Քաղաքական սպանություն
Քաղաքական սպանություն, քաղաքական գործչի կամ հասարակական գործունեություն ծավալող այլ անձի դիտավորությամբ սպանություն, որը կատարվում է քաղաքական, գաղափարական կամ ռազմական պատճառներով։ Այն իրականացվում է քաղաքական նպատակներին հասնելու համար (պատճառները կարող են լինել հեղաշրջում, թշնամական կազմակերպության բաժանում և այլն), միայնակ, ահաբեկչական կազմակերպություններով և/կամ պետությունների հատուկ ծառայություններով։
Ենթակատեգորիա | • սպանություն • կանխամտածված սպանություն | |
---|---|---|
Պատճառ | քաղաքական բռնություն |
Պատմություն
խմբագրելԱռաջին փաստագրված քաղաքական սպանությունը եղել է Գեդալիայի՝ Վավիլոնի Իուդայի փոխարքայի սպանությունը, որը տեղի է ունեցել մ.թ.ա. 586 թվականին և նկարագրվել է մարգարե Իերեմիայով։
Հայտնի քաղաքական սպանությունների զոհեր են եղել Ֆիլիպ II Մակեդոնացին և Գայ Հուլիոս Կեսարը[2]։ Չինաստանում կատարվել է մահափորձ Ցին Շի Խուանդիի՝ Չինաստանի առաջին կայսեր վրա։
Միջին դարերում թագավորի սպանությունները հազվադեպ են եղել, բայց ավելի ուշ տիրանական սպանություններն ու քաղաքական պատճառներով սպանությունները կրկին տարածվել են։ Դրանցից մեկը XVI դարում տեղի է ունեցել, երբ սպանվել են Վիլհելմ I Օրանականը և Ֆրանսիայի թագավորներ Հենրիխ III-ը ու Հենրիխ IV-ը։
XIX դարում քաղաքական սպանությունները ավելի տարածվեցին՝ սկսելով լիբերալ ենթակառուցվածք ունեցող կազմակերպությունների կողմից, ինչը արտահայտվեց ռուսական «народовольцев» (19-րդ դարում Ռուսաստանի հեղափոխական խմբերից մեկը, որը ձգտել է իրականացնել սոցիալիստական հեղափոխություն) գործողություններով, որոնցից մեկի հետևանքով սպանվեց կայսր Ալեքսանդր II-ը։
ԱՄՆ-ի նախագահներից և պետական գործիչներից սպանվել են Աբրահամ Լինքոլնը, Ջեյմս Գարդֆիլդը, Ու��լյամ Մակ-Քինլին, Ջոն Քենեդին և նրա եղբայր Ռոբերտը[3]։
Ավստրո-Հունգարական թագավորության Ֆրանց-Ֆերդինանդի ժառանգորդի սպանությունը դարձավ Առաջին համաշխարհային պատերազմի սկսման պատճառը։
Լայն ճանաչում է ձեռք բերել Տրոցկու սպանությունը, որը տեղի է ունեցել, երբ նա գտնվում էր Մեխիկոյում։ Սպանությունը կատարվել է 1940 թվականին դրա հրամանը տրվել էր Սովետական Միության ղեկավար Իոսիֆ Ստալինի կողմից[4]։
Հայտնի է նաև ԱՄՆ իշխանությունների կողմից Ֆիդել Կաստրոյին սպանելու անհաջող փորձը՝ Կուբայի հեղափոխության հաղթանակից հետո։ Ամերիկյան իշխանությունները նաև կապ ունեցել են Չիլիի գեներալ Ռենե Շնայդերի սպանության հետ, ինչպես նաև՝ անուղղակիորեն՝ առաջին կարգի կապիտան Արտուրո Արայայի մահվան հետ։
Չիլիի հատուկ ծառայություն «ԴԻՆԱ»-ն, Աուգուստո Պինոչետի իշխանության ընթացքում, իրականացրել է չիլիացի քաղաքական գործիչ-էմիգրանտներ Կառլոս Պրատսի և Օրլանդո Լետելյերի սպանությունները, ինչպես նաև՝ փորձել սպանել Բերնարդո Լեյտոնին, ով ստացած վնասվածքների հետևանքով ստիպված դադարեցրել է իր քաղաքական գործունեությունը։
1948 թվականին կրոնական հետևորդների կողմից սպանվել է Մահաթմա Գանդին, 1951 թվականին՝ Պակիստանի վարչապետ Լիակատ Ալի Խանը, իսկ 1995 թվականին՝ Իսրայելի վարչապետ Իցհակ Ռաբինը։ Հնդկաստանի վարչապետների շարքում սպանվել են Ինդիրա Գանդին 1984 թվականին և նրա որդի Ռաջիվ Գանդին 1991 թվականին[5]։ 1986 թվականին Շվեդիայի վարչապետ Ուլոֆ Պալմեն սպանվեց կրակոցներով, իսկ 1993 թվականին Շրի-Լանկայի նախագահ Ռանասինգհե Պրեմադասը մահացավ պայթյունի հետևանքով[6]։
Դասակարգային և քաղաքական պայքարի սրման պայմաններում քաղաքական սպանությունները հաճախ մեծածավալ բնույթ են կրել։ Այսպես, առաջին ռուսական հեղափոխության (1905-1907թվականներ) ընթացքում, 1905 թվականի հոկտեմբերից մինչև 1906 թվականի վերջ, հեղափոխականներն ու ահաբեկիչները սպանել և վիրավորել էին 3611 պետական պաշտոնյաների և քաղաքացիական անձանց։ 1907 թվականին սպանությունների թիվը անցել է 4500-ից, իսկ հեղափոխության ճնշումից հետո՝ 1908 թվականին, զոհվել էր շուրջ 3900 մարդ։ 1908-1910 թվականներին գրանցվել է մոտ 20,000 ահաբեկչական գործողություն և հեղափոխական կողոպուտ, որոնք հանգեցրել են 3783 մարդու մահվան և 3851-ի վիրավորվելուն[7]։
21-րդ դարում մի շարք քաղաքական գործիչներ դարձան քաղաքական սպանությունների զոհեր։ Այդ թվում են եղել Լիբանանի վարչապետ Ռաֆիկ Հարիրը, ում սպանությունը տեղի է ունեցել 2005 թվականին[8]։ Հարիրը սպանվել է Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման ընթացքում՝ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով։ Այդ իրադարձությունը լուրջ քաղաքական աղմուկ առաջացրեց Լիբանանում և տարածաշրջանում[9]։
Նիդերլանդների քաղաքական գործիչ Պիմ Ֆորտեյնը սպանվել է 2002 թվականին, նախընտրական քարոզարշավի ընթացքում կրակոցից։ Ֆորտեյնը հայտնի էր իր հակամիգրանտ քաղաքականությամբ և բռնի դիրքորոշմամբ, ինչն էլ նրան դարձրել էր վիճաբանությունների կենտրոն։
Պակիստանի վարչապետ Բենազիր Բհուտտոն սպանվե է 2007 թվականին, երբ մասնակցում էր քարոզարշավի։ Նրա սպանությունը կատարվել է հրաձգության միջոցով։ Բհուտտոն եղել է Պակիստանի առաջին կին վարչապետը, նա դեմ էր սահմանափակող ռեժիմին, այդ թվում՝ զինվորականներին։ Նա մահացել է պայթյունի հետևանքով։
Գվինեա-Բիսաուի նախագահ Ժուան-Բերնար դե Վիեյրան սպանվել է 2009 թվականին։ Վիեյրան եղել է հայտնի ռազմաքաղաքական ղեկավար, և նրա սպանությունը կապված էր իշխանության դիմակայությունների և պետության կայունության հետ։
Հայտնի է նաև Հայիթի նախագահ Ժովենել Մոյիզի սպանությունը 2021 թվականին, նա սպանվել է իր նստավայրում կազմակերպված հարձակուման հետևանքով։ Սպանությունն առաջացրեց քաղաքական ճգնաժամ երկրում։
2022 թվականին սպանվել է Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեն՝ կրակոցների պատճառով իր քարոզարշավի ընթացքում։ Աբեն, որը եղել էր Ճապոնիայի ամենաերկարակյաց վարչապետը, սպանվել է իր քաղաքականության նկատմամբ հակակրանք ունեցող անձանց կողմից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Niinistö, Lauri (1998). «Chemistry and Politics: Edvard Immanuel Hjelt (1855–1921)». The Chemical Educator. 3 (5): 1–15. doi:10.1007/s00897980247a. S2CID 97163876.
{{cite journal}}
:|first1=
missing|last1=
(օգնություն) - ↑ Newton, Michael (2014). «Famous Assassinations in World History». doi:10.5040/9798400649974.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ Cohen, Norm (2000-02). Berliner, Emile (20 May 1851–03 August 1929), inventor. American National Biography Online. Oxford University Press.
- ↑ Ellman, Michael (2005-09). «The Role of Leadership Perceptions and of Intent in the Soviet Famine of 1931 – 1934». Europe-Asia Studies. 57 (6): 823–841. doi:10.1080/09668130500199392. ISSN 0966-8136.
{{cite journal}}
: hair space character in|title=
at position 78 (օգնություն) - ↑ Webb, Emma (2019-03-27). Finding the right balance in counter-extremism. Routledge. էջեր 132–157. ISBN 978-0-429-46909-1.
- ↑ Webb, Emma (2019-03-27). Finding the right balance in counter-extremism. Routledge. էջեր 132–157. ISBN 978-0-429-46909-1.
- ↑ Суряев В. Н. В целях «охранения порядка и внутренней безопасности». Армия и общественная безопасность (1900—1917 гг.) // Военно-исторический журнал. — 2018. — № 2. — С.4—11.
- ↑ Assassination. Palgrave Macmillan. ISBN 978-1-137-38659-5.
- ↑ Eylon, Dina Ripsman (2000-02). Zeitlin, Solomon (31 May 1892 ?–28 December 1976), historian and scholar of religion. American National Biography Online. Oxford University Press.