Քեմ Ժիգանդե

ամերիկացի դերասան

Քեմ Ջոսլին Ժիգանդե (անգլ.՝ Cam Joslin Gigandet, օգոստոսի 16, 1982(1982-08-16)[1], Տակոմա, Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկյան դերասան։

Քեմ Ժիգանդե
անգլ.՝ Cam Gigandet
Ծնվել էօգոստոսի 16, 1982 (42 տարեկան)
ԾննդավայրՏակոմա, ԱՄՆ
ԿրթությունAuburn Senior High School? և Սանտա Մոնիկա քոլեջ
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունամերիկացի
Մասնագիտությունդերասան
Ամուսին(ներ)Դոմինիկ Գայզեդորֆ
Երեխա(ներ)

Էվերլի Ռեյ,

Ռեքքեր Ռեդլի

Կենսագրություն

խմբագրել

Քեմ Ժիգանդեն ծնվել է Տակոմայում (Վաշինգտոն նահանգում) 1982 թվականի օգոստոսի 16-ին։ Նրա հայրը՝ Ջեյը, փոքր ռեստորան «The Rock, Wood Fired Pizza & Spirits»-ի սեփականատերն ու կառավարիչն է, որը գտնվում է ԱՄՆ-ի հյուսիս-արևմուտքում[2][3]։ Մայրը՝ Քիմբերլին, տնային տնտեսուհի է, իսկ մեծ քույրը Քեսլին՝ ոճաբան։

Քեմի մանկության տարիները անցել են Աուբրուն քաղաքում, որտեղից 2001 թվականին, միջին դպրոցը ավարտելուց հետո, տեղափոխվեց Կալիֆորնիա և այնտեղ ընդունվեց Սանտա Մոնիկայի հասարակական քոլեջ։ Որտեղ և սկսեց ուսումնասիրել դերասանի հմտությունները[2]։

Առաջին անգամ նկարահանվել է «C.S.I.: Հանցագործության վայրը» հեռուստասերիալու (2000—2009), եպիզոտային դերեր։ Իր կարիերայի սկզբնական էտապում ստացավ ևս երեք դեր՝ «Երիտասարդները և սանձարցակները» (1973—2009), «Միայնակ սրտեր» (2003—2007) և «Ջեքն ու Բոբին» (2004—2005

2004 թվականին կատարեց գլխավոր դեր կարճամետրաժ «Mistaken» ֆիլմում, որից հետո մի քանի տարի վերացավ կինեմատոգրաֆիայի հորիզոններից։ Մեծ կինո վերադարձավ 2007 թվականին, կատարելով չնչին դեր «Ով է քո Քեդդ՞ին»։ Ապա եղավ ինցչ-որ ավելի ընգծված դեր, պտանեկան սպորտային դրամա «Երբեք մի հանձնվիր» (2008) ֆիլմում, իսկ հետո խաղաց երկրորդային դեր միստիկական «Մթնշաղ» (2008) ֆիլմում։

2010 թվականին նկարահանվեց «Բուրլեսկ» ֆիլմում Քրիստինա Ագիլերայի, Էրիկ Դեյնի և Շերի հետ։ Էկրաններին շուտով դուրս եկավ «Հովիվ» ֆիլմը, որտեղ Քեմ Ժիգանդեն գլխավոր կերպարներից էր։

Անձնական կյանք

խմբագրել

2009 թվականի ապրիլի 14-ին ծնվում է Ջիգանդեի և նրա հարսնացու՝ Դոմինիկ Գայզեդորֆի, առաջին դուստրը՝ Էվերլի Ռեյը (Everleigh Ray Gigandet)[4]։ 2013 թվականի հունվարի 23-ին դերասանը որդի է ունենում։ Տղային անվանեցին Ռեքքեր Ռեդլի Ջիգանդե (Rekker Radley Gigandet)[5]։ 2015 թվականի մայիսին հայտնի դարձավ որ զույգը սպասում է երրորդ երեխային։

Համաձայն մի հարցազրույցի՝ Քեմը տիրապետում է մի քանի մարտարվեստների որոշ հմտությունների[6]։

«Ես մի քանի տարի այցելել եմ Կրավ-մագայի և սովորեցի այն, կարծում եմ` դա հաշվի մեջ չի մտնում։ Հիմնական մարտական հմտությունները ես ստացել եմ դեռ պոքր հասակում։ Ես զբաղվում էի կարատեով, ինքնապաշտպանության համար։ Բայց մի քանի ամսից ես արդեն դադարեցի զբաղվել սպորտով։ Ամենաշատ պատրաստությունը պետք եկավ «Երբեք մի հանզնվիր» ֆիլմում, որի համար ես ծախսեցի 6 ամիս, տհաճ ԽՄԽ-ի մարզումներ։ Այդ ֆիլմը ինձ օգնեց սովորել ինչ-որ նոր բան։»

Ֆիլմագրություն

խմբագրել
  • 2003 — C.S.I.: Հանցագործության վայրը, — Մարկ Յանգ
  • 2004 — Երիտասարդները և սանձացակները — Դանիել Ռոմալոտտի
  • 2005—2006 — Ջեքն ու Բոբին — Ռենդի Բոնգարդ
  • 2008Երբեք մի հանձնվիրՌայն Մակքարթի
  • 2008ՄթնշաղՋեյմս
  • 2009 — Չծնված— Մարկ Հարդիգան
  • 2009ՊանդորումԳալոու
  • 2010 — Հինգաստղանի օր — Ջեյք Գիփսն
  • 2010ԷքսպերիմենտՉեյզ
  • 2010 — Բուրլեսկ — Ջեյք Միլլեր
  • 2011 — Հովիվ — Հիքս
  • 2011 — Ինչն է թաքցնում սուտը — Ջոնա
  • 2012 — "Ջերանիմո" ծածկանուն — Stunner, խմբի ղեկավար
  • 2012 — Ազատ տեղափոխոոմ — Ռեյ
  • 2012 — Ստեղծել փոփողություն — Բիշոլ
  • 2013 — Կարմիր ամպ
  • 2013 — The Tin Star — Ջեյք Ֆլին
  • 2013 — Այրիր ինձ — Քարթեր
  • 2014 — Վերջապես կպատասխանես — Ռիչ Ջոնսն
  • 2014 — Արյունոտ վրեժ — Դեռեկ Գրանտ

Մրձանակներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 «Cam Gigandet». Նյու Յորք Թայմս. Վերցված է 2012 թ․ հուլիսի 5-ին.
  3. Local News | The Olympian
  4. Jocelyn Vena (2009 թ․ ապրիլի 16). «Twilight Star Cam Gigandet Is A First-Time Dad». MTV. Արխիվացված է օրիգինալից 2009-04-16-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 16-ին.
  5. Natalie Finn (2013 թ․ փետրվարի 6). «Twilight's Cam Gigandet welcomes a son - find out the baby's name». E! Online. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
  6. Эксклюзивное интервью со съёмочной площадки - Кэм Жиганде и High Octane Level of Emotion | Актеры
  7. «EMA Awards Honor Veterans and Newcomers». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 1-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեմ Ժիգանդե» հոդվածին։