Գրադարձություն
(Վերահղված է Տրանսլիտերացիաից)
Գրադարձությունը որևէ գրի՝ այբուբենի վերարտադրությունն է՝ փոխարկումը մի այլ այբուբենով, երբ որ մեկ գրի համակարգի յուրաքանչյուր նշանը (կամ նշանների հերթականությունը) փոխարկվում է ուրիշ գրի համակարգի նույն նշանով (կամ նշանների հերթականությամբ)։ Օրինակ՝ ռոմանականացումը՝ ոչ լատինատառ գրերի վերարտադրությունն է՝ ընդլայնված լատինական այբուբենով՝ հնչյունատարբերիչ նշանների և տառակապակցությունների օգտագործմամբ։
Գրաֆիկական փոխարկումը լինում է 4 տեսակների՝
- մեկ նշանը՝ մեկ նշանով.
- մեկ նշանը՝ նշանների հերթականությայմբ.
- մի քանի նշանների հերթականությունը՝ մեկ նշանով.
- մի քանի նշանների հերթականությունը՝ մի քանի նշանների հերթականությամբ, որոնք չեն համապատասխանում յուրաքանչյուրն առանձին-առանձին փոխարկված նշաններին։
Տես նաև
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 195)։ |