Սթիվ Չեն (օգոստոսի 18, 1978(1978-08-18), Թայբեյ, Թայվան), թայվանցի-ամերիկացի ինտերնետ-ձեռներեց, որը ՅուԹյուբի համահիմնադիրներից և տեխնիկական մասով նախկին տնօրենն է։ AVOS ծրագրային ընկերությունը (անգլ.՝ AVOS Systems, Inc) համահիմնադրելուց և MixBit[2] տեսանյութերի փոխանակման հավելվածը ստեղծելուց հետո, նա միացել է Գուգլի վենչուրային ընկերությանը (անգլ.՝ Google Ventures) 2014 թվականին[3]։

Սթիվ Չեն
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 18, 1978(1978-08-18) (46 տարեկան)
ԾննդավայրԹայբեյ, Թայվան
Քաղաքացիություն Թայվան
ԿրթությունՈւրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան, John Hersey High School? և Illinois Mathematics and Science Academy?
Մասնագիտությունհամակարգչային գիտնական, գործարար, ճարտարագետ և դիզայներ
ԱշխատավայրԳուգլ և ՓեյՓալ
Պարգևներ և
մրցանակներ
Անդամություն100-ի կոմիտե
 Steve Chen Վիքիպահեստում

Կյանքի վաղ շրջան և կրթություն

խմբագրել

Չենը ծնվել է Թայպեյում, Թայվանի մայրաքաղաքում։ Երբ նա յոթ տարեկան էր, ընտանիքի հետ գաղթել են Միացյալ Նահանգներ[4] և բնակություն հաստատել Իլինոյս նահանգի Պրոսպեկտ Հայթս քաղաքում[5]։ Նա հաճախել է Ռիվեր Թրեյլսի միջնակարգ դպրոցը Մաունթ Պրոսպեկտում և Ջոն Հերսիի ավագ դպրոցը Արլինգթոն Հեյթսում։ Ավագ դպրոցի վերջին երեք տարիները անցկացրել է Իլինոյսի մաթեմատիկայի և գիտության ակադեմիայում Իլինոյս նահանգի Ավրորա քաղաքում։ Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարանում ուսումնասիրել է համակարգչային գիտություն[6]։

Բիզնես կարիերա

խմբագրել
 
Չենը (մեջտեղում) ՅուԹյուբի համահիմնադիր Չադ Հերլիի հետ 2007թվականի All Things Digital համաժողովում

Չենը ՓեյՓալի (անգլ.՝ PayPal) աշխատակից էր, երբ առաջին անգամ հանդիպեց Չադ Հերլիին և Ջավեդ Քարիմին։ Նա նախկինում նաև աշխատել է Ֆեյսբուքում (անգլ.՝ Facebook), թեև մի քանի ամիս անց հեռացել է ՅուԹյուբը բացելու համար[7]։

2005 թվականին Չադ Հերլին, Ջավեդ Քարիմը և Սթիվ Չենը հիմնեցին ՅուԹյուբը։ Չենը տեխնիկական մասով գլխավոր տնօրենն էր։ 2006 թվականի հունիսին Չենը հայտնվեց Business 2.0 ամսագրի կողմից առանձնավված «Ներկայումս կարևորագույն 50 մարդիկ» ցանկում[8]։

2006 թվականի հոկտեմբերի 16-ին Չենը և Հերլին վաճառեցին ՅուԹյուբը Գուգլին 1,65 միլիարդ դոլարով։ Վաճառքի շրջանակներում Չենը ստացել է Գուգլի 625,366 բաժնետոմս և հավելյալ 68,721-ը՝ հավատարմագրմամբ։ 2021 թվականի սեպտեմբերի դրությամբ Գուգլի բաժնետոմսերը գնահատվում են գրեթե 1,77 միլիարդ դոլար[9]։

Նա և Հերլին հիմնեցին AVOS ծրագրային ընկերությունը, որը ձեռք բերեց Յահու համացանցային կորպորացի Delicious ծրագրի կողմիցից։

2011 թվականի մայիսի 15-ին Չենը հայտնվեց Ասիայի գիտնականներ ամսագրի (անգլ.՝ Asian Scientist Magazine)՝ 15 օրինակելի ասիացի գիտնականների ցանկում[10]։

Չենը 2016 թվականին Վիջայ Կարունամուրտիի հետ միասին ստեղծել է Nom.com սննդի ուղիղ հեռարձակման ցանցը[11]։ 2017 թվականին Nom.com-ը փակվեց, որի թվիթերյան լրահոսը փոխվեց անձնականի, իսկ ֆեյսբուքյան հաշիվը չի օգտագործվել 2017 թվականի մարտից սկսած[12]։

Մրցանակներ

խմբագրել

Չենը ճանաչվել է Իլինոյսի Լինքոլնի ակադեմիայի դափնեկիր, իսկ 2018 թվականին Իլինոյսի նահանգապետի կողմից պարգևատրվել է Լինքոլնի շքանշանով (նահանգի բարձրագույն պարգև)[13]։

Անձնական կյանք

խմբագրել

2009-ին Չենն ամուսնացավ Պարկ Ջի-Հյունի հետ՝ այժմ Ջեյմի Չենն, ով կորեական Գուգլ ընկերության ապրանքի առաջմղման մասնագետն է։ Նրանք այժմ ապրում են Թայպեյում՝ իրենց երկու երեխաների հետ։ Որդիներից մեկը ծնվել է 2010 թվականի հուլիսին[14]։ Չեն ընտանիքը Սան Ֆրանցիսկոյի Ասիական արվեստի թանգարանի հիմնական աջակիցներն է, որտեղ Ջեյմին հոգաբարձու է նշանակվել 2012 թվականի հուլիսին[15][16]։ 2019 թվականի օգոստոսից Չենը վերադարձել է Թայվան և այդ ժամանակվանից ընտանիքով ապրում է այնտեղ[17][18]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://www.tatlerasia.com/people/steve-chen-eng
  2. «YouTube Founders Launch New Video-Sharing App MixBit». PC Magazine.
  3. Crook, Jordan (2014 թ․ հունիսի 6). «YouTube Co-Founders Split As Hurley Spins Out MixBit And Chen Joins Google Ventures». TechCrunch. Վերցված է 2020 թ․ հունվարի 30-ին.
  4. «Steve Chen Archives > The Immigrant Learning Center».
  5. Rowell, Rebecca (2011 թ․ հունվարի 1). YouTube: The Company and Its Founders (անգլերեն). ABDO. ISBN 978-1-61714-813-2.
  6. «Steve Chen Profile | University of Illinois 150 Years». uofi150.news-gazette.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին.
  7. Heath, Alex; Shontell, Alyson (2012 թ․ փետրվարի 1). «Facebook's First 20 Employees: Where Are They Now?». Business Insider. Վերցված է 2012 թ․ ապրիլի 10-ին.
  8. Staff, Business 2.0 (2006 թ․ հունիսի 21). «The 50 people who matter now». CNN. {{cite news}}: |first= has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  9. Helft, Miguel (2007 թ․ փետրվարի 7). «YouTube's Payoff: Hundreds of Millions for the Founders». The New York Times.
  10. «The Ultimate List Of 15 Asian Scientists To Watch – Steve Chen». AsianScientist.com. 2011 թ․ մայիսի 15. Վերցված է 2011 թ․ հունիսի 6-ին.
  11. Lunden, Ingrid (2016 թ․ մարտի 9). «Nom.com, a foodie-focused live video network from YouTube's Steve Chen, launches with $4.7M». TechCrunch (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
  12. O'Brien, Chris (2018 թ․ ապրիլի 18). «YouTube cofounder Steve Chen's foodie livestream network Nom.com has shut down». VentureBeat (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
  13. «2018 Laureates Announced». The Lincoln Academy of Illinois. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 31-ին.
  14. «YouTube Founder Married Korean Woman». The Chosunilbo. 2012 թ․ հունվարի 19. Վերցված է 2020 թ․ հունվարի 30-ին.
  15. «Asian Art Museum». www.asianart.org. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 2-ին.
  16. «Asian Art Museum Appoints Seven New Trustees» (PDF).(չաշխատող հղում)
  17. Bryan Chou (2019 թ․ նոյեմբերի 14). «Youtube Co-founder Steve Chen: "It's great time for Taiwan to step up."». International Entrepreneur Initiative Taiwan: IEIT. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 7-ին.
  18. Akito Tanaka (2021 թ․ մայիսի 21). «YouTube co-founder Steve Chen bets on Taiwan for next startup». Nikkei Asia. Վերցված է 2021 թ․ հունիսի 7-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել