Տիգրան Քրիստոսդուրյան
Տիգրան Լևոնի Քրիստոսդուրյան (մարտի 19, 1919, Ախալցխա, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 28, 1973, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ վիրաբույժ, վնասվածքաբան-օրթոպեդ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1970)։ Բժշկական ծառայության մայոր[1]։
Ծնվել է | մարտի 19, 1919 |
---|---|
Ծննդավայր | Ախալցխա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 28, 1973 (54 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | վիրաբույժ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1968) և պրոֆեսոր (1970) |
Մանկաբույժ Անահիտ Քրիստոսդուրյանի հայրը։
Կենսագրություն
խմբագրելՏիգրան Քրիստոսդուրյանը ծնվել է 1919 թվականին Ախալցխայում։ 1941 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1950-1959 թվականներին եղել է Հոկտեմբերյանի (այժմ` Արմավիրի) շրջանային հիվանդանոցի վիրաբույժ, բաժանմունքի վարիչ, 1960-1961 թվականներին աշխատել է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտում, 1961-1968 թվականներին` Երևանի բժշկական ինստիտուտի հոսպիտալային վիրաբուժության, 1968-1973 թվականներին` վնասվ��ծքաբանության և նյարդաբուժության ամբիոններում։ 1950-1973 թվականներին եղել է Հայաստանի վիրաբույժների գիտական ընկերության անդամ[1]։
Աշխատանքները վերաբերում են Հայաստանում գյուղատնտեսական վնասվածքների առաջացման պատճառներին ու դրանց կանխարգելման միջոցառումների կազմակերպմանը[1]։ Հեղինակ է «Վնասվածքներ» (ռուսերեն, 1967 թվական) և ��Արյունահոսություն» (ռուսերեն, 1968 թվական) ուսումնական ձեռնարկների[2]։
Երկեր
խմբագրել- «Сельскохозяйственный травматизм и его профилактика», Е., 1960.
- «Десмургия», 1963.
Գրականություն
խմբագրել- Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с. ISBN 99930-1-001-7.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.