Ջավեդ Քարիմ
Ջավեդ Քարիմ (բենգալերեն՝ Pablo Barrera, հոկտեմբերի 28, 1979, Մերզեբուրգ, Արևելյան Գերմանիա), ամերիկացի գործարար, YouTube ծառայության ստեղծողներից մեկը, ավելի վաղ ներդրում է ունեցել «PayPal» վճարային համակարգի ծառայությունների մշակման գործում։
Ջավեդ Քարիմ | |
Կրթություն՝ | Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան, Սթենֆորդի համալսարան և Կենտրոնական ավագ դպրոց |
---|---|
Մասնագիտություն՝ | համակարգչային գիտնական, ձեռնարկատեր, յություբեր, հեռուստատեսային պրոդյուսեր և software engineer |
Ծննդյան օր | հոկտեմբերի 28, 1979 (45 տարեկան) |
Ծննդավայր | Մերզեբուրգ, Արևելյան Գերմանիա |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Գերմանիա |
Կայք՝ | jawed.com |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Մերզեբուրգում (ԳԴՀ)` գերմանուհու և բանգլադեշցի ներգաղթյալի ընտանիքում, բայց դեռ վաղ մանկությունից ընտանիքի հետ տեղափոխվել է Գերմանիա և մեծացել Նոյսում։ 1992 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, որտեղ Քարիմն ավարտել է Մինեսոտայի կենտրոնական դպրոցը և ընդունվել Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան, սակայն, աշխատանքի անցնելով PayPal-ում, չի ավարտել այն, թեև 2004 թվականին, ի վերջո, ստացել է ինֆորմատիկայի բակալավրի աստիճան[1]։
2005 թվականին Չադ Հերլիի և Սթիվ Չենի հետ համատեղ հիմնադրել է ՅուԹյուբը։ Կայքի առաջին տեսահոլովակը ներբեռնվել է 2005 թվականի ապրիլի 23-ին[2]։ Դա jawed օգտատիրոջ առաջին հոլովակն էր, նա 2008 թվականին ուներ 44 տեսանյութ, իսկ այժմ մնացած միակ տեսանյութը իր առաջին տեսանյութն է[3]։ Հետագայում ընդունվել է Սթենֆորդի համալսարանի ինֆորմատիկայի բաժնի ասպիրանտուրա։ ՅուԹյուբի վաճառքի ժամանակ Գուգլը 137443 բաժնետոմս է ��տացել[4]։ Նրա մայրը Մինեսոտայի համալսարանում կենսաքիմիայի պրոֆեսոր է[5][6]։
Այսպես կոչված «PayPal մաֆիա»-ի ներդրողների և գործարարների ոչ ֆորմալ միավորման անդամ է, «PayPal»-ում աշխատել է մինչև 2002 թվականի «EBay»-ի կլանումը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ YouTube: OurGuys Արխիվացված 2007-10-12 Wayback Machine, University of Illinois at Urbana-Champaign Department of Computer Science
- ↑ Video websites pop up, invite postings, USA Today, November 21, 2005
- ↑ jawed - YouTube. Արխիվացված 2008-07-11 Wayback Machine
- ↑ New York Times: YouTube’s Payoff: Hundreds of Millionders, The New York Times, February 7, 2007.
- ↑ With YouTube, Student Hits Jackpot Again, The New York Times, October 12, 2006.
- ↑ Surprise! There’s a third YouTube co-founder, USA Today, October 11, 2006.