Տատյանա Ավերինա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝չմշկորդ
Երկիր՝ ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 25, 1950(1950-06-25)
Ծննդավայր՝Նիժնի Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ՝օգոստոսի 22, 2001(2001-08-22) (51 տարեկան)
Մահվան վայր՝Մոսկվա, Ռուսաստան
Հասակ՝165 սանտիմետր[1]
Քաշ՝61 կիլոգրամ[1]
Ռուսական փոստային նամականիշ, 2013 թ

Տատյանա Բորիսովնա Ավերինա (ամուսնական ազգանունով՝ Բարաբաշ, հունիսի 25, 1950(1950-06-25), Նիժնի Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 22, 2001(2001-08-22), Մոսկվա, Ռուսաստան[2]), խորհրդային արագասահորդուհի։ Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոնուհի (1976), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1976)։

Կենսագրություն

խմբագրել

Մանկու�� հետաքրքրվել է սպորտով, 12 տարեկանում ընդունվել Բուրեվեստնիկ ընկերության մանկապատանեկան մարզադպրոց[3]։ Նրա առաջին մարզիչը եղել է Անտոնինա Իվանովնա Վերեինան։ 1970 թվականին Չելյաբինսկում՝ Յակով Մելնիկովի հուշամրցաշարում հաջող մրցելույթից հետո Տատյանան ընդգրկվել է ԽՍՀՄ հավաքականի կազմում[4]։

Ամուսինը՝ Վլադիմիր Բարաբաշը (1951-2012), նույնպես չմշկասահորդ էր, միջազգային կարգի սպորտի վարպետ։

1970-ականներին Տատյանա Բարաբաշը լավագույն չմշկասահորդներից մեկն էր աշխարհում. կրկնակի օլիմպիական չեմպիոնուհի, օլիմպիական կրկնակի բրոնզե մեդալակիր, աշխարհի բազմակի չեմպիոն, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն և աշխարհի ռեկորդակիր։

Ինսբրուկում ելույթ ունենալուց հետո ամուսնացել է, ունեցել երկու որդի[5]։ 1970-ականների վերջին տեղափոխվել է Մոսկվա և ակտիվ սպորտին հրաժեշտ տալուց հետո աշխատել որպես մարզիչ, մասնակցել վետերանների մրցումների[4]։

Մահացել է 2001 թվականին ստամոքսի քաղցկեղից[4]։ Թաղվել է Մոսկվայում՝ Տրոեկուրովյան գերեզմանատանը[6]։

Նիժնի Նովգորոդի արհեստական սահադաշտերից մեկը կրում է Տատյանա Ավերինայի անունը[4]։

Մարզական նվաճումներ

խմբագրել
  • 1976 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի չեմպիոն 1000 մ (1.28.43 րոպե. օլիմպիական ռեկորդ) և 3000 մ (4.45.19 րոպե) մրցատարածություններում։
  • 1978 թվականի աշխարհի չեմպիոն բազմամարտում (186,891 միավոր), 1000 մ (1,29,56 րոպե) և 1500 մ (2,21,44 րոպե) մրցատարածություններում։
  • 1974-1976 թվականների աշխարհի առաջնության բազմամարտի արծաթե մեդալակիր։
  • 1976 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր 500 մ (43,17 վրկ.) և 1500 մ (2,17,96 րոպե) մրցատարածություններում։
  • Արծաթե և բրոնզե մեդալակիր 1974-1976, 1978, 1979 թվականների աշխարհի առաջնություններում, առանձին մրցատարածություններում։
  • 1980 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից (18-րդ տեղը՝ 1500 մ մրցատարածությունում)։
  • 1979 թ. ԽՍՀՄ բացարձակ չեմպիոնուհի.
  • 1973-1975թթ., 1978թ., 1979թ. ԽՍՀՄ բազմակի չեմպիոնուհի սպրինտերային բազմամարտում և առանձին մրցատարածություններում։
  • 500, 1000 և 1500 մ չմշկավազքերում, դասական և սպրինտերական բազմամարերում բազմաթիվ ռեկորդների հեղինակ։

Մեդալներ

խմբագրել
 
Տատյանա Ավերինան 1975 թ.

Կարևորագույն մրցումներում Տատյանա Ավերինայի նվաճած մեդալները.

Մրցումները Ոսկե մեդալ Արծաթե մեդալ Բրոնզե մեդալ
Ձմեռային օլիմպիադա 1976 (1,000 մ)

1976 (3,000 մ)

1976 (500 մ)

1976 (1,500 մ)

Արագասահքի աշխարհի առաջնություն 1978 1974

1975 1976

Արագասահքի աշխարհի առաջնություն
Արագասահքի Եվրոպայի առաջնություն
ԽՍՀՄ-ի չմշկասահքի առաջնություն 1979
ԽՍՀՄ-ի արագասահքի առաջնություն 1973

1974 1975

Աշխարհի ռեկորդներ

խմբագրել

Չմշկասահորդուհու իր կարիերայի ընթացքում Տատյանա Ավերինան սահմանել է աշխարհի 11 ռեկորդ։

Մրցաձևը Արդյունքը Տարեթիվը Մրցասպարեզը
1,500 մ 2:14.00 1 ապրիլի 1974 Մեդեո
1,000 մ 1:26.40 2 ապրիլի 1974 Մեդեո
մինի համակցված 180.089 2 ապրիլի 1974 Մեդեո
500 մ 41.70 11 մարտի 1975 Մեդեո
1,500 մ 2:09.90 11 մարտի 1975 Մեդեո
1,000 մ 1:26.12 12 մարտի 1975 Մեդեո
մինի համակցված 176.930 12 մարտի 1975 Մեդեո
1,000 մ 1:25.28 22 մարտի 1975 Մեդեո
500 մ 41.06 29 մարտի 1975 Մեդեո
1,000 մ 1:23.46 29 մարտի 1975 Մեդեո
սպրինտ. համակցված 168.285 29 մարտի 1975 Մեդեո

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Olympedia — 2006.
  2. Great Russian Encyclopedia (2006), Moscow: Bol'shaya Rossiyskaya Enciklopediya Publisher, vol. 1
  3. Boris Khavin (1979). All about Olympic Games (Russian) (2nd ed.). Moscow: Fizkultura i sport. էջ 528.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Победители Зимних Олимпийских игр». Большая Олимпийская энциклопедия. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 25-ին.
  5. Валиев Б. (2002 թ․ ապրիլի 6). «Великая конькобежка не вписалась в крутой поворот судьбы». Советский спорт. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 13-ին.
  6. «Могила Т. Б. Барабаш». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.

Գրականություն

խմբագրել
  • Барабаш (Аверина) Татьяна Борисовна // Олимпийская энциклопедия / Павлов С. П.. — М.: Советская энциклопедия, 1980. — 415 с.
  • Аверина Татьяна Борисовна // Большая олимпийская энциклопедия / автор-составитель В. Л. Штейнбах. — Москва: Олимпия Press, 2006.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տատյանա Ավերինա» հոդվածին։