եկեղեցի
Գուգարքը Մեծ Հայքի քարտեզի վրա

Վարչական բաժանում

խմբագրել

Գուգարքը կազմված էր հետևյալ 13 գավառներից.

 

Արտահան

խմբագրել

Կենտրոնը եղել է Արդահան քաղաքը։ Արտահանի կարևոր մշակութային կենտրոններից մեկը Վարձունյաց խաչ վանական համալիրն էր։ Արշակունիների թագավորության անկումից հետո մերթ մտել է Հայաստանի, մերթ Վրաստանի կազմի մեջ։ Ըստ թուրքական 14-16-րդ դարերի աղբյուրների՝ Արդահանը թուրքական վարչական բաժանմամբ եղել է Չըլդըրի նահանգի գավառներից մեկը։

Բողնոփոր

խմբագրել

Գավառը գտնվում է Գաջենագետի (այժմ` Մաշավերա) վտակ Բոլնիս գետի ձորահովտում։ Կենտրոնը Բոլնիս (Բողնիս) ավանն էր (հետագայում` Բոլնիս-Խաչեն գյուղը)։ Բողնոփորը, ըստ երևույթին, Գուգարաց բդեշխության կենտրոնական գավառն էր, որտեղ պիտի գտնվեր բդեշխների նստավայր Ցուրտավ կամ Գաջենք քաղաքը, որը տեղադրվում է Գաջենագետի (վրացերեն` Քցիա) միախառնման տեղում։

Կենտրոնը եղել է Ծալկա քաղաքը։ Թռեղք գավառի աշխարհագրական դիրքը համընկնում է ներկայիս Վրաստանի` Ծալկայի մունիցիպալիտետի տարածքին։ Այն Մեծ Հայքի ամենահյուսիսային գավառն էր։ Թռեղքի հյուսիսային բնական սահման էր Թրիալեթի լեռնաշղթան։ Թրիալեթի լեռնաշղթայից սկիզբ է առնում Խրամ գետը։ Պատմական աղբյուրներում այս գավառն հաճախ անվանել են «Երկիրն Թռեղեաց» կամ «Ծաղկայ»։ Ամենահնագույն հիշատակությունը պահպանել է Պլինիոս Ավագը` «Թրիար» ձևով, որից առաջացել է «Թռել-ք», «Թռեղ-ք» արտասանական ձևը։ Այստեղ էր Ցուրտավ քաղաքում նստող բդեշխների ամառանոցը։ Թռեղքում է գտնվում նաև Թրիալեթ հուշարձանախումբը։

Ծոբոփոր

խմբագրել

Կենտրոնը եղել է Ծոփաբերդը։ Ծոբոփոր գավառն ընդգրկում էր Ձոբաց (այժմ` Շուլավեր) գետի հովիտը` մինչև Ձորագետի (Դեբեդ) ստորին հոսանքը, շուրջ 450 կմ² տարածությամբ։ Կենտրոնն էր Ծոբ (Ծոփ) ամրոցը, որի անունով կոչվել է գավառը[1]։ Այն միջնադարյան աչքի ընկնող հուշարձաններից մեկն է։ Ծոբոփորում էր գտնվում Հյուսիսային Հայաստանի պղնձահանության կենտրոն Պղնձահանքը (այժմյան Ախթալայից հյուսիս գտնվող հանքավայրը)։ 627 թ. պարսկական արշավանքի ժամանակ բյուզանդական կայսր Հերակլը Ծոբոփորում հիմնադրել է Սուրբ Աստվածածին եկեղեցին (ներկայիս Ախթալայի վանքը)։

Կանգարք

խմբագրել

Կենտրոնը եղել է Կեչուտ գյուղը։ «Աշխարհացույց»-ում Կանգարքը հիշատակվում է որպես Գուգարքի 6-րդ գավառ։ Այն զբաղեցնում էր Ոսկեպար գետի ձորահովիտը (հիմնականում Հայաստանի Տավուշի մարզի Իջևանի և Նոյեմբերյանի տարածաշրջանները) և որպես ժառանգություն ստացել են Շարայի հետնորդները։ Արշակունյաց թագավորական շրջանում (1-4-րդ դարեր) Գուգարաց բդեշխության կազմում էր և պատկանում էր տեղական փոքր նախարարական տոհմին։ 7-րդ դարի վերջին այն նվաճել են արաբները, 9-րդ դարում, Գուգարքի արևելյան գավառների հետ, Կանգարքը միացվեց հայ Բագրատունիների ոստանին, 10-11-րդ դարերում Կյուրիկյան թագավորության կազմում էր։

Կղարջք

խմբագրել

Գավառի կենտրոնն էր Արտանուջ բերդաքաղաքը։ Նույնացվում է ուրարտական սեպագիր արձանագրություններում հիշատակվող Կատարզա և հին հայկական Գոդերձական տուն գավառի հետ։ Ք.ա. 8-րդ դարի սկզբից ընդգրկվել է Ուրարտու թագավորության, ապա Մեծ Հայքի կազմում։ Արշակունյաց թագավորության անկումից հետո մտել է Վրաց մարզպանության մեջ։ Կղարջքում շարունակել է իշխել հայ նախարարական տներից մեկը, որի ավագը ժառանգաբար կրում էր «Տանուտեր Կղարջքի» տիտղոսը, իսկ գավառը կոչվում էր «տանուտիրություն Կղարջից»։ Դժվարամատույց լեռներով ու անտառներով պատված՝ Կղարջքը 7-8 դարերին եղել է արաբական հալածանքներից փախչող հայերի համեմատաբար ապահով ապաստանը։

Կողբափոր

խմբագրել

Գավառի կենտրոնն էր Կողբաքար բերդաքաղաքը։ 7-րդ դարի «Աշխարհացույց»-ում հիշատակվում է որպես Գուգարքի 3-րդ գավառ։ Տարածքը համապատասխանում է Հայաստանի Նոյեմբերյանի շրջանին։ Արշակունիների օրոք պատկանում էր տեղական Փոքր նախարարական տանը։ 10-11-րդ դարերում եղել է Լոռու թագավորության, իսկ 12-13-րդ դարերում՝ Զաքարյանների իշխանության կազմում։

Ձորափոր (Կայան)

խմբագրել

Տեղակայված էր Աղստև գետի միջին հոսանքում, համապատասխանում էր վաղ միջնադարի Զորոփոր գավառին։ Անունն առաջացել է Կայան բերդի անունից։ Զաքարյանների իշխանության օրոք նախ պատկանել է Մահկանաբերդի Արծրունիներին, ապա՝ Իվանե Զաքարյանի ավատատիրական տանը։ 12-13 դարերում եղել է հայ մշակույթի ու գիտության խոշոր կենտրոններից մեկը։ Այստեղ կառուցվել են նշանավոր ճարտարապետական համալիրներ՝ Նոր Գետիկի, Հաղարծնի, Մակարավանքի, Առաքելոց, Կիրանց, Դեղձնուտի և այլ վանքեր ու եկեղեցիներ։ Կայանում ապրել ու ստեղծագործել են Մխիթար Գոշը, Խաչատուր Տարոնեցին, Գետիկի վանքում ուսանել է Կիրակոս Գանձակեցին։ Մտավոր-ստեղծագործական կյանքի հետագա զարգացումը Կայանում կասեցվել է մոնղոլական նվաճման և հայկական ֆեոդալական իշխանությունների կազմալուծման պատճառով։ Ուշ միջնադարում գավառը կոչվել է Ղրաղի ձոր։

Մանգլյաց փոր

խմբագրել

Մանգլյաց փոր գավառի աշխարհագրական դիրքը մոտավորապես համընկնում է ներկայիս Վրաստանի Թեթրի Ծղարոյի մունիցիպալիտետին։ Ամենայն հավանականությամբ այն գտնվել է Ալ գետի ձորահովտում։ Այժմ այդ վայրում գտնվում է Մանգլիս քաղաքատիպ ավանը։ Այստեղ է գտնվում Մանգելաց Սուրբ Խաչ վանքը։

Ներքին Ջավախք

խմբագրել

Այստեղ է գտնվում Թմկաբերդը։ Գավառի մասին այլ տեղեկություններ չեն պահպանվել։

Շավշեթ

խմբագրել

Գավառի կենտրոնն էր Շատբերդ քաղաք-ամրոցը։ Գավառի մասին այլ տեղեկություններ չեն պահպանվել։

Վերին Ջավախք

խմբագրել

Կենտրոնն Ախալքալաք քաղաքն է։ Մեզ հասած ամենահին գրավոր տեղեկությունը Ջավախքի մասին (որտեղ այն նշվում է որպես «Զաբախաե»/«Զաբախա») Ք.ա. 8-րդ դարի ուրարտական արքա Արգիշտի Ա-ի կողմից կատարված Խոռխոռյան արձանագրությունն է։ Ներկայումս Ջավախք գավառը մտնում է Վրաստանի կազմի մեջ, որտեղ սակայն մինչև այսօր մեծամասնություն կազմում են հայերը։

Կենտրոնը Լոռու բերդն է։ Տաշիր գավառն ընդգրկել է Ձորագետ, Փամբակ, Դեբեդ (վերին և միջին հոսանքը) գետերի ավազանները։ Համապատասխանում է ներկայիս Լոռու մարզի Տաշիրի (նախկին Կալինինոյի), Ստեփանավանի, Գուգարքի և մասամբ Թումանյանի շրջանների տարածքին։ Ք.ա. 8-րդ դարից եղել է Ուրարտուի, ապա Երվանդունիների և Արտաշեսյանների պետության կազմում։ Արշակունյաց թագավորության օրոք (1-5-րդ դարեր) Գուգարքի բդեշխների կալվածն էր։ Արշակունյաց թագավորության անկումից հետո (428), երբ պարսից արքունիքը նվաճված Հայաստանը, Վիրքը, Աղվանքը և Ատրպատականը միավորել է մեկ վարչական միավորի` Հյուսիսային կամ Կապկոհ (Կովկասյան) քուստակի կազմում, Տաշիրը Գուգարքի հետ մտել է Վրաց մարզպանության մեջ։

Քվիշափոր

խմբագրել

Կենտրոնը Քվեշ կամ Քուէշ

Պատմական ակնարկ

խմբագրել

Հույն պատմիչները հիշատակում են Գոգարենե անվանաձևով։ Ունի էթնիկական ծագում։ Արևելքից սահմանակից է եղել Ուտիք, հարավից՝ Այրարատ, արևմուտքից՝ Տայք նահանգներին, հյուսիսից՝ Վիրքին։ Գուգարքը մ.թ.ա. 8-րդ դարում մտել է Ուրարտական, մ․թ․ա IV-II դ.դ.՝ Երվանդունիների հայկական պետության կազմի մեջ։ Արտաշեսյան և Արշակունի թագավորների ժամանակ Գուգարքը Մեծ Հայքի չորս սահմանապահ բդեշխություններից մեկն էր։ 4-րդ դարում Գուգարաց իշխող տողմը դարձան Միհրանյանները։ 387 թվականին, Բյուզանդիայի և Իրանի միջև Մեծ Հայքի բաժանմամբ Գուգարքը, բացառությամբ Տաշիր գավառի, միացվեց Վիրքին։

652 թվականի հայ-արաբական համաձայնագրով Թեոդորոս Ռշտունին վերամիավորել է նաև Գուգարքը։ VIII դարում Գուգարքի արևմտյան գավառները մտել են Տփղիսի արաբական ամիրայության, IX դարի կեսից՝ վրաց Բագրատունիների տիրույթների մեջ, իսկ արևելյան գավառները՝ հայ Բագրատունիների։ 969-970 թվականներին արևելյան Գուգարքում Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածի որդի Գուրգենը հիմնել է թագավորություն՝ Շամշուլդե կենտրոնով։ 1065–ին այս թագավորության կենտրոնը տեղափոխվել է Լոռե բերդաքաղաքը, որի համար այն կոչվել է նաև Լոռու թագավորություն։ XI դարի վերջին և XII դարի սկզբին Լոռու թագավորությունը տիրել են սելջուկ նվաճողները։ Իսկ 1118-1123–ին այն սելջուկներից գրավել է Դավիթ Շինարար թագավորը և տվել վրաց Օրբելիներին։ Ճնշելով Օրբելիների խռովությունը 1177 թվականին՝ վրաց Գեորգի III թագավորը Լոռե բերդաքաղաքը հանձնել է ղփչաղներին, իսկ 1185 թվականից՝ Զաքարյաններին։ XII-XIII դարերում Գուգարքում կալվածներ են ունեցել նաև Մամիկոնյանները և Արծրունիները։ Կյուրիկյանների և Զաքարյանների օրոք արևելյան Գուգարքը եղել է հայ մշակույթի ու գիտության կենտրոն։ Զարգացած էր գորգագործությունը, փայտամշակությունը, մետաղագործությունը։ Արևելյան Գուգարքում ապրել և ստեղծագործել են միջնադարյան ականավոր գիտնականներ Հովհաննես Սարկավագը, Գրիգոր Տուտեորդին և Մխիթար Գոշը։ Գուգարքը եղել է Մեծ Հայքի 15 նահանգներից մեկը և զբաղեցրել է 16,765 քառ. կմ տարածք։ Այն կազմված է եղել 13 գավառներից՝ Ձորոփոր, Կողբոփոր, Ծոբոփոր, Տաշիր, Թռեղք, Կանգարք, Ջավախք վերին, Արտահան, Կաղարջք, Շավշեթ, Մանգլեաց փոր, Քուիշափոր ու Բողնոփոր։ Գլխավոր քաղաքը եղել է Արդահանը։ Գուգարք նահանգը ստեղծվել է մ.թ.ա 189թվականին և վերացել է մ.թ. 387թվականին։ Այն հույն պատմիչների կողմից հիշատակվում է Գոգարենե անունով։ Գուգարքը հյուսիսից սահմանակից է եղել Վիրքին, հարավից՝ Այրարատին, արևմուտքից՝ Տայք նահանգներին և արևելքից՝ Ուտիքին։ Մ.թ.ա. VIII դարում մտել է Ուրարտական և հետո մ.թ.ա. IV-II դարերում՝ Երվանդունիների հայկական պետության կազմի մեջ։ Գուգարքը Արտաշեսյան և Արշակունի թագավորների ժամանակ եղել է Մեծ Հայքի չորս սահմանապահ բդեշխություններից մեկը։ 387թվականին Բյուզանդիայի ու Իրանի միջև Մեծ Հայքի բաժանմամբ Գուգարքը, բացառությամբ միայն Տաշիր գավառի, միացավ Վիրքին։ 652թվականին հայ-արաբական համաձայնագրով Թեոդորոս Ռշտունին վերամիավորել է նաև Գուգարքը։ VIII դարում Գուգարքի արևմտյան գավառները մտել են Տփղիսի արաբական ամիրայության, IX. դարի կեսից՝ վրաց Բագրատունիների տիրույթների մեջ, իսկ արևելյան գավառները՝ հայ Բագրատունիների։ Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածի որդի Գուրգենը 969-970 թվականներին արևելյան Գուգարքում հիմնել է թագավորություն՝ Շամշուլդե կենտրոնով։ 1065թվականին այս թագավորության կենտրոնը տեղափոխվել է Լոռե բերդաքաղաքը, որի համար այն կոչվել է նաև Լոռու թագավորություն։ Սելջուկ նվաճողները Լոռու թագավորությանը տիրել են XI դարի վերջին ու XII դարի սկզբին։ Դավիթ Շինարար թագավորը այն սելջուկներից գրավել է 1118-1123թվականներին ու տվել է վրաց Օրբելիներին։ Վրաց Գեորգի III թագավորը 1177թվականին ճնշելով Օրբելիների խռովությունը՝ նա Լոռե բերդաքաղաքը հանձնել է ղփչաղներին, իսկ 1185թվականին՝ Զաքարյաններին։ Գուգարքում XII-XIII դարերում կալվածներ են ունեցել նաև Մամիկոնյանները ու Արծրունիները։ Արևելյան Գուգարքը Զաքարյանների ու Կյուրիկյանների օրոք եղել է հայ մշակույթի ու գիտության կենտրոն։ Զարգացած էր մետաղագործությունը, գորգագործությունը և փայտամշակությունը։ Արևելյան Գուգարքում ապրել ու ստեղծագործել են միջնադարյան ականավոր գիտնականներ Մխիթար Գոշը, Հովհաննես Սարկավագը և Գրիգոր Տուտեորդին։ Մոնղոլների նվաճումներից հետո Զաքարյանների տիրույթ արևելյան Գուգարքը մտել է Գյուրջիստանի վիլայեթի մեջ։ Մոնղոլների նվաճումներից հետո Զաքարյանների տիրույթ արևելյան Գուգարքը մտել է Գյուրջիստանի վիլայեթի մեջ։

Գրականություն

խմբագրել

Բ․Հարությունյան Մեծ Հայքի Գուգարք աշխարհն ըստ «Աշխարհացոյցի»

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 240