Վանաձորի քիմիական գործարան
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
«Վանաձորի քիմիական գործարան» արտադրական ձեռնարկություն ՀՀ Լոռու մարզկենտրոն Վանաձորում։
Հիմնադրում
խմբագրելՀիմնադրվել է 1933 թվականին, Ալավերդու կարբիդի արտադրության բազայի վրա։ 1915 թ. ինժեներ Հ. Մելիք-Հայկազյանը, պրոֆեսոր Ս. Ղամբարյանի օգնությամբ, Ալավերդում կազմակերպեց կարբիդի արտադրություն։
Արտադրություն
խմբագրելԽորհրդային իշխանության տարիներին որոշվեց կարբիդի արտադրությունը փոխադրել Վանաձոր. կառուցվեց Վանաձորի քիմիական գործարանը։ Առաջին արտադրանքը թողարկվել է 1933 թ., սերիականը՝ 1934 թ. ՝ կիր, կարբիդ, էլեկտրոդային զանգված, ցիանամիդ, թթվածին։ Արտադրում է ամոնիակ, ամոնիակային բորակ, ազոտական թթու, կարբամիդ, կարբիդ, ցիանամիդ, սինթետիկ կորունդ, դիցիանդիամիդ, մելամին, ցիանուրաթթու (1977 թ.)։ Ամոնիակը և կորունդ-ռուբինն ունեն որակի պետական նշան։ Հիմնական արտադրամասերն են ՝ ամոնիակի, ազոտական թթվի, ամոնիակային բորակի, սինթեզի, կարբամիդի, դիցիանդիամիդի, մելամինի, ցիանուրաթթվի, կրի, կարբիդի, ցիանամիդի։
Գործարանի արտադրանք
խմբագրելԳործարանի արտադրանքն իրացվում էր ԽՍՀՄ-ում, ինչպես նաև առաքվում արտասահմանյան 16 երկրներ։ 1973 և 1977 թթ. ԽՍՀՄ ԺՏՆՑ ներկայացված ռադիացիոն կոնվեկտիվ օդատաքացուցիչը և արհեստական սուտակը արժանացել են արծաթե ու բրոնզե մեդալների։ Գործարանը գիտահետազոտական կապերի մեջ էր ազոտային արդյունաբերության պետական ԳՀԻ-ի և նրա մասնաճյուղերի, Մոսկվայի քիմիական մեքենաշինության, ՀԽՍՀ ԳԱ օրգանական քիմիայի, Խարկովի մոնո-բյուրեղային համամիութենական ԳՀԻ-ների հետ։
Պարգևներ
խմբագրելՊարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1979 թ.)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 468)։ |