Վասիլի Կոտլյար
Վասիլի Նիկիտայի Կոտլյար (ուկրաիներեն՝ Василь Федорович Котляр, մայիսի 30, 1931, Գորբանևկա, Պոլտավայի շրջան, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 2, 2011, Պոլտավա, Ուկրաինա), խորհրդային երկրաբան, լրագրող, դրամատուրգ։ Երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր (1947), պրոֆեսոր (1949)։
Վասիլի Կոտլյար ուկրաիներեն՝ Василь Котляр | |
---|---|
Ծնվել է | մայիսի 30, 1931 Գորբանևկա, Պոլտավայի շրջան, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 2, 2011 (79 տարեկան) Պոլտավա, Ուկրաինա |
Մասնագիտություն | լրագրող |
Անդամակցություն | National Union of Journalists of Ukraine? |
Ալմա մատեր | Յարոսլավ Իմաստունի անվան ազգային իրավաբանական ակադեմիա |
Գիտական աստիճան | Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Լենինգրադի լեռնային ինստիտուտը (1926)։ 1929-1950 թվականներին աշխատել է Համամիութենական երկրաբանական ԳՀԻ-ում։ 1963 թվականից ղեկավարում է Մոսկվայի երկրաբանա-հետախուզական ինստիտուտի հազվագյուտ և ցրված տարրերի հանքավայրերի հետախուզության ամբիոնը (1976 թվականից՝ պրոֆեսոր)։
Գիտական գործունեություն
խմբագրելԿոտլյարի շուրջ 250 աշխատությունները վերաբերում են օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանության, հրաբխածին ֆորմացիաների հանքաբերության հարցերին։ Նա առաջին գիտնականներից է, որոնք պարբերաբար հետազոտել են Հայաստանի մետաղային հանքավայրերը։
Նրա գրչին են պատկանում Վայքի, Կապանի, Հանքավանի, Շամշադինի և Հայաստանի այլ հանքային շրջանների մանրամասն նկարագրությունները։ Կոտլյարը լենինյան մրցանակի դափնեկիր է (1972)։
Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 639)։ |