Վանկ

արտասանական նվազագույն միավոր

Վանկ, արտասանական նվազագույն միավոր, որը հնչեղությամբ ավելի ուժեղ է իրեն սահմանազատող հնչյուններից և սերտ արտասանական ամբողջություն է կազմում իր բաղադրիչներով։ Վանկը կապ չունի իմաստային հարաբերությունների կառուցվածքային ձևավորման հետ[* 1]։ Այն մաքուր արտասանական տարբերակ է։

Կենդանի խոսքի հնչերանգային ուժեղացումները, թուլացումներն ու դադարները բնական անհրաժեշտութուն են։ Խոսողը չի կարող հնչյուններն արտասանել օդի մի հոսքով. նրա շնչառությունը չի բավարարի։ Անհրաժեշտ են դադարներ օդի նոր պաշար առնելու համար։ Հնչյունները հավասար ուժգնություն ու տևականություն չունեն, խոսելիս արտասանական ապարատում առաջանում են փակվածքներ ու բացվածքներ, որոնք պայմանավորում են ընդհատումները, թուլացումներն ու ուժեղացումները։ Ուրեմն՝ բառերի մեջ հնչյունների կապակցությունը ուղեկցվում է ուժեղացումների, թուլացումների, դադարների հաջորդությամբ ու նախորդությամբ, որոնք պայմանավորում են վանկի գոյությունը[1]։

Վանկ հասկացությունը լեզվաբանության մեջ ուսումնասիրվում է 2 բնորոշմամբ։ Այն կենսաբանական երևույթ է, այսինքն վանկը դիտվում է որպես ձայն կամ ձայնային խումբ, որը արտասանության ժամանակ մարդու արտասանական ապարատում արտաբերվում է օդի 1 շնչով։ Իր հերթին՝ հնչեղության տեսակետից վանկ ասելով կարող է հասկացվել խոսքի այնպիսի հատված, որի սահմաններում մեկ հնչյունը տարբերակվում է իրեն անմիջապես մոտ գտնվող հնչյունից ամենաբարձր հնչեղությամբ[* 1]։

Երկրորդ բնորոշումը հիմնված է հնչյունների հնչեղության և լարվածության վրա։ Մեր լսողությամբ շատ դյուրին է տարբերել հնչյունների հնչեղությունը։ Ձայնավորներն ու ձայնորդները ավելի հնչեղ են, քան մյուսները։ Եվ եթե մենք որևէ հնչյունաշղթա արտաբերենք, այդ շարքում պարզ կտարբերակվեն հնչյունները՝ ըստ հնչեղության. այդ տարբերության շնորհիվ ամբողջական հնչյունաշղթան կազմում է ալիքաձև մի շղթա՝ հիմնված արտասանվող հնչյունների ուժեղացման ու թուլացման վրա։

Լարվածությունը կապված է ոչ թե մեր լսողության, այլ արտասանական ապարատի աշխատանքի հետ։ Որքան հնչեղ է արտասանվող հնչյունը, այնքան նվազ է մեր արտասանական օրգանների լարումը, և ընդհակառակը։ Այսպիսով՝ եթե հնչեղության տեսակետից ավելի լիահունչ են ձայնավորները, հետո՝ ձայնորդները, շփական ձայնեղները, խուլերը և, վերջում, պայթականները, ապա արտասանական ապարատի լարվածության տեսակետից շարքը շրջվում է։ Ելնելով այդ հատկանիշից՝ ոմանք վանկը համարում են ժամանակային մի հատված, որ պարունակում է հնչեղության ուժեղացում երկու պակաս հնչեղ մոմենտների միջև։ Վանկի մեջ առավելագույն հնչեղություն ու նվազագույն լարվածություն ունեցող հնչունը կոչվում է վանկարար հնչյուն։ Օրինակ՝ «վար» վանկի մեջ այդ հնչյունը «ա»-ն է։ Մյուս հնչյունները՝ «վ»-ն և «ր»-ն, կոչվում են ոչ վանկարար հնչյուններ։ Հայերենում վանկարար են միայն ձայնավորները։ Ըստ հնչեղության՝ առավելագույն լիահունչ է ա ձայնավորը, ապա հաջորդաբար՝ է, օ, ի, ու, ը։

Վանկում հնչյունները հնչեղությամբ խմբավորվում են տարբեր հիմունքով՝ ձայնեղներ, ձայնորդներ, մնացածը՝ խուլեր։

Ընդհանուր տեղեկություններ վանկի մասին

խմբագրել

Եթե լեզվաբանության մեջ հնչույթը համարվում է ձայնային նվազագույն միավոր, ապա վանկը առանձնացվում է որպես արտասանական նվազագույն միավոր կամ խոսքի միավոր։ Վանկի ճիշտ սահմանումը կարող է փոփոխվել տարբեր հեղինակների մոտ, օրինակ միավորը կարող է անվանվել ամենակարճը և ոչ թե ամենաերկարը, այն կախված է տերմինի օգտագործման անբաժանելիությունից, այսինքն անհնարին է նրան տարրալուծել առավել փոքր միավորների։ Վանկը կարող է բաղկացած լինել մեկ կամ մի քանի հնչյուններից, որոնք որոշակի դերով խոսքի շղթայում անմիջականորեն հաջորդում են իրար՝ արտասանության տեսանկյունից անբաժանելի մնալով։

Լեզուների շարքում, որոնց թվին են դասվում ռուսերենը, անգլերենը և ֆրանսերենը, վանկը իմաստային կապ չունի բառի բովանդակության և ձևաբանական բաժնի հետ, որի մասն կազմում է։ Վանկի սահմանումը այդպիսի լեզուներում հանդիսանում է փոփոխվող և կարող է փոփոխվել յուրաքանչյուր փոփոխության դեպքում, բայց քերակության սահմաններում։

Գոյություն ունեն լեզուներ, որտեղ վանկը կոնկրետ կրթություն է, կառուցվածք և սահման, որը խոսքի շղթայում ոչ մի դեպքում չի փոփոխվում։ Տարբեր սեռերի լեզուները՝ չինական կամ վիետնամական լեզուներում, այս յուրահատկության շնորհիվ անվանվում է վանկային (այլ կերպ ասած՝ վանկային կառուցվածքի լեզուներ)։ Վանկերի կայունությունն այս լեզուներում կապված է այն բանի հետ, որ վանկը ներկայանում է որպես առանձին ձևույթի արտահայտման միջոց և փաստացի դառնում է հնչյունաբանական նվազագույն միավոր՝ հնչյունի փոխարեն։ Նման վանկը սահմանվում է որպես սիլաբեմա։

Վանկերի դասակարգումը

I. Ըստ կազմության վանկերը լինում են․

  1. Բաց, որոնք վերջանում են վանկարար հնչյունով, որին չի հաջորդում այլ հնչյուն,
  2. Փակ, որոնք վերջանում են ոչ վանկարար հնչյունով։

Որոշ լեզուներում վանկի երկու տեսակներն էլ օգտագործվում է ակտիվորեն, մյուսներում՝ փակ վանկը բացակայում է։

II. Ըստ ձայնավորների թվի վանկերը լինում են․

  1. Երկար, որի կազմության մեջ ներառում են կամ երկար ձայնավորներ, կամ բաղաձայնների խումբ,
  2. Կարճ, որի կազմության մեջ ունեն կարճ ձայնավորներ և միաժամանակ բացակայում է բաղաձայնների խումբը։

Վանկի երկար և կարճ տարբերակումը բնորոշ է եղել մասնավորապես հին հունարենին և լատինական լեզուներին։ Արդի ժամանակներում այս դասակարգումը բնորոշ է արաբական լեզուներին։

Տառադարձություն

խմբագրել

Միջազգային հնչյունական այբուբենում (ՄՀԱ) վանկատումը նշվում է կետերով ⟨.⟩, ինչպես օրինակ` շըղ․թա, աստ․ղա․նիշ։

Գործնականում ՄՀԱ տառադարձությունը սովորաբար բառերի բաժանվում է բացատների միջոցով։ Հաճախ այս բացատները դիտարկվում են որպես վանկատումներ։ Շեշտի նշանը ⟨ˈ⟩ տեղաադրվում է անմիջապես շեշտված վանկից առաջ, և երբ շեշտված վանկը գտնվում է բառամիջում, շեշտի նշանը նաև մատնանաշու�� է վանկատումը, օրինակ՝ «վերˈջին»։

Բաղադրիչներ

խմբագրել

Տարածված մոդել

խմբագրել

Վանկի կառուցվածքի ամենատարածված մոդելում վանկը կազմված է երեք մասերից, որոնք դասակարգված են երկու խմբի․

Սկիզբ/անլաուտ (ω)

խմբագրել

բաղաձայն կամ բաղաձայնների խումբ, որը նախորդում է վանկի միջուկին,

Հանգ (ρ)
խմբագրել

կազմված է վանկարար հնչյունից և կոդայից,

Վանկարար հնչյուն (ν)

խմբագրել

ձայնավոր կամ կիսաձայն (առկա է գրեթե բոլոր լեզուներում),

Կոդա (κ)

խմբագրել

բաղաձայն կամ բաղաձայնների խումբ, որը հաջորդում է վանկարար հնչյունին։

Վանկը սովորաբար համարվում է աջ ճյուղավորման, երբ վանկարար հնչյունը և կոդան խմբավորված են որպես մեկ հանգ և միայն տարբերակվում են երկրորդ մակարդակում։

Սովորաբար վանկարար հնչյունը վանկի միակ ձայնավորն է։ Սկիզբը այն հնչյունն է կամ հնչյունների խումբը, որը հանդիպում է վանկարար հնչյունից առաջ, իսկ կոդան (բառացի՝ պոչ) այն հնչյունն է կամ հնչյունախումբը, որը հաջորդում է վանկարար հնչյունին։ Որպես մեկ ամբողջություն դրանք կոչվում են խեցի։ Հանգ տերմինը ներառում է վանկարար հնչյունը և կոդան։ «Տուն» միավանկ բառում վանկարար հնչյունը «ու»-ն է, սկիզբը՝ «տ»-ն, կոդան՝ «ց»-ն, հանգը՝ «ուն»-ը։ Այս վանկը կարող է դիտարկվել որպես բաղաձայն-ձայնավոր-բաղաձայն կառույցով վանկ, հապավումով՝ ԲՁԲ։ Լեզուները տարբերվում են վանկի սկզբի, վանկարար հնչյունի և կոդայի կազմի սահմանափակումներով։

Թեև յուրաքանրյուր վանկ ունի վերհատույթային առանձնահատկություններ, սրանք հաշվի չեն առնվում, եթե իմաստաբանորեն չեն համապատասխանում, ինչպես օրինակ` տոնային լեզուներում։

Չինական մոդել

խմբագրել

Ավանդական չինարենի վանկերի կառուցվածքը

խմբագրել
 
Ավանդական վանկի կառուցվածքը չինարենում

Չինարենի վանկային կառուցվածքում սկիզբը փոխարինվում է սկզբնատառով և կիսաձայնով կամ այլ հատույթների պարզ ձևերով, որոնք կոչվում են մեդիալ։ Այս չորս հատույթները խմբավորվում են երկու բաղադրիչների, որոնց միջև տարբերությունը չնչին է․

Սկզբնական (ι)

խմբագրել

ազատ սկիզբ, բացառվում են ձայնորդները

Վերջնական (φ)

խմբագրել

միջին, վանկարար և վանկավերջին բաղաձայնը

Միջին(μ)
խմբագրել

ազատ կիսաձայներ կամ լողացող բաղաձայններ

Վանկարար(ν)
խմբագրել

ձայնավոր կամ վանկարար բաղաձայն

Կոդա (κ)
խմբագրել

Հարավարևելյան Ասիայի լեզվաբանական տարածքի մի շարք լեզուներում, օրինակ՝ չինարենում, վանկային կառույցը ընդլայնված է։ Այն ընդգրկում է լրացուցիչ և ազատ հատույթներ, որոնք հայտնի են մեդիալ (միջին) անունով, որը տեղադրված է սկզբի և հանգի միջև։ Մեդիալը սովորաբար կիսաձայն է, բայց հին չինարենի վերակառուցումը ընդգրկում է ազատ մեդիալներ («ռ»՝ ժամանակակից վերականգնված կառույցներում, «լ»՝ հին տարբերակներում), իսկ միջին չինարենի շատ վերականգնված կառույցները ընգրկում են միջին տարբերություն «ի»-ի և «յ»-ի միջև։ Ինչպես նաև հին և միջին չինարեններից մի շարք վերակազմված կառույցները ընդգրկում են բարդ մեդիալներ՝ «ռյ»,«յի»,«յվ» և «յվի»։ Մեդիալի և հանգի միացությունը կոչվում է վերջնական (final)։

Որոշ լեզվբաններ ժամանակակից չինարենի տարբերակները քննարկելիս փոխարինաբար օգտագործում են «վերջնական» և «հանգ» տերմինները։ Չինարենի ավանդական հնչույթաբանության մեջ կարևոր է հասկանալ «վերջնականի» (ընդգրկում է մեդիալը) և «հանգի» (չի ընդգրկում մեդիալը) տարբերությունները, որպեսզի ավելի պարզ դառնան հանգային բառարանները և աղյուսակները (չինարենի հին գիր), որոնք միջին չինարենի հիմնական աղբյուրներն են հանդիսանում։ Հեղինակները մեծ մասամբ դրանք տարբերակում են՝ վերոնշված սահմանմանը համաձայն։

Բաղադրիչների խմբավորում

խմբագրել
 
Վանկերի ներքին կառուցվածքը

Տառ և երգել բառերի ստորակարգային մոդել

խմբագրել

Հնչույթաբանական մի շարք թեորեմներում վանկային կառույցները ցույցադրվում են որպես ծառային դիագրամներ, աստիճանակարգություն (շարահյուսական որոշ ծառեր նման)։ Ոչ բոլոր հնչույթաբաններն են համաձայն, որ վանկերն ունեն ներքին կառուցվածք։ Իրականում, որոշ հնչույթաբաններ նույնիսկ կասկածի տակ են դնում վանկի՝ որպես տեսական մարմնի գոյությունը։

Վանկի բաղադրիչների շրջանում ստորադասային մոդելը սատարող մի շարք փաստարկներ կան։ Սրանք ավելի շատ են, քան գծային մոդելը սատարողները։ Ստորադասական մոդելներից մեկը խմբավորում է վանկի միջուկը (վանկարարը) և կոդան մի միջանկյալ մակարդակում՝ հանգում։ Ստորադասային մոդելը հիմնվում է չափածոյում վանկարարի և կոդայի միասնական դերի վրա (տառ և գառ բառերի հանգավորումը պայմանավորված է դրանց վանկարարի և կոդայի համընկնմամբ), ինչպես նաև ծանր և թեթև վանկերի տարբերությամբ, որը կարևոր դեր է խաղում հնչույթաբանական գործընթացներում, ինչպես օրինակ հնչյունների փոփոխությունը հին անգլերենում՝ scipu և wordu[2]։

Որոշ լեզուների ավանդական նկարագրություններում վանկը համարվում է ձախ ճյուղավորման, այսինքն սկիզբի և վանկարարի խումբը բարձր մակարդակի միավորից ցած է գտնվում։ Սա կոչվում է հիմք։ Վերջինս հակադրվում է կոդային։

Վանկի հանգը կազմված է վանկարարից և ազատ/կամայական կոդայից։ Սա վանկի այն մասն է, որն օգտագործվում է պոեզիայում հանգերը ստեղծելիս և այն մասը, որը լայնանում է կամ շեշտվում, երբ հռետորը խոսքը լայնացնում է կամ շեշտում։

Հանգը սովորաբար վանկում առաջին ձայնավորից մինչև վերջին բաղաձայնն ընկած հատվածն է։ Օրինակ «առ»-ը գառ, բառ, թառ, տառ բառերի հանգն է։ Այդուհանդերձ, որոշ լեզուներում վանկարարը չպետք է անպայմանորեն ձայնավոր լինի, օրինակ՝ անգլերենի «bottle» և «fiddle» բառերում վանկարարը /l/ բաղաձայնն է։

Ինչպես հանգն է ճյուղավորվում վանկարարի և կոդայի, այնպես էլ վանկարարը և կոդան կարող են բաժանվել բազմաթիվ հնչույթների։ Վանկում հնչույթների քանակային սահմանափակումը կախված է լեզվի կանոններից։ Ճապոներենը և սինո-տիբեթյան լեզուները չունեն բաղաձայնների կուտակումներ/խմբեր վանկի սկզբում կամ վերջում, մինչ շատ արևելաեվրոպական լեզուներ կարող են պարունակել երկուսից ավելի բաղաձայններ վանկի սկզբում կամ վերջում։ Անգլերենում և՛ սկիզբը, և՛ վանկարարը, և՛ կոդան կարող են պարունակել երկու հնչույթ։

Այն վանկերը, որոնք ունեն ճյուղավորված հանգ, այն է կա՛մ փակ վանկ, որը վերջանում է բաղաձայնով, կա՛մ ճյուղավորվող վանկարարով (պարունակում է երկար ձայնավոր կամ երկբարբառ), կոչվում են ծանր վանկեր։ Անունը փոխաբերություն է՝ հմնված վանկարարի կամ կոդայի ճյուղավորվող դիագրամի վրա։

Որոշ լեզուներում ծանր վանկերը ներառում են և՛ երկու ձայնավորներ /ՁՁ/ ( ճյուղավորվող վանկարար), և՛ ձայնավոր+բաղաձայն /ՁԲ/ (ճյուղավորվող հանգ)։ Սա հակադրվում է ձայնավորին /Ձ/, որը թեթև վանկ է։ Մի շարք լեզուներ տարբերակում են երրորդ՝ չափազանց ծանր վանկը, որը կազմված է ՁՁԲ վանկից, որտեղ և՛ վանկարարը, և՛ հանգը ճյուղավորվում են, կամ ՁԲԲ վանկից, որտեղ կոդան կազմված է երկու կամ ավել բաղաձայններից, կամ երկուսից էլ։

Ամանակյան/մորայիկ տեսության մեջ ծանր վանկերը ունեն երկու մորա/ամանակ, մինչ թեթև վանկերը պարունակում են մեկ չափազանց ծանր վանկ։ Ճապոնական հնչույթաբանույթունը հիմնականում հենց այս կերպ է բնութագրվում։

Շատ լեզուներ բացառում են չափազանց ծանր վանկերի գոյությունը, և մեծ թվով լեզուներ բացառում են ցանկացած ծանր վանկի գոյություն։ Որոշ լեզուներ ձգտում են ունենալ վանկերի կայուն կշիռ, օրինակ՝ իտալերենի շեշտված, անավարտ վանկերում կարճ վանկերը համընկնում են փակ վանկերի հետ, մինչ երկար վանկերը համընկնում են բաց վանկերի հետ՝ դառնալով ծանր վանկեր և ոչ թեթև կամ չափազանց ծանր։

Հաճախ ծանր և թեթև վանկերի տարբերակումը որոշվում է շեշտված վանկով։ Այս երևույթը կիրառելի է լատիներենում և արաբերենում։ Մի շարք դասական լեզուներում՝ դասական հունարաեն, դասական լատիներեն, հին թամիլ և սանսկրիտ, պոետիկ մետրի/չափածոյի համակարգը ավելի շատ հիմնված է վանկի կշռի վրա, քան շեշտի։

Վանկատում

խմբագրել

Բառերի գրավոր և բանավոր բաժանումը վանկերի կոչվում է վանկատում։ Մեծ մասամբ բանավոր խոսքում բառերի վանակտումը գրավոր խոսքի վանկատման հիմքն է։ Անգլերենի գրավոր խոսքում վանկերը չեն համապատասխանում բանավոր խոսքի վանկերին հնչյունների և տառերի միջև առկա թույլ համանմանության պատճառով։

Լեզվաբանության այն ճյուղը, որը զբաղվում է հնչյունների դասավորության կանոնների սահմանմամբ, որոշում է, թե որ հնչյուններն են թույլատրելի վանկի կազմում։ Անգլերենը թույլ է տալիս շատ բարդ վանկեր կազմել․ վանկերը կարող են սկսվել նույնիսկ երեք բաղաձայնով (string, splash) և ավարտվել չորս բաղաձայնով (prompts)։ Շատ այլ լեզուներում սահմանափակումները ավելի խիստ են։ Ճապոներենը կոդայում թույլ է տալիս միան /ɴ/ և քրոնիմ, ինչպես նաև տեսականորեն չունի որևէ բաղաձայնային խումբ, քանի որ սիզբը կազմած է մի բաղաձայնից[3]։

Երկվանկային միավոր

խմբագրել

Բանավոր խոսքում վանկային սահմանները կարող են խնդրահարույց լինել։ Նմանատիպ խնդիրները մեծ մասամբ քննարկվել են անգլերենի հնչյունաբանությունում։ Օրինակ «hurry» բառի վանկատումը կարող է լինել /hʌr.i/ կամ /hʌ.ri/։ Սրանցից ոչ մեկն էլ չի բավարարում ռոտիկ արտասանություն ունեցողներին, ինչպիսիք են լոնդոնյան արտասանությամբ խոսողները․ /hʌr.i/ վանկավերջյան /r/-�� արտասանությունը պատճառ է դառնում, որը սովորաբար չի հանդիպում անգլերենի տվյալ տեսակում, մինչ /hʌ.ri/ -ն առաջացնում է վանկավերջյան կարճ ձայնավորի շեշտում, որը նույպես լեզվին բնորոշ չէ։ Կան երկու տեսակետներն էլ սատարող արգումենտներ։ 2002[4] թվականին Ուելլսը առաջարկեց մի համընդհանուր կանոն՝ ըստ որի բաղաձայնները վանկատվում են դեպի երկու կից վանկերից ավելի ուժգին շեշտվածը, մինչ շատ այլ հնչույթաբաններ նախընտրում են վանկերը բաժանել դեպի հաջորդ վանկին կպած բաղաձայնով կամ բաղաձայններով։ Միջձայնվորային բաղաձայնը այլընտրանքորեն դիտարկում են որպես երկվանկային միավոր, այլ կերպ ասած այս բաղաձայնը պատկանում է և՛ նախորդող, և՛ հաջորդող վանկին՝ /hʌṛi/.

Սկիզբ/անլաուտ

խմբագրել

Սկիզբը կամ անլաուտը վանկասկզբի բաղաձայնն է կամ բաղաձայնների խումբը, որը հանդիպում է վանկարարից առաջ։ Վանկերը մեծ մասամբ ունենում են անլաուտներ։ Այն վանկերը, որոնք չունեն սկիզբ, կարող են կոչվել զրո սկզբով վանկեր։

Անլաուտային խումբ

խմբագրել

Որոշ լեզուներ սահմանափակում են սկզբի/անլաուտի բաղաձայնների քանակը՝ սահմանելով մեկ բաղաձայն, մինչ մյուսները թույլ են տալիս բազմաբաղաձայն սկիզբ՝ համաձայն տարբեր կանոնների։ Անգլերենում հնարավոր են pr-, pl-,tr-, sk- անլաուտներ, բայց հնարավոր չեն՝ tl-, ks-։ Հունարենում հնարավոր են ks- և tl- անլաուտները, մինչ դասական արաբերենում բազմաբաղաձայն անլաուտները չեն թույլատրվում։

Զրո սկիզբ

խմբագրել

Որոշ լեզուներում զրո սկիզբերը բացառվում են, հետևաբար այս լեզուներում ձայնավորով սկսվող բառեր գոյություն չունեն։

Սա այդքան էլ տարօրինակ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից, քանի որ նմանատիպ լեզուները մեծ մասամբ թույլ են տալիս, որ վանկերը սկսվեն կոկորդային հնչյունային արգելքով, ինչպես օրինակ կրկնակի T-ն որոշ բարբառներում՝ button։ Անգլերենում այն բառերը, որ սկսվում են ձայնավորով, կարող են արտասանվել որպես միջհավելված կոկորդային արգելք, երբ հաջորդում են դադարին, թեև կոկորդային դադարը տվյալ լեզվում կարող է հնչույթ չորակավորվել։

Շատ քիչ լեզուներ են հնչույթային տարբերակումներ դնում ձայնավորով և ձայնավորին նախորդող կոկորդային արգելքով բաղաձայնով սկսվող բառերի միջև, քանի որ տարբերությունը միայն լսելի կլինի հաջորդող բառի առկայության դեպքում։ Մալթայերենում և մի քանի պոլինեզյան լեզուներում կա նմանատիպ տարբերակում, ինչպես օրինակ հավայերենում /ahi/ (կրակ ) և /ʔahi/ (թունա)։

Եբրայերենում և արաբերենում չկան դատարկ սկզբեր։ Իսրայել, Աբել, Աբրահամ, Իրան, Իմար, Աբդուլահ և Իրաք բառերը չունեն սկիզբ/անլաուտ առաջին վանկում, մինչ եբրայերենի և արաբերենի սկզբնական տարբերակներում դրանք սկսվում էին տարբեր բաղաձայններով, օրինակ՝ Իսրայել բառը սկսվում էր «յ» կիսաձայնով՝ yisrāʔēl, «հ» կոկորդային շփականով էր սկսվում Աբել բառը՝ heḅel, կար կոկորդային դադար/արգելք Աբրահամ և Իրան բառերում՝ ʔaḅrāhām and ʔīrān[5]։

Զրոյական սկզբով և կոկորդային արգելքով սկսվող վանկերի տարբերությունը հաճախ զուտ հնչույթաբանական վերլուծության արդյունքում է երևում։ Որոշ դեպքերում ձայնավորով սկսվող բառերը բառային շարքում ցույց են տալիս՝ արդյոք բառը պետք է համարվի զրոյական սկզբով, թե ոչ։ Մի շարք ռոմանական լեզուներում, օրինակ իսպաներենում, երբեք չեն ներմուծվում կոկորդային դադարներ, մինչ անգլերենում երբեմն ներմուծվում են կախված մի շարք գործքններից (օրինակ՝ խոսակցության արագությունից)։ Երկու դեպքում էլ կարելի է ենթադրել, որ խնդրահարույց բառերը իսկապես սկսվում են ձայնավորով։ Իհարկե, կան նաև բացառություններ։ Գրական գերմաներենը (բացի հարավային մի քանի արտասանություններից) և արաբերենը պահանջում են կոկորդային դադար երկու բառերի միջև։ Գերմաներենում, համարվում է, նմանատիպ բառերը սկսվում են ձայնավորով, արաբերենում՝ կոկորդային դադարով։ Միևնույն երևույթի տարբեր մեկնաբանումները կապված են լեզուների հատկությունների հետ։ Գերմաներենում կոկորդային դադարը չի հանդիպում որևէ այլ դիրքում։ Հակառակ սրան՝ արաբերենում կոկորդային դադարը հանդիպում է ոչ միայն նմանատիպ դիրքերի առկայության դեպքում (օրինակ՝ դասական /saʔala/ - նա հարցրեց, /raʔj/ - կարծիք, /dˤawʔ/ լույս), այլ նաև հաստատուն հնչույթային կարգավիճակով փոփոխությունների դեպքում (օրինակ՝ դասական/kaːtib/ գրող և /maktuːb/ գրված, /ʔaːkil/ ուտող և /maʔkuːl/ կերած)։

Լեզվի գրավոր տարբերակը զրոյական սկիզբների տեսանկյունից կարող է և չհամընկնել հնչույթաբանական վերլուծության հետ։ Մի շարք լեզուներում, որոնք օգտագործում են լատինական այբուբենը, սկզբնական կոկորդային դադարը ձախ կողմում է գրվում, մինչ որոշ լեզուներ, որոնք չեն օգտագործում լատինական այբուբենը (աբջադս, աբուջիդաս), հատուկ զրոյական բաղաձայն ունեն, որը ներկայացնում է զրոյական սկիզբը։ Որպես օրինակ կարելի է դիտարկել կորեերենի այբուբենը՝ հանգուլը, որտեղ զրոյական սկիզբը ներկայացված է ձախ կողմում ㅇ-ով կամ վերին բաժնի 역 գրույթով, որը արտասանվում է «յէօկ», որտեղ «յէօ»-ն վանկարարն է, իսկ «կ»-ն՝ կոդան։

Վանկարար

խմբագրել

Հիմնականում վանկարարը վանկի ձայնավորն է։ Սովորաբար յուրաքանչյուր վանկ պահանջում է վանկարար, որը հաճախ կոչվում է վանկի գագաթ։ Նվազագույն վանկը կազմված է միայն վանկարարից, ինչպես «ու», «օ՜» բառերը հայերենում կամ «eye» /այ/, «owe» /օու/ բառերը անգլերենում։ Սովորաբար վանկարարը ձայնավոր է միաբարբառի, երկբարբառի կամ եռաբարբառի տեսքով, թեև երբեմն բաղաձայն է։

Գերմանական լեզուներում թույլ ձայնավորները կարող են հանդիպել միայն փակ վանկում։ Հետևաբար, այս ձայնավորները նաև կոչվում են ստուգված ձայնավորներ՝ հակադարձելով լարված ձայնավորներին, որոնք կոչվում են ազատ ձայնավորներ, քանի որ կարող են հանդիպել բաց վանկերում։

Վանկարար բաղաձայն

խմբագրել

Վանկի մասին հասկացությունը հակասական է այն լեզուներում, որոնք ունեն աղմկոտ բաղաձայնների երկար շարքեր առանց ձայնավորի կամ ձայնորդի միջամտության։ Դեռևս ամենատարածված վանկարար բաղաձայնները ձայնորդներն են՝ «լ», «մ», «ն», «ր», ինչպես անգլերենում՝ «bottle», «church», «rhythm», «button»: Անգլերենը թույլ է տալիս, որ վանկարար աղմկային բաղաձայնների առկայությունը մի քանի պարավերբալ բնաձայնական արտասանություններում՝ «shh» (օգտագործվում է լռություն սահմանելու համար), «psst » (օգտագործվում է ուշադրություն գրավելու համար) և այլն։

Մի քանի լեզուներում կան այսպես կոչված վանկարար շփականները, որոնք հնչույթային մակարդակում հայտնի են նաև շփական ձայնավորներ անունով։ Մանդարինյան չինարենը հայտնի է որոշ բարբառներում նմանատիպ հնչյունների առկայությամբ, օրինակ փինյինյան sī shī rī վանկերը երբեմն արտասանվում են [sź̩ ʂʐ̩́ ʐʐ̩́]։

Հյուսիսային Ամերիկայի հյուսիսարևմտյան ափի լեզուներում՝ սալիշան, վակաշան, չինուկան, հնչույթային մակարդակում կարելի է կիրառել պայթական բաղաձայնները և խուլ շփականները՝ որպես վանկեր, օրինակ չինուկանում [ɬtʰpʰt͡ʃʰkʰtʰ] «այդ երկու կանայք այս կողմ են դուրս գալիս ջրից»։ Լեզվաբանները տարբեր կերպով են վերլուծել այս երևույթը։ Որոշ լեզվաբաններ վիճում են, որ նմանատիպ վանկերը չունեն վանկարար, իսկ մյուսները նշում են, որ վանկ հասկացությունը չի կարող հստակորեն կիրառվել այս լեզուները քննարկելիս։

Այլ օրինակներ՝

Նուխալկերեն/ Բելլա կուլաNuxálk (Bella Coola)

[ɬχʷtʰɬt͡sʰxʷ] դու ապտակեցիր ինձ

[t͡sʼkʰtʰskʷʰt͡sʼ] նա ժամանեց

[xɬpʼχʷɬtʰɬpʰɬɬs] նա հոնի մի թուփ ուներ իր տրամադրության տակ[6]

[sxs] մեդուզա

Բագեմիհլը իր ուսումնասիրության նախորդ վերլուծությունում բացահայտում է, որ բելլա կուլայի [t͡sʼkʰtʰskʷʰt͡sʼ] (նա ժամանեց) բառը կբաժանվի 0, 2, 3, 5, կամ 6 վանկերի՝ կախված վերլուծության ընտրությունից։ Մի վերլուծություն բոլոր ձայնավորների և բաղաձայնների հատվածները կհամարեր միջուկային, մյուսը՝ փոքր ենթաբազմություն (շփականներ), իսկ մյուսը՝ ուղղակի ամբողջովին կհերքեր վանկի գոյությունը։ Լեզվակիրները բնազդորեն գտնում են վանկերի սահմանները։

Նմանատիպ երևույթ նաև նկատվել է բերբերական լեզուներում, Մարոկկոյի արաբերենում և Միյակոյի Օգամի բարբառում[6]։

[tftktst tfktstt] դու ձգեցիր դա և հետո տվեցիր դա

[rkkm] հոտ[7]

[kckmrʔɛːc] կարճլիկ, թմբլիկ ձեռքեր[8]

Կոդան կամ աուսլաոիտը վանկարարին հաջորդող բաղաձայնն է կամ բաղաձայնների խումբը։ Վանկարարի և կոդայի հաջորդական ամբողջությունը կոչվում է հանգ։ Որոշ վանկեր կազմված են միայն վանկարարից, մյուսները՝ միայն սկզբից և վանկարարից առանց կոդայի կամ միայն վանկարարից և կոդայից։

Շատ լեզուներում (սվահիլի, հավայերեն) ֆոնոտակտիկան արգելում է վանկային կոդաների գոյությունը, մյուսներում կոդաները սահմանափակվում են մինչև բաղաձայնների փոքր ենթաբազմությունների, որոնք հայտնվում են անլաուտի դիրքում։ Ճապոներենի հնչույթային մակարդակում կոդան կարող է լինել միայն ռնգային բաղաձայն կամ բառամիջյան բաղաձայն հաջորդող բաղաձայնի երկարացմամբ։ Հնչույթային մակարդակում մյուս կոդաները կարող են ի հայտ գալ «ի» և «ու» ձայնավորների սղման հետևանքով։ Մյուս լեզուներում բոլոր այն բաղաձայնները, որոնք կարող են հանդիպել անլաուտում, կարող են կիրառվել նաև կոդայում։ Անգլերենում բոլոր անլաուտային բաղաձայնները, բացի «հ»-ից կարող են կիրառվել վանկային կոդայում։

Եթե կոդան կազմված է բաղաձայնախմբից, հնչեղությունը իջնում է ձախից աջ, ինչպես անգլերենի «help» բառում։ Սա կոչվում է հնչեղության ուրվագիծ[9]։ Անգլերենում անլաուտային ու կոդային խմբերը տարբեր են։ «strengths» բառի «str» բաղաձայնախմբային սկիզբը անգլերենի որևէ բառում հանդես չի գալիս որպես կոդա, ինչպես «ngths» կոդան որևէ բառում սկիզբ չէ։

Բաց և փակ վանկեր

խմբագրել

Այն վանկերը, որոնք չունեն կոդա և ունեն Ձ, ԲՁ, ԲԲՁ և այլ կառուցվածքներ, կոչվում են բաց կամ ազատ, իսկ այն վանկերը, որոնք ունեն կոդա և ունեն ՁԲ, ԲՁԲ, ԲՁԲԲ և այլ նմանատիպ կառուցվածքներ, կոչվում են փակ կամ ստուգված վանկեր։ Փակ և բաց վանկերը որևէ կապ չունեն բաց և փակ ձայնավորների հետ․ սրանք սահմանվում են վանկավերջյան հնչույթին համաձայն։ Այլ կերպ ասված, այն վանկերը, որոնք ավարտվում են բաղաձայնով, կոչվում են փակ, իսկ նրանք, որոնք ձայնավորով՝ բաց։ Գրեթե բոլոր լեզուներում կան բաց վանկեր, թեև մի քանիսում (օրինակ՝ հավայերենում) էլ գոյություն չունեն բաց վանկեր։

Երբ դիտարկվող վանկը բառի վերջին վանկը չէ, վանկարարին սովորաբար երկու բաղաձայններ պետք է հաջորդեն, որպեսզի վանկը համարվի փակ։ Սա պայմանավորված է նրանով, որ եզակի հաջորդող բաղաձայնը համարվում է հաջորդ վանկի սկիզբը, օրինակ իսպաներենի casar (ամուսնանալ) բառը կազմված է մի բաց վանկից, որին հաջորդում է փակ վանկը՝ (ca-sar), իսկ cansar (հոգնել) բառը կազմված է երկու փակ վանկերից՝ (can-sar): Երբ կրկնակի/երկարացված բաղաձայն է հանդիպում, վանկային սահմանը լինում է բառամիջում՝ իտալերեն panna (քսուք) (pan-na), իսկ pane (հաց) (pa-ne).

Անգլերենում բառերը կարող են կազմված լիենլ միայն մեկ փակ վանկից, որտեղ վանկարարը նշանակվում է ν, իսկ կոդան՝ κ․

in: ν = /ɪ/, κ = /n/

cup: ν = /ʌ/, κ = /p/

tall: ν = /ɔː/, κ = /l/

milk: ν = /ɪ/, κ = /lk/

tints: ν = /ɪ/, κ = /nts/

fifths: ν = /ɪ/, κ = /fθs/

sixths: ν = /ɪ/, κ = /ksθs/

twelfths: ν = /ɛ/, κ = /lfθs/

strengths: ν = /ɛ/, κ = /ŋθs/

Անգլերենում բառերը նաև կարող են կազմված լինել միայն մեկ բաց վանկից՝ ավարտվելով վանկարարով․

glue, ν = /uː/

pie, ν = /aɪ/

though, ν = /oʊ/

boy, ν = /ɔɪ/

Զրոյական կոդա

խմբագրել

Որոշ լեզուներում, ինչպես օրինակ հավայերենում, չկան վանկային կոդաներ, քանի որ բոլոր վանկերը բաց են։

Վերհատույթային հատկանիշներ

խմբագրել

Վերհատույթային հատկատիշների ուսումնասիրության առարկան ոչ թե հնչյունն է, այլ՝ վանկը, այսինքն, դրանք ազդում են վանկի բոլոր հատկանշային բաղադրիչների վրա․

-շեշտ

-տոն/հնչերանգ

-Stød

-վերհատույթային քմայնացում։

Երբեմն վանկի երկարությունը համարվում է վերհատույթային հատկանիշ, օրինակ գերմանական լեզուներում երկար ձայնավորները կարող են գոյություն ունենալ միայն կարճ բաղաձայնների հետ և հակառակը։ Այնդուհանդերձ, վանկերը կարող են վերլուծվել որպես կարճ և երկար հնչույթների միացություն, ինչպես օրինակ ֆիններենում և ճապոներենում, որտեղ բաղաձայնների կրկնապատկումը և ձայնավորների երկարությունն անկախ են։

Տոն (ձայնաստիճան)

խմբագրել

Լեզուներում վանկի արտասանության բարձրությունը հաղորդում է մի քանի երանգային իմաստներ, ինչպես օրինակ ընդգծում, զարմանք, տարբերակում է հաստատաական միտքը հարցականից։ Տոնային լեզուներում (այս լեզուներում ձայնի ելևէջների փոփոխություններից փոխվում է բառի իմասը) ձայնի բարձրությունը ազդում է բառային կամ քերականական իմաստի վրա։ Որոշ լեզուներում հենց միայն ձայնի բարձրությունը (բարձր և ցածր) ունի իր ուրույն ազդեցությունը հատկապես արևելյան Ասիայի լեզուներում, օրինակ չինարենում, թայ լեզվում, վիետնամերենում։

Առոգանություն

խմբագրել

Վանկային կառույցը հաճախ փոխկապկցված է շեշտի կամ առոգանության բարձրության հետ։ Լատիներենում շեշտը որոշվում է վանկի կշռով․ վանկը համարվում է ծանր, եթե ունի հետևյալ բնորոշումներից գոնե մեկը․

-երկար ձայնավորի առկայություն վանկարարում

-երկբարբառի առկայություն վանկարարում

-մեկ կամ ավել կոդա։

Ցանկացած դեպքում, համարվում է, վանկը ունի երկու ամանակ։

Երրորդ վանկի վրա շեշտ կրող լեզուներում վերջին վանկը կոչվում է ուլտիմա (ultima), նախավերրջին վանկը՝ պենալտ (penult), իսկ վերջից երրրոդ վանկը կոչվում է նախավերջընթերային (antepenult): Այս տերմինների առաջացել են լատիներենի ultima (վերջին), paenultima (գրեթե վերջին) և and antepaenultima (նախավերջին) բառերից։

Հին հունարենում կան առոգանության երեք տարբերակիչներ՝ սրություն, կորություն և ծանրություն (acute, circumflex, and grave)։ Այս տերմինները օգտտագործվում էին առոգանության դիրքր և տեսակը նկարագրելու համար։ Այս տերմիններից շատերը օգտագործվում են այլ լեզուներ նկարագրելու համար։

Պատմություն

խմբագրել

Աշխարհում առաջին գրական ակադեմիայի՝ Կոնսիստորի դել Գեյ Սաբերի անդամներից մեկը՝ Գույլհել Մոլինիերը իր «Leys d'amor» գրքում տվել է վանկի սահմանումը․

Sillaba votz es literals. Վանկը մի քանի տառերի հնչողությունն է։

Segon los ditz gramaticals. Ըստ այդպես կոչված քերականագետների՝

En un accen pronunciada. Արտասանված է մի առոգանությամբ

Et en un trag: d'una alenada. Առանց ընդմիջման, մի շնչով։

Տես ավելին

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ջահուկյան Գ. Բ., Աղայան Է. Բ., Առաքելյան Վ. Դ., Քոսյան Վ. ա., Հայոց լեզու, 1 մաս, Ա պրակ, «Լույս» հրատարակչություն, Եր., 1980:
  2. Feng, Shengli (2017 թ․ դեկտեմբերի 14). Prosodic Morphology in Mandarin Chinese. Routledge. էջեր 136–163. ISBN 9781315392783.
  3. The World's major languages. Comrie, Bernard, 1947-. New York: Oxford University Press. 1987. ISBN 0195205219. OCLC 13761218.{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link)
  4. «Laricchia, G; (2016) Positron - H2O Total Cross Section. [Dataset]. UCL Physics and Astronomy: London, UK». doi:10.14324/000.ds.1529854. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  5. Breen, Gavan; Pensalfini, Rob (1999-01). «Arrernte: A Language with No Syllable Onsets». Linguistic Inquiry. 30 (1): 1–25. doi:10.1162/002438999553940. ISSN 0024-3892.
  6. 6,0 6,1 International Handbook of Universities. London: Palgrave Macmillan UK. 1991. էջեր 589–593. ISBN 9781349212521.
  7. DELL, FRANÇOIS; ELMEDLAOUI, MOHAMED (1985). «Syllabic Consonants and Syllabification in Imdlawn Tashlhiyt Berber». Journal of African Languages and Linguistics. 7 (2). doi:10.1515/jall.1985.7.2.105. ISSN 0167-6164.
  8. Vardi, Dov; Kovner, Abba (1988). «Sloan Kettering». World Literature Today. 62 (4): 722. doi:10.2307/40144763. ISSN 0196-3570.
  9. Blevins, Juliette. The Syllable in Optimality Theory. Cambridge: Cambridge University Press. էջեր 375–404. ISBN 9780511497926.
  1. 1,0 1,1 За исключением слоговых языков. Например, в китайском языке один иероглиф соответствует одному слогу и, соответственно, слог имеет самостоятельный смысл.

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել