Սերգեյ Բոնդարչուկ
Սերգեյ Բոնդարչուկ (ռուս.՝ Сергей Бондарчук, սեպտեմբերի 25, 1920[1][2][3][…], Բելոզյորկա, Q12086701?, Kherson Uyezd, Խերսոնի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ - հոկտեմբերի 20, 1994[1][2][3][…], Մոսկվա, Ռուսաստան[4]), Խորհրդային դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, ուսուցիչ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1952)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1980), Ստալինյան մրցանակի (1952), Լենինյան մրցանակի (1960), ԽՍՀՄ պետական մրցանակի (1984), «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր։
Սերգեյ Բոնդարչուկ ռուս.՝ Сергей Бондарчук | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 25, 1920[1][2][3][…] |
Ծննդավայր | Բելոզյորկա, Q12086701?, Kherson Uyezd, Խերսոնի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ |
Մահացել է | հոկտեմբերի 20, 1994[1][2][3][…] (74 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան[4] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց[5] |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1948) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասան, թատերական ուսուցիչ, ռեժիսոր, դասախոս և հասարակական գործիչ |
Աշխատավայր | Մոսֆիլմ, Կինոդերասանի պետական թատրոն և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Ամուսին(ներ) | Իրինա Մարկովա և Իրինա Սկոբցևա |
Երեխա(ներ) | Նատալիա Բոնդարչուկ, Ելենա Բոնդարչուկ և Ֆեոդոր Բոնդարչուկ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն |
Կենսագրություն
խմբագրելՊատանեկություն
խմբագրելՍերգեյ Բոնդարչուկը ծնվել է 1920 թվականի սեպտեմբերի 25-ին Բելոզյորկա (հիմա- Ուկրաինայի Խերսոնի մարզ ) Ֆյոդոր Պետրովիչի և Տատյանա Վասիլևնայի քրիստոնյա ընտանիքում։ Ծանր ու դժվարին պայմաններում է անցել նրա մանկությունն ու պատանեկությունն Տագանրոգում և Իեսկում։ Սովորել է թիվ 28 և թիվ 4 դպրոցներում, բայց ավարտել է Իեսկի թիվ 2 դպրոցը 1938 թվականին։ Սովորելով Իեսկի 2-րդ դպրոցում հաճախել է թատերական խմբակ։ Դերասանական կարիերան սկսել է Տագանրոսկի դրամատիկական թատրոնում (1937)։ Սովորել է Ռոստովի թատրոնում (1938-1941)։ 1941-1942 թվականներին եղել է դերասան Театре Красной армии Գրոզնի քաղաքում։ Եղել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից, երկու անգամ վիրավորվել է։ 1948 թվականին ավարտել է ВГИК դերասանական ֆակուլտետը (Գերասիմովի արհեստանոց)։
Դերասան
խմբագրել1948 թվականից Բոնդարչուկը Մոսֆիլմ կինոստուդիայի և կինոդերասանի թատրոն-ստուդիայի դերասան էր։ Դերասանական նորամուտը ընդհատակյա գործիչ կոմունիստ Վալկոյի դերն էր «Երիտասարդ գվարդիա» ֆիլմում։ Նույն ժամանակ 1948 թվականին «Երիտասարդ գվարդիա»յի նկարահանումների ժամանակ Բոնդարչուկը ամուսնացավ գլխավոր դերակատարողներից մեկի Իննա Մակարովայի հետ։ Դա նրա երկրորդ ամուսնությունն էր։ Առաջին կինը Եվգենիան էր, որդին՝ Ալեքսեյը։ 1950 թվականին նկարահանվել է «Ոսկե աստղի ասպետ» ֆիլմում։ Դերասանին մեծ հաջողություն բերեց «Տարաս Շեվչենկո» (1951) ֆիլմի գլխավոր դերի կատարումը։ Պատահական չէ, որ 1951 թվականի Կարլովի-Վարիի միջազգային կինոփառատոնում Բոնդարչուկը արժանացավ տղամարդու լավագույն դերակատարման համար սահմանված մրցանակին։ Ֆիլմը շատ դուր եկավ Ստալինին։ Աննախադեպ դեպք. 32 տարեկանում (1952) Սերգեյ Բոնդարչուկը ստանում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում, շրջանցելով ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստի կոչումը։ 1955 թվականին ծանոթանում է Իրինա Սկոբցևայի հետ։ Նույն թվականին միասին նկարահանվում են «Օթելլո» ֆիլմում։ 1959 թվականին ամուսնանում են և միասին ապրում 35 տարի։
Ռեժիսոր Ֆրիդրիխ Էրմլերի «Չավարտված պատմություն» (1955), Տիմոֆեյ Լևչուկի «Իվան Ֆրանկո» (1956), Սերգեյ Յուտկևիչի «Օթելլո» (1956) կինոժապավեններում նկարահանվելուց հետո, 39-ամյա Բոնդարչուկը բեմադրեց իր առաջին կինոնկարը՝ «Մարդու ճակատագիրը», որը ճշմարիտ արտահայտությունը եղավ արվեստագետի ինքնատիպության, բծախնդրության և ստեղծագործական երևակայության։ 1959 թվականին մոսկովյան առաջին կինոփառատոնում «Մարդու ճակատագիրը» կինոնկարը արժանացավ մեծ մրցանակի։ «Հենց այդպիսին էլ ես կամեցել եմ տեսնել պատմվածքի հերոսին՝ Անդրեյ Սոկոլովին»,- հետագայում խոստովանել է Միխայիլ Շոլոխովը, իսկ սա Բոնդարչուկ ռեժիսորի, Բոնդարչուկ դերասանի ամենագեղեցիկ գնահատականն է։ Նշանավոր կինոգործիչը իր ստեղծագործական ուրույն սկզբունքները բացահայտեց նաև «Պատերազմ և խաղաղություն» կինոնկարում (1965-1967), որը ցուցադրվեց աշխարհի ավելի քան 100 երկրներում և արժանացավ ինչպես 1965 թվականի մոսկովյան 4-րդ միջազգային կինոփառատոնի Մեծ մրցանակին, այնպես էլ ամերիկյան կինոարվեստի և գիտությունների ակադեմիայի «Օսկար» մրցանակներին։
1970 թվականին Բոնդարչուկը ստեղծեց «Վաթեռլոո» կինոնկարը, որը պարգևատրվեց իտալական«Դավիդ Դոնատելլո» մեծ մրցանակով, իսկ 1975 թվականին էկրանավորեց «Նրանք մարտնչել են հայրենիքի համար» (ըստ Միխայիլ Շոլոխովի համանուն ստեղծագործության) կինոնկարը։ Փայլուն դերակատարումներով հանդես է եկել նաև ռեժիսորներ Բուդիմիր Մետալնիկովի «Դոկտոր Իվենսի լռությունը» (1973), Յուլիա Սոլնցևայի «Այդպիսի բարձր սարեր» (1974), Իգոր Տալանկինի «Նպատակի ընտրությունը» (1974), Անդրեյ Միխալկով-Կանչալովսկու «Քեռի Վանյա», ինչպես նաև իր իսկ էկրանավորած «Նրանք մարտնչել են հայրենիքի համար» (1975) և այլ կինոնկարներում[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118661361 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Կինոռեժիսորներ, դերասաններ։ Հակոբ Թահմիզյան, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան-1978։ Հ. 1, էջ 70-72։
Արտաքին հղումներ
խմբագրել- Սերգեյ Բոնդարչուկ «Երկրի հերոսներ» կայքում
- Интервью Сергея Бондарчука на сайте журнала «Сеанс» Արխիվացված 2008-08-04 Wayback Machine
- Программа Виталия Вульфа «Мой серебряный шар» Արխիվացված 2017-04-24 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Բոնդարչուկ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 518)։ |