Վեներսբորգ (շվեդ.՝ Vänersborg), քաղաք Շվեդիայում։

Բնակավայր
Վեներսբորգ
շվեդ.՝ Vänersborg[1]
ԵրկիրՇվեդիա Շվեդիա
ՀամայնքVänersborg?, Վեստերյոտլանդ և Դալսլանդ
Հիմնադրված է1641 թ.
Մակերես1229±0,5 հեկտար
Բնակչություն24 112 մարդ (դեկտեմբերի 31, 2020)[2]
Ժամային գոտիԿենտրոնական եվրոպական ժամանակ և կենտրոնաեվրոպական ամառային ժամ
Փոստային դասիչ46200–46299
Վեներսբորգ (Շվեդիա)##
Վեներսբորգ (Շվեդիա)

Աշխարհագրություն

խմբագրել
 

Քաղաքը գտնվում է Շվեդիայի արևմտյան մասի Վեստերգյոտլանդ նահանգում։ Գտնվում է Շվեդիայի խոշորագույն Վենեռն լճի հարավային ափին` Գյոթա-Էլվ գետի ակունքի մոտ և Գյոթեբորգ քաղաքից 85 կմ հյուսիս-արևելք։

Մինչև 1998 թվականը քաղաքը եղել է Էլվսբորգ հողատիրույթի վարչական կենտրոնը, սակայն վերջինիս՝ հարևաններ Գյոթեբորգ-Բոհուսի և Սքարաբորգի հետ Վեստրա-Գյոտլանդին միավորվելուց հետո դարձել է Վեներսբորգ կոմունայի կենտրոնը։

Վեներսբորգն ունի ցուրտ ծովային կլիմա[3]։

Պատմություն

խմբագրել

Ներկայիս Վեներսբորգը գտնվում է ավելի հին բնակավայրի տարածքում, որը 1644 թվականին քաղաքային կարգավիճակ ստանալու հետ միասին ձեռք բերեց ներկայիս անունը։ Քաղաքը եղել է կարևոր առևտրային կենտրոն և սահմանային կետով ռազմական կայազոր՝ պաշտպանվելով Գյոթա-Էլվ գետի և Վենեռն լճի տրանսպորտային երթուղիներով։ 17-րդ դարում Սկանդինավիայի տարածքում պատերազմի ժամանակ Վեներսբորգը բազմիցս գրավվել և ավերվել է։ 1690 թվականին այն դարձել է Էլվսբորգ հողատիրույթի վարչական կենտրոնը, որը 1998 թվականին ընդգրկվել է Վեստրա-Գյոթալանդ նոր հողատիրույթի կազմում։

1800 թվականին Վեներսբորգում բնակվում էր շուրջ 1500 մարդ։ Թրոլլհեթթե և Գյոթա ջրանցքների կառուցումից հետո քաղաքն արագորեն զարգացել է։ 1834 թվականին աղետալի հրդեհը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է քաղաքի կենտրոնը, այդ պատճառով կենտրոնի շենքերը հիմնականում թվագրվում են 19-րդ դարի երկրորդ կեսին։ 20-րդ դարում Վեներսբորգը դարձավ ծառայությունների ոլորտի խոշոր կենտրոն, իսկ հարևան Թրոլլհեթթանը վերածվեց արդյունաբերական կենտրոնի։

2013 թվականին քաղաքում անցկացվել է հոկեյի աշխարհի առաջնությունը[4]։ 2019 թվականին ևս քաղաքում անցկացվել է հոկեյի աշխարհի առաջնությունը[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Statistiska tätorter 2018 – befolkning, landareal, befolkningstäthetStatistics Sweden, 2019.
  2. Statistiska tätorter 2018 – befolkning, landareal, befolkningstäthetStatistics Sweden, 2021.
  3. «Vanersborg, Sweden Climate Summary». Weatherbase. Վերցված է 2015 թ․ ապրիլի 17-ին.
  4. «Next Bandy World Championships will be held in Vanersborg, Sweden». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 11-ին.
  5. bandynet.ru
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեներսբորգ» հոդվածին։