Փիթեր Արնեթ
Փիթեր Գրեգ Արնեթ (նոյեմբերի 13, 1934[1][2], Riverton / Aparima, Southland District, Սաութլենդ, Նոր Զելանդիա և Նոր Զելանդիա), ամերիկացի լրագրող, ծագումով՝ նոր զելանդացի[4]։ «Թեժ կետում» կատարած աշխատանքի շնորհիվ դարձել է 20-րդ դարի վերջի և 21-րդ դարի սկզբի պատերազմի ամենահայտնի թղթակիցներից մեկը։ Փիթերը նաև հայտնի է դարձել իր մի շարք սկանդալային զեկույցների և լրահաղորդումների շնորհիվ։
Փիթեր Արնեթ անգլ.՝ Peter Arnett | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 13, 1934[1][2] (90 տարեկան) |
Ծննդավայր | Riverton / Aparima, Southland District, Սաութլենդ, Նոր Զելանդիա կամ Նոր Զելանդիա |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Նոր Զելանդիա |
Կրթություն | Waitaki Boys' High School? |
Մասնագիտություն | լրագրող, հաղորդավար և թղթակից |
Պարգևներ և մրցանակներ | |
Peter Arnett Վիքիպահեստում |
Վիետնամ
խմբագրելՓիթեր Արնեթը 1960 թվականից աշխատել է Հարավարևելյան Ասիայում։ Նա գրեթե մինչև վերջ լուսաբանել է Վիետնամի պատերազմը (հիմնականում Ասսոշեյթեդ պրես) գործակալության համար, որը շատ անգամ ամերիկացի զինվորների հետ մեկնում էր մարտական առաքելությունների։ Արնեթն ականատես է եղել այնպիսի խոշոր իրադարձությունների, ինչպիսիք են՝ «Starlite» գործողությունը, X-Ray վայրէջքի գոտում տեղի ունեցած մարտը (ճակատամարտ Յա-Դրանգ հովտում) և 1875 թվականին տեղի ունեցած մարտը (Դակ-Տոյի ճակատամարտ)։ 1972 թվականին նա ուղեկցում էր հակապատերազմական ակտիվիստների մի խումբ, որոնք այցելում էին Հանոյ, որպեսզի վերցնեին ամերիկացի օդաչուներին, որոնք ազատվել էին Հյուսիսային Վիետնամի իշխանությունների կողմից։ Իր զեկույցներում Արնեթը նկարագրել է պատերազմի իրականությունը, որը նյարդայնացրել էր Վիետնամում «Ազատ աշխարհ» ուժերի գլխավոր հրամանատար Ուիլյամ Ուեսթորլանդին և ԱՄՆ նախագահ Լինդոն Բ. Ջոնսոնին։ Նրա զեկույցներից ամենահայտնին Բենչե քաղաքի համար մղվող ճակատամարտի մասին զեկույցն էր, որը տեղի է ունեցել 1968 թվականի հարձակման ժամանակ։ Ամերիկացի անանուն սպայի կողմից «Հարկավոր էր ոչնչացնել քաղաքը, որպեսզի փրկեր իրեն» մեջբերած այս արտահայտությունը անպիջապես քննադատվել է Վիեննայում ամերիկյան քաղաքականության քննադատնների կողմից։ Այնուհետև նրան մեղադրել են այս արտահայտությունը տարածելու համար։ Ըստ վետերաններից մեկի, այդ արտահայտությունն իրականում արտասանվել է, սակայն ըստ երևույթին, Արնեթն այն դուրս է հանել համատեքստից։ Վիետնամում կատարած աշխատանքի համար Արնեթը 1968 թվականին ստացել է Պուլիցերյան մրցանակ՝ միջազգային զեկուցման համար։ 1975 թվականին Սաիդոնի անկումից հետո նա մնացել է քաղաքում և հարցազրույց վերցրել հյուսիս-վիետնամցի զինվորներից։
Ծոցի պատերազմ
խմբագրել1981 թվականից մինչև 1999 թվականները Փիթեր Արնեթն աշխատել է CNN-ում։ Նրա «աստղային ժամը» 1999 թվականի Ծոցի պատերազմն էր։ Մարտական գործողությունների սկզբում Արնեթը արևմտյան կողմի միակ լրագրողն էր, որը հեռուստատեսությամբ լուսաբանում էր Բաղդատից, հաճախ՝ օդապարիկներով ու ռմբակոծումներով։ Իրաքի քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին նրա հաղորդումները բացասաբար էին ընկալվում ԱՄՆ վարչակազմի կողմից, և ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ նրան մեղադրել են հակահայրենասիրական լրագրության մեջ։ Սակայն Արնեթը մնում է Բաղդատում, և պատերազմի կեսին հարցազրույց վերցնում Սադդամ Հուսեյնից։ Արնեթի հաղորդմամբ, լայն արձագանք է ստացել բազմազգ ուժերի կողմից Բաղդատի մերձակայքում մանկական կաթի գործարանը ռմբակոծելու մասին լուրը։ Սպիտակ տունն անմիջապես հայտարարել է, որ այդ ձեռնարկությունն օգտագործվել է զանգվածային ոչնչացման զենքի բաղադրիչներ արտադրելու համար, իսկ մանկական սնունդը պարզապես քողարկում էր։ Արնեթը շարունակում էր պնդել իրենը։ Վեճը այդպես էլ չլուծվեց։
Հեռացում CNN-ից
խմբագրել1997 թվականի մարտին Արնեթը հարցազրույց է վերցրել այդ ժամանակաշրջանում քիչ հայտնի Օսամա բեն Լադենից։ Սակայն շուտով ավարտվում է CNN-ում նրա աշխատանքը, ինչը պայմանավորված էր նրա մասնակցությամբ պատրաստված հեռուստածրագրի շուրջ բռնկված սկանդալով։ Ծրագիրը, որը ցուցադրվել է 1998-ի հունիսին, վերաբերում էր «Tailwind» գաղտնի գործողությանը, որը 1970 թվականին իրականացրել էին Լաոսում ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը։ Պարզվում է, որ այս գործողության նպատակը Լաոս գյուղում թաքնված ամերիկայի անապատային զինվորներին ոչնչացնելն էր, և որ գործողությունն օգտագործում էր ՄԱԿ-ի կողմից դասակարգված նյարդակաթվածահարական զարին գազը՝ որպես զանգվածային ոչնչացման զենք։ Պենտագոնի հետաքննությունն ամբողջությամբ հերքեց այդ երկու մեղադրանքները։ Իր հերթին CNN-ը անցկացրեց ներքին հետաքննություն, որի արդյունքում պարզեց հրապարակված տեղեկատվության անճշտությունը։ Սկանդալային հեռարձակման պրադյուսերները հեռացվեցին հեռուստաընկերությունից։ Արնեթը ևս ստիպված եղավ հեռանալ Պենտագոնի ճնշումից։
Իրաքի պատերազմ
խմբագրել2001 թվականին Արնեթը լուսաբանել է Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական գործողությունը։ 2003 թվականի մարտին նա NBC-ի և «National Geograpic» ամսագրի անունից կրկին հայտնվել է Իրաքում՝ լուսաբանելու «Իրաքի ազատ» գործողությունը։ Նա մարտի 31-ին հարցազրույց է տվել Իրաքի պետական հեռուստատեսությանը՝ ասելով, որ ռազմական գործողությունների նախնական պլանը ձախողվել է։ Այս մեկնաբանությունը հանգեցրել է նրա նկատմաամբ հերթական սկանդալին և մի շարք լրատվամիջոցների հետ համագործակցությունից հրաժարվելուն։ Այնուհետև, նրան անմիջապես վարձել է բրիտանական տաբլոիդ «Daily Miirror»-ը, որը հայտնի է Իրաքի պատերազմի վերաբերյալ իր քննադատությամբ, ինչպես նաև հունական և բելգիական հեռուստաալիքներով։
Անձնական կյանք
խմբագրել1964 թվականին Արնեթն ամուսնացել է վիետնամուհի Նինա Նգուենի հետ, որից ամուսնալուծվել է 1983 թվականին։ Նրանք ունեին երկու երեխա՝ դուստր՝ Էլզան և որդին՝ Էնդրյուն։ 1990-ականների սկզբին նա կրկին ամուսնացել է։ Արնեթը «Ուղիղ հեռարձակում մարտի դաշտից. Վիետնամից մինչև Բաղդատ, 35 տարի աշխարհի պատերազմի գոտիներում» (Live from the Battlefield: From Vietnam to Baghdad, 35 Years in the World’s War Zones; 1994) գրքի հեղինակն է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ https://isd.georgetown.edu/programs/awards-lectures/weintal-prize/
- ↑ «Peter Arnett». RosettaBooks. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 13-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիթեր Արնեթ» հոդվածին։ |