Վոգո
Վոգո (նորվ.՝ Vågå), կոմունա Նորվեգիայի Օպլանդ ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Վոգոմու բնակավայրն է։ Պաշտոնական լեզուն նյունորսկն է։ Զբաղեցնում է 1330.25 կմ² տարածք։ Որպես Նորվեգիայի ֆյուլքե՝ ստեղծվել է 1838 թվականի հունվարի 1-ին[1]։
Վոգո նորվ.՝ Vågå | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Նորվեգիա | ||||
Կարգավիճակ | Կոմունա | ||||
Մտնում է | Օպլանդ ֆյուլքե | ||||
Վարչկենտրոն | Վոգոմու | ||||
Հիմնական լեզու | Նյունորսկ | ||||
Բնակչություն (2007) | 3717 (237 տեղ) | ||||
Տարածք | 1330.25 (68 տեղ) | ||||
Հիմնադրված է | 1838 թ. | ||||
Սահմանակցում է | Լեշա, Դվորե, Սել, Նուր Ֆրոն, Էյստրե Սլիդրե, Վանգ և Լոմ | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
ISO 3166-2 կոդ | 0515 | ||||
vaga.kommune.no | |||||
Վոգոի զինանշանը
խմբագրելՎոգո կոմունայի զինանշանը հաստատվել է 1985 թվականի օգոստոսի 23-ին և իրենից ներկայացնում է կարմիր գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա պատկերված դիմացի ոտքերը առաջ պարզած դեղին գույնի եղջերու։ Նման խորհրդանիշի ընտրությունը պայմանավորված է Հենրիկ Իբսեն «Պեր Գյունտ» գրքի մոտիվներով[1]։
Բնակչություն
խմբագրելՀամաձայն 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ Վոգո կոմունայում բնակվում է 3717 մարդ։ Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում հիմնականում պահպանվել է նույն մակարդակի վրա՝ փոքր նվազման շեղումով[1]։
Պատկերասրահ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Store norske leksikon.(նորվ.)
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոգո» հոդվածին։ |