Վլադիմիր Ֆիլիպի Տրիբուց ( ռուս.՝ Влади́мир Фили́ппович Три́буц, հուլիսի 28, 1900(1900-07-28), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 30, 1977(1977-08-30), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային զորահրամանատար, Բալթյան նավատորմի հրամանատար (1939—1947), ծովակալ (1943), պատմական գիտությունների դոկտոր (1972)։

Վլադիմիր Տրիբուց
ռուս.՝ Владимир Филиппович Трибуц
հուլիսի 28, 1900(1900-07-28) - օգոստոսի 30, 1977(1977-08-30) (77 տարեկան)
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԶորատեսակԽորհրդային նավատորմ
Կոչումադմիրալ
Հրամանատարն էրRussian Baltic Fleet?
Մարտեր/
պատերազմներ
Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ, Երկրորդ համաշխարհային պատերազմ, Առաջին համաշխարհային պատերազմ, Tallinn Defensive?, Լենինգրադի շրջափակում, Արևելյան Պրուսիայի գործողություն և Vyborg–Petrozavodsk Offensive?
ԿրթությունՆ. Գ. Կուզնեցովի անվան ռազմածովային ակադեմիա
Պարգևներ
«Պատվո լեգեոն» շքանշան «Պատվո լեգեոնի» կոմանդոր Պատվո լեգիոնի շքանշանակիր Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Կարմիր դրոշի շքանշան Ուշակովի շքանշան Նախիմովի շքանշան Order of Ushakov, 1st class Կարմիր Աստղի շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «Քյոնիսբերգ գրավելու համար» մեդալ «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» մեդալ «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ «Խորհրդային բանակի և նավատորմի 30-ամյակի» հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 40-ամյակ» հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ Մեդալ «Լենինգրադի 250-ամյակի առթիվ» Գրյունվալդի խաչի 1-ին աստիճանի շքանշան և Արիության խաչ

Կյանք և գործունեություն

խմբագրել

Ծնվել է 1900 թվականին Սանկտ Պետերբուրգում: 1918 թվականին ծառայության է անցել նավատորմում և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ մասնակցել մարտական գործողությունների Վոլգայում և Կասպից ծովում: 1926 թվականին ավարտել է Մ. Վ. Ֆրունզեի անվան բարձրագույն ռազմածովային դպրոցը, 1932 թվականին՝ ռազմածովային ակադեմիան: 1932 - 1936 թվականներին ծառայել է Բալթյան նավատորմի նավերում (Պարիժսկայա Կոմունա և Մարատ ռազմանավեր), ղեկավարել Յակով Սվերդլով ռազմանավը։ 1938 թվականի փետրվարից մինչև 1939-ի ապրիլը ծառայել է որպես Բալթյան նավատորմի շտաբի պետ, 1939-1947 թվականներին՝ այդ նավատորմի հրամանատար:

Պատերազմի մոտենալուն զուգընթաց՝ Տրիբուցը մտավախությամբ նկատեց գերմանացիների թշնամական գործունեության աճող վկայությունները: 1940 թվականի ամռանը նա «նախաձեռնեց Բալթյան նավատորմի շտաբի տեղափոխումը Լենինգրադի մոտ գտնվող Կրոնշտադտ ամրոցի պատմական հանգրվանից Տալլինի նավահանգիստ՝ երկու հարյուր մղոն դեպի արևմուտք», չնայած անվտանգության հետ կապված հինախնդիրներին և նոր բազա կառուցելու դժվարություններին։ [2] Հունիսի 19-ին նա Բալթյան նավատորմը հասցրեց «պատրաստականության թիվ 2 աստիճանի», ինչը նշանակում էր նավերի վառելիքով լիցքավորում և անձնակազմի զգոնության մակարդակի բարձրացում, իսկ հունիսի 21-ի ուշ երեկոյան (հենց գերմանական ներխուժման նախօրեին) տեղափոխց « պատրաստականության թիվ 1» աստիճանի։ Օգոստոսի 17-ին նրան հանձնարարվեց Լենինգրադի պաշտպանության կազմակերպումը։ [3]

Լենինգրադի պաշարման ժամանակ նավատորմի առաջատար հրամանատար լինելով՝ Տրիբուցը ղեկավարել է Տալլինի խորհրդային տարհանումը, 1941-1943 թվականներին կազմակերպել ռազմական գործողություններ՝ ի պաշտպանություն Կրոնշտադտ և Օրանիենբաում նավահանգիստների, նավատորմի ռազմաօդային ուժերով հակահարձակումներ է կազմակերպել՝ Լենինգրադը թշնամու օդային հարձակումներից պաշտպանելու համար։ Լենինգրադի պաշտպանությանը նրա ակտիվ մասնակցությունը օգնեց քաղաքն ավելի մեծ ավերածություններից փրկելուն, բայց չկարողացավ նացիստական ռմբակոծություններից զերծ պահել նրա արվարձաններում գտնվող ցարական պալատները, մասնավորապես՝ Պետերհոֆի պալատը:

  Հունվարի առաջին տասնօրյակի ավարտին... ես հանդիպեցի Բալթյան կարմրադրոշ նավատորմի հրամանատար, ծովակալ Վ. Ֆ. Տրիբուցին…..Նա հիանալի գիտեր իրավիճակը ամբողջ Մերձբալթյան ռազմաբեմում…. Մենք հատկապես համերաշխորեն գլուխ բերեցինք մեր ընդհանուր առաջադրանքի կատարումը՝ Կուռլյանդիայից դուրս չթողնել հակառակորդի «Հյուսիս» զորախումբը: Նավատորմի հրամանատարը սիրով ինձ առաջարկեց առափնյա պաշտպանության համար անհրաժեշտության դեպքում օգտագործել ինչպես իր կործանիչ ռազմաօդային դիվիզիան, այնպես էլ երկաթուղային ծանր հրետանու դիվիզիոնները: Այդ առաջարկը ձեռնտու էր մեզ…
- Խորհրդային Միության հերոս, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյան - Так шли мы к победе. — М: Воениздат, 1977. — С. 489,490.
 

1946 թվականի մարտից մինչև 1947 թվականի մայիսը Տրիբուցը ղեկավարել է 8-րդ նավատորմը (Բալթյան նավատորմ): 1947 թվականի մայիսի 28-ին նշանակվել է հեռավորարևելյան զորքերի նավատորմի պետի տեղակալ։ 1948 թվականի հունիսին հետ է կանչվել Մոսկվա։ 1948 թվականի սեպտեմբերից մինչև 1949 թվականի հունվար ծառայել է որպես Լենինգրադի ռազմական և ռազմածովային դպրոցների ղեկավար և ծովային ավագ սպա, 1949 թվականի մարտից մինչև 1951 թվականի դեկտեմբեր՝ ԽՍՀՄ նավատորմի հիդրոգրաֆիական վարչության պետ։ 1948 թվականի հունիս- սեպտեմբեր ամիսներին և 1949 թվականի հունվար-մարտ ամիսներին գտնվել է գլխավոր հրամանատարի տրամադրության տակ։

Տրիբուցը 1961 թվականի փետրվարին թոշակի է անցել, որից հետո, անդրադառնալով ռազմական պատմությանը, ստեղծել է ավելի քան 50 աշխատություն (այդ թվում՝ չորս գիրք)՝ զգալի տեղ հատկացնելով Բալթյան նավատորմի ռազմական պատմությանը և Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում դրա մարտական գործողությունների լուսաբանմանը: Գիտական այդ աշխատանքների հանրագումարը նկատի առնելով՝ 1970 թվականին նրան շնորհվել է պատմական գիտությունների դոկտորի աստիճան:

Վլադիմիր Տրիբուցը վախճանվել է 1977 թվականի օգոստոսի 3-ին: Թաղվել է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը:

Հիշատակ

խմբագրել

Վլադիմիր Տրիբուցի անունով կոչվել են փողոցներ Սանկտ Պետերբուրգում ու Կալինինգրադում, նրա պատվին են կոչվել նաև Խաղաղօվկիանոսյան նավատորմի Ծովակալ Տրիբուց հակասուզանավային մեծ ռազմանավը (ականակիր), Բալթյան նավատորմի պետերբուրգյան հրամանատարական կետի բունկերը[4]:

Պարգևներ

խմբագրել
  • Լենինի երկու շքանշան
  • Կարմիր դրոշի շքանշան ՝ չորս անգամ
  • Ուշակովի շքանշան, 1-ին աստիճան, երկու անգամ
  • Նախիմովի 1-ին աստիճանի շքանշան
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան
  • Կարմիր աստղի շքանշան
  • Արժանավորության լեգեոնի հրամանատար (ԱՄՆ)
  • Գրյունվալդի խաչ, 1-ին աստիճան (Լեհաստան, 21.05.1946)[5]
  • Քաջերի խաչ (Լեհաստան, 19.12.1968)[6]
  • Հոբելյանական մեդալ «Ի նշանավորումն Վլադիմիր Իլիչ Լենինի ծննդյան 100-ամյակի»
  • Մեդալ՝ «Լենինգրադի պաշտպանության համար»
  • Մեդալ՝ «Քյոնիգսբերգի գրավման համար»
  • «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
  • «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի քսան տարի» հոբելյանական մեդալ
  • «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի երեսուն տարի» հոբելյանական մեդալ.
  • «Բանվորագյուղացիական կարմիր բանակի XX տարի» հոբելյանական մեդալ
  • «Խորհրդային բանակի և նավատորմի 30 տարի» հոբելյանական մեդալ.
  • «ԽՍՀՄ զինված ուժերի 40 տարի» հոբելյանական մեդալ
  • «ԽՍՀՄ զինված ուժերի 50 տարի» հոբելյանական մեդալ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Трибуц Владимир Филиппович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Harrison E. Salisbury, The 900 Days: The Siege Of Leningrad (Da Capo Press, 2003: 0-306-81298-3), p. 16.
  3. Salisbury, The 900 Days, p. 224.
  4. Глезеров С. Бункер командующего Краснознаменным Балтийском флотом адмирала Владимира Трибуца обязательно станет музеем // Санкт-Петербургские ведомости от 24.04.12024
  5. Информация о награждении в ОБД «Память народа» Արխիվացված 2022-01-08 Wayback Machine.
  6. Информация о награждении в ОБД «Память народа» Արխիվացված 2022-01-08 Wayback Machine.

Աղբյուրներ

խմբագրել
  • Словарь Биографический Морской, Սանկտ Պետերբուրգ, LOGOS, 2001 թ.5-87288-128-2:

Աշխատություններ

խմբագրել
  • Подводники Балтики атакуют. (Գրոհում են Բալթիկայի սուզանավորդները) — Л.: Лениздат, 1963.
  • Балтийцы наступают ( Բալթյան նավատորմի նավաստիները գրոհում են ): Կալինինգրադ, 1968 թ.
  • Балтийцы вступают в бой ( Բալթյան նավատորմի նավաստիները մարտի են բռնվում ): Կալինինգրադ, 1972 թ.
  • Балтийцы сражаются ( Բալթյան նավատորմի նավաստիները մարտնչում են): Կալինինգրադ, 1975 թ.
  • Краснознамённый Балтийский флот в разгроме противника под Ленинградом // Военно-исторический журнал. — 1974. — № 2. — С. 11—18.
  • Краснознамённый Балтийский флот в разгроме противника в Прибалтике // Военно-исторический журнал. — 1974. — № 9. — С. 23—31.
  • Трибуц В. Ф. Моонзунд наш! // Пароль — «Победа!» / составитель Я. Ф. Потехин, лит. запись и обработка М. П. Стрешинского и И. М. Франтишева, под общей редакцией Ф. Самойлова. — Л.: Лениздат, 1969. — С. 563—582. — 648 с. — (Воспоминания об участии авиации в обороне города, Ленинград, оборона 1941—1944 гг. Воспоминания и записки). — 90 000 экз.

Գրականություն Վլադիմիր Տրիբուցի մասին

խմբագրել
  • Кол. авт. под руководством С. А. Макарова // Книга Памяти Военной академии Генерального штаба Вооружённых Сил Российской Федерации. — М., 2016. — С. 344.
  • Михайловский Н. Г. Адмирал Трибуц. — М.: Политиздат, 1982. — 96 с. — (Герои Советской Родины). — 200 000 экз.
  • Лурье В. М. Адмиралы и генералы Военно-Морского Флота СССР в период Великой Отечественной и Советско-японской войн (1941-1945). — СПб.: Русско-Балтийский информационный центр «БЛИЦ», 2001. — 280 с. — 1000 экз. — ISBN 5-86789-102-X
  • Герои битвы за Ленинград (биографический словарь). — СПб.: Судостроение, 2005. — С.220.
  • Гринкевич В. И., Корсунский М. Адмирал Трибуц (Биографический очерк). — Таллинн: Ээсти раамат, 1980. — 143 с.
  • Доценко В. Д. Морской биографический словарь. — СПб.: Логос, 1995. — 496 с. — 3000 экз. — ISBN 5-87288-095-2
  • Трибуц Владимир Филиппович // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  • Скрицкий Н. В. — М.: Центрполиграф, 2012. — ISBN 978-5-227-03745-9«Флагманы Победы. Трибуц Владимир Филиппович». Արխիվացված է օրիգինալից 2013-01-20-ին. Վերցված է 2013-01-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  • Лубченков Ю. Н. — М.: Вече, 2012. — ISBN 978-5-9533-6498-0«100 великих полководцев Второй мировой. Трибуц Владимир Филиппович». Արխիվացված է օրիգինալից 2013-05-07-ին. Վերցված է 2013-02-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  • Макареев М. В. Балтийский флот в биографиях командующих, 1696—2004. — Севастополь: ЭКОСИ-гидрофизика, 2006.
  • Петросян В. Н. (2008-06-14). «Адмирал В. Ф. Трибуц». Navy.ru. Վերցված է 2013-01-15-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Տրիբուց» հոդվածին։