Ընդհանուր մենամարտեր, խառը մենամարտեր, խառնամարտ (անգլ.՝ mixed martial arts, MMA), մարտական, ոչ օլիմպիական ֆուլ կոնտակտ սպորտաձև, որում թույլատրվում է թե՛ ուղղահայաց և թե՛ հորիզոնական իրադրություններում կատարել հարվածներ և բռնվածքներ։

Ընդհանուր մենամարտեր
անգլ.՝ Mixed martial arts
Այլ անվանումներԸնդհանուր մենամարտեր
Խառնամարտ
Մարտեր առանց կանոնների
ՄարզիկներԸնդհանուր մենամարտիկ
Օլիմպիական սպորտոչ

Հանդես է գալիս որպես խառը մարտարվեստ՝ պարունակելով բռնցքամարտ, ըմբշամարտ, բրազիլյան ջիու ջիցու, մուայ թայ, քիքբռնցքամարտ, կարատե, ձյուդո և այլ մարտաոճերի բաղադրիչներ։

Ըստ որոշ վարկածների, ժամանակակից խառնամարտը սերում է Հին Հունաստանի օլիմպիական խաղերում անցկացվող պանկրաթեոն մարզաձևից։ Նմանատիպ մրցումներ անցկացվել են նաև 20-րդ դարի սկզբին՝ Եվրոպայում, Ճապոնիայում և խաղաղօվկիանոսյան երկրներում։ 1920-ականներից Բրազիլիայում զարգացող և ժողովրդայնություն վայելող վալե տուդո կոչվող սպորտաձևը բրազիլյան մի ընտանիքի կողմից 1993 թվականին մտցվում է ԱՄՆ, որից անմիջապես հետո հիմնադրվում է «UFC» (Ultimate Fighting Championship) մարտական կազմակերպությունը, ինչը մինչ օրս համարվում է աշխարհի գլխավոր մարտական առաջնությունը։

Բազմաթիվ փոփոխությունների ենթարկվելով, սպորտաձևը մեծ ժողովրդայնություն է վայելում նաև փեյ-փեր-վյու վարձույթում՝ մրցելով բռնցքամարտի և պրոֆեսիոնալ ըմբշամարտի հետ[1]։

Չնայած նրան, որ նախկինում մրցաշարերն ունեցել են նվազագույն կանոններ, սպորտը դիտվել է որպես «արյունալի սպանդ»։ Հետագայում կազմակերպիչները ստեղծել են կանոններ, ապահովել մարզիկների անվտանգությունը և հավաքել նոր հանդիսատես[2]։ Շնորհիվ այդ ջանքերի՝ ժամանակակից «մարտեր առանց կանոնների»-ն համարվում է ամենաարագ զարգացող սպորտի տեսակներից մեկը[3], որի մասին վկայում է Փեյ փեր վյու վաճառքը, զանգվածային լրատվության միջոցների լուսաբանությունը, այս սպորտով զբաղվող մարզիկների թվի աճը և սպորտաձևի հետ կապված ապրանքների վաճառքը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Թրեմբոու, Այվեն (2007 թ․ մարտի 1). «2006 թվականի դրությամբ ՓՓՎ-ներից ստացված «UFC»-ի եկամուտը կազմել է 200 միլիոն ԱՄՆ դոլար». «MMA Weekly». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 18-ին.
  2. «UFC History - Complete Martial Arts.com». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 05-09-2010-ին.
  3. «Դանա Ուայթը կանանց ММА-ի մասին». AllBoxing.ru. 2010 թ․ հունիսի 30. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ընդհանուր մենամարտեր» հոդվածին։